Լակեր
Լակեր, ղազիղումուխներ, Դաղստանի բնիկ ժողովուրդներից։ Ապրում են Դաղստանի լեռնային, մասամբ՝ հյուսիսային հարթավայրային շրջաններում։ Ընդհանուր թիվը Ռուսաստանի Դաշնությունում՝ 178 630 մարդ էր, որից 161 300-ը՝ Դաղստանում (2010[1])։ Խոսում են լակերեն, նաև՝ ադրբեջաներեն ու ռուսերեն։
Հավատացյալ Լակերը սուննի մուսուլմաններ են։ Զբաղվում են անասնապահությամբ և երկրագործությամբ, ունեն զարգացած խեցեգործություն և ոսկերչություն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Russian Census 2010: Population by ethnicity Archived 2012-04-24 at the Wayback Machine. (ru)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 476)։ ![]() |
|