Յուրի Ժիրկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Յուրի Ժիրկով
Юрий Жирков.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Յուրի Վալենտինի Ժիրկով
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 20, 1983 (32 տարեկան)
Ծննդավայր Տամբով, Ռուսաստան
Հասակ 180 սմ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Դինամո (Մոսկվա)
Համար 18
Պատանեկան կարիերա
1997—2001 Սպարտակ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2003
2004-2009
2009-2011
2011-2013
2013-
Սպարտակ
ԲԿՄԱ
Չելսի
Անժի
Դինամո (Մոսկվա)
72 (26)
139 (15)
29 (0)
46 (3)
54 (3)
Ազգային հավաքական
2004-2005
2005 —
Ռուսաստան (մինչև 20)
Ռուսատան
6 (2)
67 (1)[1]
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յուրի Վալենտինի Ժիրկով (ռուս.՝ Ю́рий Валенти́нович Жирко́в, օգոստոսի 20, 1983, Տամբով), ռուս ֆուտբոլիստ։

Ներկայումս խաղում է Մոսկվայի «Դինամո»-ի կազմում։ Մինչ այդ խաղացել է Տամբովի «Սպարտակ», Մոսկվայի ԲԿՄԱ, Լոնդոնի «Չելսի» և Մախաչկալայի «Անժի»: Ռուսաստանի հավաքականի խաղացողներից է։

Ռուսաստանի երկակի չեմպիոն է, Ռուսաստանի գավաթի քառակի մրցանակակիր, ՈՒԵՖԱ-ի գավաթակիր, Եվրոպայի 2008 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր, Անգլիայի չեմպիոն։ 2008 թվականի հոկտեմբերին Ժիրկովը ներկայացվել է «Ոսկե գնդակի».[2]: Նույն թվականի դեկտեմբերին Ժիրկովը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ ՌՖՄ-ի[3], «Ֆուտբոլ» ամսագրի, «Սովետական սպորտ» թերթի[4], ինչպես նաև «Ռուսաստանի ֆուտբոլ» հեռուստահաղորդման կողմից[5]: Սովորաբար խաղում է ձախ կիսապաշտպանի դիրքում, սակայն Եվրո-2008-ի ժամանակ հանդես է եկել պաշտպանի դիրքում՝ միաժամանակ մասնակցելով նաև հարձակումներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Ժիրկովը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 20-ին Ռուսաստանում։ Մասնակցել է ֆուտբոլի 2008 թվականի եվրոպայի առաջնությանը։ Մինչև Չելսի տեղափոխվելը վեց տարի խաղացել է Մոսկվայի «ԲԿՄԱ» ակումբում։ 2009 թ. տեղափոխվել է Չելսի կրելով 18 համարի մարզաշապիկը։ 2011 թ. տեղափոխվեց Անժի 18 միլիոնով։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Վալենտին Իվանովիչ Ժիրկովը եղել է Ռևտրուդ գործարանի աշխատող, իսկ մայրը աշխատել է փոստատար։ Յուրին ընտանիքի 2-րդ երեխան էր։ Ժիրկովների ընտանիքը եղել է աղքատ։ Նրանց ունեին 1 սենյականոց տուն, որտեղ ապրել է 6 մարդ և չի եղել ուտելիք[6]: Հարազատներին չխանգարելու համար Յուրին ֆուտբոլ էր խաղում բակում։ 1994 թվականին Յուրին իր ֆուտբոլային ունակությունները ցույց տալով խաղաց դպրոցական թիմի՝ Ռևտրուդի կազմում։ Նրա առաջին մարզիչն եղել է Վալերի Վասիլևիչ Շարապովը։ Այդ տարի անցկացված առաջնությում, որը անցկացվում էր Կամիշին քաղաքում Յուրի Ժիրկովը իր մասնակցությունն ունեցավ։ Առաջնության արդյունքում Յուրին ճանաչվեց առաջնության լավագույն կիսապաշտպանը[7]: Չնայած դրան Յուրին չի խաղացել բոլոր խաղերը, նա պահեստային խաղացող էր։ № 19 դպրոցն ավարտելուց հետո սկսեց սովորել տեխնիկ-էլեկտրիկ։ Սովորելն ավարտելուց հետո ստացել է միջակ-տեխնիկի կրթություն[6]:

«Սպարտակ» (Տամբով)[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Յուրին միացավ տամբովի Սպարտակին: Այդտեղ Ժիրկովը քիչ աշխատավարձ ստացավ, և նրա համար, որ օգնի իր ընտանիքին։ Նա մտավ կոլտնտեսական Մորդովո, և որպես աշխատավարձ ստացավ մթերք[6]: Այդ ակումբի կազմում երբ նա խաղում էր, առաջնության եզրափակչում Յուրին խաղի վերջին րոպեներին 2 գոլ խփեց։ Դա օգնեց թիմին դառնալ առաջնության չեմպիոն[6]: 2001 թվականի ամռանը, Յուրին սկսեց խաղալ Սպարտակի կազմում, որի կազմում իր դեբյուտն նշեց 2001 թվականի օգոստոսի 22-ին, դուրս եկավ փոխարինման (Լոկոմոտիվ) Կալուգաի դեմ խաղում[8]: 2001 մրցաշրջանում Ժիրկովը անցկացրեց 2 խաղ, որոնցում միասին խաղաց 4 րոպե[9]: Ժիրկովի իր առաջին գոլը Սպարտակի կազմում խփեց 2002 թվականի հունիսի 25-ին կայացած Սելյատինոյի դեմ խաղում։ Նա խփեց 2-րդ և 67-րդ րոպեներին։ Նա իր կարիերայում առաջին անգամ դուբլ ձևակերպեց[10]: 2002 մրցաշրջանում Ժիրկովը անցկացրեց 19 խաղ, որտեղ 10 գոլ խփեց[9]: 2003 թվականին Յուրին 36 խաղ անցկացրեց, 16 գոլ խփեց և չորս անգամ ճանաչվեց խաղի լավագույն խաղացող[9]: 2003 թվականի սեպտեմբերի 25-ին Ժիրկովը Իսկրայի դերպասին պոկեր ձևակերպեց։ Դա Ռուսաստանի առաջնությունում, տամբովի Սպարտակի կազմում իր առաջին պոկերն էր[11]: Մրցաշրջանի արդյունքում Ժիրկովի իր ակումբի ռմբարկուների աղյուսակում 2-րդն էր։ 2003 թվականին Ժիրկովը ընդունեց առաջարկը խաղալ Նադեժդաի Գավաթում, որի արդյունքում ճանաչվեց առաջնության լավագույն խաղացողը[12]: Ձմեռային տրանսֆերների ժամանակ պատանի կիսապաշտպանով սկսեցին հետաքրքրվել ռուսական Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ, նրանք են՝ Կուբանը, Սատուրնը, Ամկարը, Շիննիկ, Սոկոլը և Տորպեդոն: Սակայն Ժիրկովը այլ ակումբ վերցրեց։ 2003 թվականին ձմռանը մոսկվայի Սպարտակը հետաքրքրված էր նրանով, սակայն երբ ակումբից հեռացավ գլխավոր մարզիչ Օլեգ Ռոմանցևում[13]: Մոսկվայի Սպարտակի կազմում ես կարողացա խաղալ 1 ստուգողական խաղ։ Հետո ակումբը մեկնեց արտասահմանում պատրաստվելու, իսկ ես չունեի արտասահման երթևեկելու անձնագիր։ Ինձ ուղակի չօգնեցին այն ստանալ արագ ձևով։ Նշանակում է, որ Սպարտակին պետք չեմ[14]: Ավելի ուշ նրանով հետաքրքրվում էին Լոկոմոտիվը և Կիևի Արսենալը, բայց նրանք մերժվեցին[6]: 2003 թվականի դեկտեմբերի միջնամասը հետքրքիր էր. Ժիրկովը տեղափոխվեց ԲԿՄԱ[15]:

ԲԿՄԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերակցության Գավաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԿՄԱ-ի կազմում Ժիրկովը խաղաց Ընկերակցության Գավաթում, որը տևեց 2004 թվականի հունվարի 17-ից մինչև հունվարի 25-ը։ Յուրին ԲԿՄԱ-ի կազմում իր դեբյուտն նշեց Բելառուսական Գոմելի դեմ խաղում, իսկ խաղի 70-րդ րոպեին փոխարինվեց։ Խաղը ավարտվեց 2:2 հաշվով[16]: Գավաթի երկորդ խաղում, Ուզբեկական Պահտհակորայի դեմ խաղում Յուրին խաղաց 90 րոպե, իսկ բանակայինները հաղթեցին 2:1 հաշվով[17]: Տեսակավորման փուլի վերջին խաղում՝ Տաջիկական ակումբ Ռեգառ ՏադԱԶ-ի դեմ խաղում Ժիրկովը կրկին 90 րոպե խաղաց, և խաղը ավարտվեց 2:1 հաշվով հօգուտ կարմրասպիտակավուններին[18]: Առաջնության 1/4-րդ եզրափակրում բանակայինները 1:0 հաշվով պարտություն կրեցին Լիտվական Սկոնտո ակումբից[19]: Առաջնությունից հետո ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի մարզիչն՝ Յուրի Ադժեմը հայտարարեց, որ Ժիրկովին ունի լավ հնարավորություն հայտվելու բանակայինների հիմնական թիմում[20]:

2004 թվականի Ռուսաստանի առաջնությունը և գավաթը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԿՄԱ-ի կազմում պաշտոնական խաղում Ժիրկովն իր դեբյուտն նշել է 2004 թվականի մարտի 7-ին, Ռուսաստանի Սուպերգավաթում, Մոսկվայի Սպարտակի դեմ խաղում։ Այդ խաղում նա խաղադաշտ դուրս եկավ հիմնական թիմի կազմում[21]: Խաղը ավարտվեց 1:3 հաշվով հօգուտ ԲԿՄԱ-ի։ Այդ խաղից հետո ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Արթուր Ժորժեն հայտարարեց, որ Յուրին ապագյում շատ է պետք գալու նրանց[22]:

Առաջնությունում Ժիրկովն իր դեբյուտը նշեց Տորպեդո Մետալուրգի կազմում՝ 2004 թվականի մարտի 12-ին, Յուրին դուրս եկավ խաղադաշտ 63-րդ րոպեին, իսկ խաղն ավարտվեց 0:0 հաշվով[23]: Բանակայինների կազմում Ժիրկովն իր առաջին գոլը խփել է ապրիլի 3-ին, Ռուսաստանի առաջնության 4-րդ տուրում՝ Սանկտ Պետերբուրգի Զենիթի դեմ խաղում։ Խաղի 70-րդ րոպեին Գուսեևը ակյունայինից փոխանցում կատարեց անհաջող, սակայն Զենիթի պպաշտպանը գնդակը չկարողացավ նորմալ ընդունել և գնդակը հայտնվեց Ժիրկովը մոտ, ով տուգանային հրապարակից ուժգին հարված կատարեց և գոլ խփեց[24]: Սպորտ Էկսպրես ամսագրի կարծիքով այդ գոլը տուրի լավագույն գոլն էր[25]: Հաջորդ տուրում Ժիրկովը ԲԿՄԱ-ի կազմում իր գոլերի թիվը կրկնապատկեց։ Ապրիլի 7-ին, Ռոստովի դեմ խաղում նա խաղի հաշիվը բացեց։ Սեմակի հարվածից հետո նա հարվածեց բաց դարպասին, իսկ խաղը ավարտվեց 3:1 հաշվով հօգուտ ԲԿՄԱ-ի։ Այդ խաղում Ժիրկովը նաև Պրեմիերայում իր առաջին դեղին քարտը ստացավ[26]: 10-րդ տուրում Յուրին բանակայիններին հաշվի մեջ առաջ մղեց, և իր երրորդ գոլը խփեց Մոսկվայի Սատուրն ակումբին[27]: Հուլիսի 10-ին Պերմի Ամկարի դեմ խաղում Յուրին իր առաջին դուբլը ձևակերպեց և կատարեց գոլային փոխանցում։ Խաղի արդյունքում Ժիրկովը ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստа[28]: Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում, որը անցկացվում էր օգոստոսի 29-ին ԲԿՄԱ-ն խաղում էր Սատուրնի դեմ խաղում։ Խաղի ընթացքում խաղադաշտում տուրուդմբոց սկսվեց, որին մասնակցեցին երկրպագուները, պահեստային ֆուտբոլիստները և հատուկ նշանակության ջոկատը։ Դրանից հետո մրցավարը յուրաքանչյուր թիմից միանգամից 2 ֆուտբոլիստի հեռացրեց։ Բանակայինների թիմից հեռացվեցին Հուրի Ժիրկովը և Վասիլիյ Բերեզուցկիյը[29]: Ժիրկովը որակազրկվեց 5 խաղով։ 2004 թվականի առաջնությունում Ժիրկովն իր վերջին գոլը խփեց հոկտեմբերի 25-ին Զենիթի դեմ խաղում[30]: 2004 թվականի մրցաշրջանում Ժիրկովը ԲԿՄԱ-ի հետ առաջնությունում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը[31]: Չնայած նրան, որ ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչը փոխարինվեց, Ժիրկովը իր տեղը չկորցերց հիմնական կազմում, և ճանաչվեց առաջնության 2-րդ լավագույն ֆուտոլիստը[32]: Նաև մտավ 2004 թվականի առաջնության խորհրդանշական թիմի մեջ[33]:

Ռուսաստանի Գավաթում Ժիրկովը իր դեբյուտն նշեց մարտի 23-ին, Ուրալանաի դեմ պատասխան խաղում։ Բանակայինների հաղթանակը օգնեց նրանց խաղալ Գավաթի հաջորդ տուրում[34]: 1/4-րդ եզրափակչում ԲԿՄԱ-ն Սամարայի Կրիլյամ Սովետով ակումբին պարտվեց 2 խաղերում էլ և դուրս մնաց տուրնիրից[35]: Ամբողջ 2003/04 գավաթում Ժիրկովը անցկացրեց 3 խաղ։

2004 թվականի Չեմպիոնների Լիգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Ժիրկովը Չեմպիոնների Լիգայում իր դեբյուտն նշել է հուլիսի 27-ին, երբ նախընտրական փուլի 2-րդ խաղում խաղում էին Բաքուի Նեֆտչի ակումբի դեմ։ Խաղը ավարտվեց 0:0 հաշվով[36]: Նեֆտչիի դեմ արդեն տնային խաղում բանակայինները հաղթեցին 2:0 հաշվով։ Այդ խաղում մի քանի անգամ Ժիրկովը վտանգավոր գրոհներ է կազմակերպել, բայց գոլ խփել նրան այդպես էլ չհաջողվեց[37]: 3-րդ խաղում ԲԿՄԱ-ն հանդիպեց Շոտլանդական ակումբ Ռեյնջերսի հետ։ Ռեյնջերսի դեմ 2 խաղում էլ նա ակումբի հիմնական կազմում է եղել։ Երկու խաղերի արդյունքում (3:2) բանակայինները անցան առաջնության խմբային փուլ[38]: Ժիրկովը խմբային փուլի բոլոր խաղերում խաղացել է հիմանական կազմում։ ԲԿՄԱ-ն իր խմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և ակումբը հնարավորություն ստացավ մասնակցելու 2005 թվականի ՈւԵՖԱ-ի գավաթին։

Երիտասարդկան հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի մարտի վերջին Ժիրկովը առաջին անգամ հրավիրվեց երիտասարդական հավաքական[39]: Ապրիլի վերջին Յուրին հրավիրվեց երիտասարդական հավաքական խաղալու Նորվեգիայի երիտասարդական հավաքականի դեմ[40]: Երիտասարդական հավաքականի կազմում Ժիրկովը սեպտեմբերի 4-ին իր դեբյուտն նշեց։ Նրանք խաղում էին Սլովակիայի երիտասարդական հավաքականի դեմ, իսկ նա խաղադաշտ մտավ հիմնական կազմում և հաղթեցին 4:0 հաշվով[41]: Յուրի Ժիրկովը Եվրոպայի երիտասարդական առաջնության շրջանակներում խաղաց Լյուկսեմբուրգի երիտասարդական հավաքականի դեմ խաղում, որտեղ հաղթեցին 4:0, Պորտուգալացիները հետ, որտեղ պարտվեցին 2:0 հաշվով[42] և Էստոնիայի երիտասարդական հավաքականի դեմ, որտեղ հաղթեցին 3:0 հաշվով և նրան հավաքականի կազմում հաջողվեց գոլ խփել[43]: Ամբողջ 2004 մրցաշրջանում Յուրին հավաքականի կազմում խաղաց 7 ընկերական խաղ և խփեց 1 գոլ[44]:

2005 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի Ռուսաստանի գավաթը և առաջնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի Ռուսաստանի առաջնությունում Յուրի Ժիրկովը իր առաջին խաղն անցկացրել է մարտի 13-ին Գրոզնիայի Թերեկի դեմ խաղում, իսկ խաղն ավարտվեց 3:0 հաշվով հօգուտ կարմրակապտավունների[45]: Ժիրկովը առաջին գոլը կարողացավ խփել հունիսի 22-ին Յարոսլավի Շիրիկի դեմ խաղում։ Էլվեր Ռահիմիչի փոխանցումից հետո Յուրին հարվածեց դարպասի ներքևի անկյունը[46]: Հուլիսի 2-ին Մոսկվայի Դինամոյի դեմ խաղում Յուրին վնասեց մկանը[47], և վնասվածքից վերականգնվելու համար նրանից պահանջվեց 3 շաբաթ։ Ամբողջ 2005 մրցաշրջանում Յուրին առաջնությունում անցկացրեց 20 խաղ և խփեց 2 գոլ (երկրորդը խփել է հոկտեմբերի 30-ին Ռոստովիդեմ խաղում)[48]: Տուրնիրի արդյունքում Յուրին ԲԿՄԱ-ի հետ դարձավ պետության առաջնության հաղթող[49]: Մրցաշրջանի արդյունքում Յուրին մտավ առաջնության 33 լավագույն խաղացողների ցանկի մեջ 1-ին հորիզոնականով[50]:

2004/05 մրցաշրջանի Ռուսաստանի գավաթում Յուրին առաջին խաղն անցկացրեց մարտի 1-ին Մոսկվա ՖԱ-ի դեմ խաղում։ Առաջին հանդիպումն անցկացրեց 3:1 հաշվով՝ ԲԿՄԱ-ի հաղթանակով[51], իսկ երկրորդ խաղում, որը անցկացվեց մարտի 5-ին, բանակայինները կրկին հաղթեցին [52]: Գավաթի 1/4-րդ եզրափակչում՝ Սատուրնի դեմ խաղում Յուրին չխաղաց[53]: Երկրորդ խաղում, որը անցկացվեց մայիսի 10-ին Յուրին փոխարինվեց 78-րդ րոպեին, իսկ խաղը ավարտվեց 0:0 հաշվով։ Կիսաեզրափակչի առաջին խաղում, որտեղ բանակայինները հանդիպեցին Զենիթին, Ժիրկովը փոխարինման դուրս եկավ 1-ին խաղակեսից հետո, բայց 1:0 հաշվով հաղթեցին Պետերբուրգցիները[54]: Պատասխան խաղում Ժիրկովը իր մասնակցությունը չունեցավ, բայց բանակայինները հաղթեցին 2:0 հաշվով և դուրս եկան գավաթի եզրափակիչ[55]: Եզրափաչկում բանակայինները խաղացին մերձմոսկովյան Խիմկիմի դեմ։ Ժիրկովը խաղի 68-րդ րոպեին գլխով հարված կատարեց, գնդակը կպավ դարպասաձողին և գոլ մտավ, այդ գոլով բացվեց խաղի հաշիվը։ Խաղը ավարտվեց 1:0 հաշվով և Յուրիի շնորհիվ ԲԿՄԱ-ն իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Ռուսաստանի գավաթի հաղթող[56]:

2005/06 մրցաշրջանում Ռուսաստանի գավաթի առաջին խաղում՝ Տորպեդոյի դեմ, որը անցկացվեց հուլիսի 6-ին Ժիրկովը բաց թողեց։ Խաղը ավարտվեց 2:1 հօգուտ մոսկովներին[57]: Պատասխան խաղում նա խաղաց հիմնական կազմում, բայց առաջին խաղակեսից հետո փոխարինվեց։ Խաղը ավարտվեց 1:1 հաշվով[58]:

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական խաղերի արդյունքում. 67 խաղ/ 1 գոլ; 35 հաղթանակ, 16 ոչ ոքի, 16 պարտություն[1].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Количество матчей в сборной приведено с учётом товарищеской игры Россия - Литва (0:0) включительно, сыгранной 29 мая 2012 и не включенной в реестр официальных матчей ФИФА)
  2. Аршавин и Жирков номинированы на «Золотой мяч»
  3. Юрий Жирков признан лучшим футболистом России 2008 года
  4. Юрий Жирков — футболист года по версии еженедельника «Футбол»
  5. «Советский Спорт»: Жирков — лучший футболист ЧР-2008
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Наглец из робкого десятка
  7. Юрий Жирков — воплощение мечты
  8. «Локомотив» Калуга — «Спартак» Тамбов 4:2
  9. 9,0 9,1 9,2 Статистика Жиркова за «Спартак» Тамбов
  10. «Медик» Селятино — «Спартак» Тамбов 2:3
  11. Футбол. У своих ворот. Центр. 33-й тур
  12. Межсезонье 2003—2004
  13. И. Рабинер. «Как убивали „Спартак“». Москва. 2006 год
  14. Юрий Жирков: "В своё время я оказался не нужен «Спартаку»
  15. Жирков переходит в ЦСКА
  16. Кубок чемпионов Содружества 2004
  17. Пахтакор (Узбекистан) — ЦСКА (Москва) — 1:2 (1:1).
  18. ЦСКА (Москва, Россия) — «Регар-ТадАЗ» (Таджикистан) — 2:1 (0:0)
  19. ЦСКА (Москва, Россия) — «Сконто» (Латвия) — 0:1
  20. Кубок Содружества
  21. Спартак — ЦСКА — 1:3 (1:1, 1:1)
  22. Открытия чемпионата России-2004. Версия «СЭ»
  23. ЦСКА — «Москва» 0:0
  24. ЦСКА — Зенит — 3:3 (2:1)
  25. Самый красивый гол 4-го тура
  26. Ростов — ЦСКА — 1:3 (0:1)
  27. ЦСКА — «Сатурн» 2:0
  28. Звёздам ЦСКА есть кому подражать
  29. Сатурн — ЦСКА — 0:1 (0:0)
  30. Зенит — ЦСКА — 0:3 (0:1)
  31. Чемпионат России 2004. 30-й тур
  32. 33 лучших
  33. Символическая сборная 2004
  34. 1/8 финала: Ответные матчи
  35. 1/4 финала: Первые матчи
  36. Нефтчи — ЦСКА — 0:0
  37. Теперь можно думать о «Рейнджерс»
  38. ЦСКА — в лиге!
  39. Самедов будет играть за Россию
  40. В молодёжную сборную приглашены пять новичков
  41. Россия — Словакия — 4:0
  42. Португалия — Россия — 2:0
  43. Россия — Эстония — 3:0
  44. Молодёжная сборная России 2004
  45. ЦСКА — Терек — 3:0 (1:0)
  46. Шинник — ЦСКА — 1:1 (1:0)
  47. Жирков выбыл на две недели
  48. Статистика Жиркова в чемпионате-2005
  49. Динамо — ЦСКА — 1:2 (0:0)
  50. Среди 33 лучших футболистов России 15 иностранцев
  51. Кубок России 2004/2005, 1/8 финала, первые матчи
  52. Кубок России 2004/2005, 1/8 финала, ответные матчи
  53. Кубок России 2004/2005, 1/4 финала, первые матчи
  54. Кубок России 2004/2005, 1/2 финала, первые матчи
  55. Кубок России 2004/2005, 1/2 финала, ответные матчи
  56. Финал Кубка России 2004/2005
  57. Кубок России 2005/2006, 1/16 финала, первые матчи
  58. Кубок России 2005/2006, 1/16 финала, ответные матчи

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]