Մախաչկալա
| Քաղաք | |||||
|---|---|---|---|---|---|
| Մախաչկալա | |||||
| Махачкала | |||||
| |||||
| 42°59′0″N 47°29′0″E / 42.98333°N 47.48333°E | |||||
| Երկիր | |||||
| Երկրամաս | Դաղստան | ||||
| Համայնք | Դաղստանի Հանրապետություն | ||||
| Ներքին բաժանում | 3 մունիցիպալ շրջան։ Կիրովի, Լենինի, Սովետական | ||||
| Քաղաքապետ | Սաիդ Ամիրով | ||||
| Հիմնադրված է | 1844 թ. | ||||
| Այլ անվանումներ | Պետրովսկոյե | ||||
| Տվյալ կարգավիճակում | 1857 թվականից | ||||
| Մակերես | 468,13[1] կմ² | ||||
| ԲԾՄ | 10 մետր | ||||
| Բնակչություն | 583 233 մարդ (2010) | ||||
| Խտություն | 1234 մարդ/կմ² | ||||
| Ազգային կազմ | ավարներ (26,8 %), կումիկներ (17,7 %), դարգիներ (13,9 %), լակեր (13,0 %), լեզգիներ (12,0 %), ռուսներ (8,0 %), տաբասարաններ (2,0 %), ադրբեջանցիներ (1,2 %), ռութուլներ (1,1 %);[2] | ||||
| Կրոնական կազմ | մուսուլմաններ, ուղղափառներ | ||||
| Ժամային գոտի | UTC+3 | ||||
| Հեռախոսային կոդ | 8722 | ||||
| Փոստային դասիչ | 367000-367999 | ||||
| Ավտոմոբիլային կոդ | 05 | ||||
| ՕԿԱՏՕ | 82401 | ||||
| Պաշտոնական կայք | mkala.ru | ||||
|
| |||||
Մախաչկալա (ավարերեն՝ МахIачхъала, լեզգիներեն՝ Магьачкъеле, տաբ.՝ Мягьячгъала, դարգ.՝ ГIянжи-Къала, МяхIячкъала, կում.՝ Магьачкъала, լակ.՝ МахІачкъала, Анжи[3], ադրբ.՝ Mahaçqala), քաղաք Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Դաղստանի Հանրապետությունում, վերջինի մայրաքաղաքը, Հյուսիս-Կովկասյան տարածաշրջանի բնակչությամբ երրորդ քաղաքը և Հյուսիս-Կովկասյան դաշնային շրջանի խոշորագույն քաղաքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը հիմնադրված է եղել 1844 թվականին որպես ռուսական ռազմական ամրություն և ստացել է Պետրովսկոյե անվանումը։ 1857 թվականին բնակավայրը քաղաքի կարգավիճակ է ստանում և սկսում կոչվել։ Պետրովսկ նավահանգստային քաղաք, ինչը կապված է այն լեգենդի հետ, որ 1722-1723 թվականներին՝ ռուսական բանակի պարսկական արշավանքի ժամանակ, այստեղ տեղակայված է եղել Պետրոս Ա կայսրի ճամբարը։
1921 թվականի մայիսի 14-ին Դաղստանի հեղափոխական կոմիտեի հրամանով քաղաքը դարձել է Դաղստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաքը և վերանվանվել է Մախաչկալա Մախաչ Դախադաևի պատվին։
Այն տեղանքն, որտեղ հիմնվել է ամրոցը, լեռնցիների կողմից Միջին դարերից հայտնի է Անժի-Կալա անվամբ (թուրքերեն՝ Inci-Kale)՝ թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Մարգարտյա Ամրոց»[4][5]։
Քաղաքում բնակվում է Դաղստանի, Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ-ի 60-ից ավելի ազգություն։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մախաչկալան գտնվում է Մեծ Կովկասի նախալեռների մոտակայքում, Կասպից ծովի առափնյայի և Տարկի Տաու լեռան միջև ընկած մինչև 3 կմ լայնությամբ նեղ ցածրադիր հարթավայրում։
Ջրաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Կասպից ծովի ափին։ Քաղաքի տարածքով անցնում են Չերկես-օզեն (Տալգինկա) և Տարնաիր գետերը։ Հյուսիս-արևմուտքից դեպի հարավ քաղաքը հատում է Հոկտեմբերյան հեղափոխության ջրանցքը։ Քաղաքի տարածքում գտնվում են Վուզովսկոե, Ակ-Գյոլ, Գրյազևոե լճերը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի կլիման չափավոր ցամաքային է[6]։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +12,4 ˚C: Ամառը շոգ է, ամռան ամիսների միջին ջերմաստիճանը կազմում է 23,6 ˚C, ցերեկային առավելագույն ջերմաստիճանը՝ +36-38 ˚C: Ձմեռը շատ մեղմ է։ Միջին ջերմաստիճանը +1,7 ˚C է, իսկ գիշերը 0 ˚C-ից ցածր է։ Տեղումների տարեկան քանակը 410-450 մմ է, տարեկան հարաբերական խոնավությունը 70 % է (ձմռանը՝ մինչև 80 %), իսկ հուլիսին և օգոստոսին՝ մոտ 50 %։ Ամռան ամիսներին լինում է պարզ օրերի առավելագույն քանակություն։ Ամռան տևողությունը (+15 ˚C ջերմաստիճանով) կազմում է 150 օր։ Այն սկսվում է մայիսի 11-ից, վերջանում հոկտեմբերի 7-ին։ Այստեղ գերիշխում են հարավարևելյան և հյուսիսարևմտյան քամիները։
- Տարեկան միջին ջերմաստիճանը՝ +12,4 ˚C,
- Քամու տարեկան միջին արագությունը՝ 3,7 մ/վ,
- Օդի տարեկան միջին խոնավությունը՝ 70 %:
| Մախաչկալայի կլիմայական տվյալները | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
| Ռեկորդային բարձր °C (°F) | 19.0 (66.2) |
20.9 (69.6) |
28.8 (83.8) |
33.5 (92.3) |
35.1 (95.2) |
36.1 (97) |
38.7 (101.7) |
38.7 (101.7) |
35.0 (95) |
28.9 (84) |
23.1 (73.6) |
19.9 (67.8) |
38.7 (101.7) |
| Միջին բարձր °C (°F) | 4.2 (39.6) |
4.2 (39.6) |
7.8 (46) |
14.3 (57.7) |
20.2 (68.4) |
25.9 (78.6) |
28.9 (84) |
28.7 (83.7) |
23.8 (74.8) |
17.4 (63.3) |
10.7 (51.3) |
5.7 (42.3) |
16.0 (60.8) |
| Միջին օրական °C (°F) | 1.2 (34.2) |
1.2 (34.2) |
4.7 (40.5) |
10.4 (50.7) |
16.1 (61) |
21.6 (70.9) |
24.7 (76.5) |
24.5 (76.1) |
20.0 (68) |
13.9 (57) |
7.5 (45.5) |
2.7 (36.9) |
12.4 (54.3) |
| Միջին ցածր °C (°F) | −1.4 (29.5) |
−1.5 (29.3) |
1.9 (35.4) |
7.1 (44.8) |
12.6 (54.7) |
17.7 (63.9) |
20.7 (69.3) |
20.5 (68.9) |
16.5 (61.7) |
10.6 (51.1) |
4.5 (40.1) |
0.0 (32) |
9.1 (48.4) |
| Ռեկորդային ցածր °C (°F) | −25.1 (−13.2) |
−26.9 (−16.4) |
−13.5 (7.7) |
−5.1 (22.8) |
0.0 (32) |
5.8 (42.4) |
9.7 (49.5) |
8.0 (46.4) |
0.7 (33.3) |
−6.6 (20.1) |
−19.7 (−3.5) |
−26.5 (−15.7) |
−26.9 (−16.4) |
| Տեղումներ մմ (դյույմ) | 32 (1.26) |
27 (1.06) |
22 (0.87) |
17 (0.67) |
32 (1.26) |
22 (0.87) |
21 (0.83) |
28 (1.1) |
46 (1.81) |
45 (1.77) |
41 (1.61) |
32 (1.26) |
365 (14.37) |
| Միջ. տեղումների օրեր | 6 | 6 | 5 | 4 | 4 | 5 | 4 | 4 | 5 | 5 | 5 | 6 | 59 |
| Միջին ամսական արևային ժամ | 74.4 | 72.5 | 105.4 | 171.0 | 244.9 | 279.0 | 282.1 | 269.7 | 195.0 | 151.9 | 81.0 | 68.2 | 1995,1 |
| Աղբյուր #1: Pogoda.ru.net[7] | |||||||||||||
| Աղբյուր #2: World Meteorological Organization (UN)[8], Hong Kong Observatory[9] for data of sunshine hours | |||||||||||||
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ բնակչության թվով Մախաչկալան 1114 քաղաքների թվում զբաղեցնում էր 27-րդ տեղը։
Մախաչկալան Հյուսիս-Կովկասյան Դաշնային օկրուգում ամենաբնակեցված քաղաքն է և ռուսական քաղաքներից ամենաարագ աճ ունեցող քաղաքը։
| 1976 | 1979 | 1982 | 1985 | 1986 | 1989 | 1990 | 1991 | 1992 | 1993 | 1994 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ▲226 000 | ▲251 371 | ▲278 000 | ▲282 000 | ▲311 000 | ▲317 475 | ▼310 000 | ▲317 000 | ▲322 000 | ▼321 000 | ▼320 000 |
| 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 |
| ▲326 000 | ▲331 000 | ▲335 000 | 335 000 | ▼332 000 | ▼330 000 | ▼327 600 | ▲462 412 | ▼462 400 | ▲464 000 | ▲465 000 |
| 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | |
| ▲466 000 | ▲467 000 | ▼464 200 | ▲465 854 | ▲572 076 | ▲572 100 | ▲574 277 | ▲576 194 | ▲578 332 | ▲583 233 |
Ազգային կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի մարդահամարի տվյալներով[10]՝
| բնակչություն, քաղաքային օկրուգ, 2010 թվական, մարդ |
բաժին, % |
բնակչություն, բնակավայրեր 2010 թվական, մարդ |
բաժին, % |
բնակչություն, մասնավորապես քաղաքը 2010 թվական, մարդ |
բաժին, % | |
|---|---|---|---|---|---|---|
| ավարներ | 186 088 | 26,70 % | 36 465 | 29,22 % | 149 623 | 26,15 % |
| կումիկներ | 133 592 | 19,17 % | 47 089 | 37,73 % | 86 503 | 15,12 % |
| դարգիններ | 106 631 | 15,30 % | 18 058 | 14,47 % | 88 573 | 15,48 % |
| լեզգիներ | 88 604 | 12,71 % | 4 125 | 3,31 % | 84 479 | 14,77 % |
| լակեր | 86 089 | 12,35 % | 6 183 | 4,95 % | 79 906 | 13,97 % |
| ռուսներ | 37 641 | 5,40 % | 1 733 | 1,39 % | 35 908 | 6,28 % |
| թաբասարաններ | 14 086 | 2,02 % | 1 047 | 0,84 % | 13 039 | 2,28 % |
| ռուտուլներ | 8 673 | 1,24 % | 635 | 0,51 % | 8 038 | 1,41 % |
| ագուլներ | 6 581 | 0,94 % | 604 | 0,48 % | 5 977 | 1,04 % |
| ադրբեջանցիներ | 6 333 | 0,91 % | 416 | 0,33 % | 5 917 | 1,03 % |
| նողայներ | 6 330 | 0,91 % | 5 076 | 4,07 % | 1 254 | 0,22 % |
| ցախուրներ | 3 167 | 0,45 % | 595 | 0,48 % | 2 572 | 0,45 % |
| թաթարներ | 2 139 | 0,31 % | 76 | 0,06 % | 2 063 | 0,36 % |
| հայեր | 1 501 | 0,22 % | 42 | 0,03 % | 1 459 | 0,26 % |
| չեչեններ | 1 179 | 0,17 % | 100 | 0,08 % | 1 079 | 0,19 % |
| այլ | 3 473 | 0,50 % | 129 | 0,10 % | 3 344 | 0,58 % |
| չեն նշել | 4 778 | 0,69 % | 2 136 | 1,71 % | 2 342 | 0,41 % |
| ընդհանուր | 696 885 | 100,00 % | 124 809 | 100,00 % | 572 076 | 100,00 % |
Հայերը Մախաչկալայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մախաչկալայում հայկական համայնքը ձևավորվել է 19-րդ դարի կեսին։ 1877-ից գործում է Սուրբ Պողոս-Պետրոս հայկական եկեղեցին։ Հայ բնակչության հիմնական մասը զբաղվել է առևտրով ու արհեստներով։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին հայերի թիվը 1000 էր[11]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հաշվարված է ՌԴ մունիցիպալ կազմավորումների տվյալների բազայի հիման վրա, 2008 թվական». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Դաղստանի բնակչության ազգային կազմը, 2002 թվական
- ↑ Лакско-русский словарь. Лакку мазрал ва оьрус мазрал словарь. М., Гос. изд-во иностранных и национальных словарей, 1962. с. 336, 340
- ↑ «KAFKAS İSLAM ORDUSU TURAN YOLUNDA II. YAZI». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «I. Dünya Savaşı'nda Osmanlı Devleti'nin Azerbaycan ve Dağıstan'a Askeri ve Siyasi Yardımı / Dr. Nâsır Yüceer». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Атлас СССР. — М.: ГУГК СССР, 1983. — С. 98. — 260 с. — 30 000 экз.
- ↑ «Pogoda.ru.net» (Russian). 2012 թ․ հունվար. Արխիվացված է օրիգինալից 2018-12-26-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 8-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Weather Information for Mahackala».
- ↑ «Climatological Information for Mahackala, Russia». 2010 թ․ օգոստոս. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Перепись 2010 года. Дагстат. Том 3». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 466։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մախաչկալայի Վարչության պաշտոնական պորտալ
- Դաղստանի պատգամավորների Ազգային ժողով Արխիվացված 2012-01-27 Wayback Machine
- Մախաչկալայի քաղաքապետ Սաիդ Ամիրովի պաշտոնական կայքը
- Մախաչկալայի գծապատկերը
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մախաչկալա» հոդվածին։ |
| ||||||||||

