Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքական
| Մականուն | Η Εθνική, Η Γαλανόλευκη և Το Πειρατικό | ||
|---|---|---|---|
| Միություն | ՀՖՖ | ||
| Կոնֆեդերացիա | ՈՒԵՖԱ (Եվրոպա) | ||
| Գլխավոր մարզիչ | Կոստաս Տսանաս | ||
| Թիմի ավագ | Կոստաս Կատսուրանիս | ||
| Ամենաշատ խաղեր | Գեորգիոս Կարագունիս (139) | ||
| Ռմբարկու | Նիկոս Անաստապուլոս (29) | ||
| Հիմնական մարզադաշտ | «Պարկեն» | ||
| ՖԻՖԱ կոդ | GRE | ||
|
| |||
| Առաջին հանդիպում | |||
(Աթենք, Հունաստան; ) | |||
| Ամենախոշոր հաղթանակ | |||
(Աթենք, Հունաստան;) | |||
| Ամենախոշոր պարտություն | |||
(Բուդապեշտ, Հունգարիա;) | |||
| Կայք | epo.gr/el/ethniki-omada/ethniki-omada-andron | ||
Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Հունաստանը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Հունաստանի ազգային մարզադաշտը գտնվում է Պիրեոսում։ Գլխավոր մարզիչն է՝ Կլաուդիո Դանիերին։ Հունաստանը միջին մակարդակի զարգացած ֆուտբոլ ունի։ 1 տիտղոս ունի Եվրոպայի խաղերում և ոչ մի տիտղոս Աշխարհի խաղերում։ Առաջին խոշոր մրցարշարին մասնակցել է 1980 թվականի Եվրոպայի խաղերին։ Սակայն Հունաստանին չհաջողվեց շրջանցել խմբային փուլը։ Եվրոպայի խաղեր - 1980 թ.։
1980 թ. առաջնությանը մասնակցում էին քիչ քանակությամբ Եվրոպական երկրներ՝ Բելգիա, Չեխոսլովակիա, Անգլիա, Հունաստան, Իտալիա, Նիդերլանդներ, Իսպանիա և Արևմտյան Գերմանիա։ Առաջնությունում հաղթեց Արևմտյան Գերմանիան, երկրորդ տեղում էր Բելգիան, երրորդ տեղում՝ Չեխոսլովակիան և չորրորդ տեղում Իտալիան։ Ինչ վերաբերվում է Հունաստանին, Հունաստանը լավ արդյունք չունեցավ և նույնիսկ չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը։ Առաջին խաղը տեղի ունեցավ Նապլեսի, Սան Պաոլ արենայում։ Այստեղ Հունաստանը պարտվեց նվազագույն հաշվով Նիդերլանդներին։ Գոլի հեղինակ դարձավ Կարլեն-Հենց Ռումենիգը։ Երկրորդ խաղը տեղի ունեցավ Հռոմի Օլիմպիկ արենայում։ Չեխոսլովակիան հաղթեց Հունաստանին մեկ-երեք հաշվով։ Գոլեր խփեցին Չեխոսլովակիայից՝ Պենենկան, Վիզեկը, Դզենեկ Նեհոդան։ Հունաստանի միակ գոլը հեղինակեց Նիկոս Անաստոպուլոսը։ Վերջին խաղում միայն Հունաստանը ոչ ոքի խաղաց Արևմտյան Գերմանիայի հետ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիա (հուն.) (անգլ.)
- Հունաստանը FIFA.com-ում Արխիվացված 2018-11-17 Wayback Machine
- Հունաստանը UEFA.com-ում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքական» հոդվածին։ |
| ||||||||||