Յարոսլավլ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յարոսլավլ (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Յարոսլավլ | |||||
ռուս.՝ Ярославль | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Շրջան | Յարոսլավլի շրջան | ||||
Ներքին բաժանում | Leninsky District, Yaroslavl?, Dzerzhinsky District?, Q4183258?, Kirovsky?, Krasnoperekopsky District? և Frunzenskiy District, Yaroslavl? | ||||
Հիմնադրված է | 1010 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1071 | ||||
Մակերես | 205.80 կմ² | ||||
ԲԾՄ | 100 մետր | ||||
Բնակչություն | 591 374 մարդ (2011) | ||||
Խտություն | 2873,5 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 495 +7 499 | ||||
Փոստային դասիչ | 150000—150066 | ||||
Պաշտոնական կայք | city-yar.ru | ||||
| |||||
Յարոսլավլ (ռուս.՝ Ярославль), քաղաք Ռուսաստանում, Յարոսլավլի մարզի կենտրոնը։ Բնակչությունը 2011 թվականի տվյալներով 591 374 է։ Բաղկացած է վեց վարչական շրջաններից։ Բնակչությունը կազմում է 602 400 մարդ (2014)։ Յարոսլավլը Ռուսաստանի Դաշնության կենտրոնական դաշնային շրջանի երրորդ քաղաքն է՝ ըստ բնակչության թվի։ Քաղաքը տրանսպորտային հանգույց է, որտեղից սկիզբ են առնում երկաթուղային գծեր ու ավտոճանապարհներ դեպի Մոսկվա, Վոլոգդա, Ռիբինսկ, Կոստրոմա, Իվանովո և Կիրով։ Յարոսլավլում գործում են նաև նավահանգիստ և օդանավակայան։ Քաղաքի տարածքը կազմում է 205 կմ²։
Յարոսլավլը Ռուսաստանի ամենահին քաղաքներից մեկն է։ Այն հիմնադրվել է 11-րդ դարում և ծաղկում է ապրել 17-րդ դարում։ 2010 թվականին նշվեց քաղաքի հազարամյակը։ Քաղաքի օրը Յարոսլավլում սովորաբար նշվում է մայիսի վերջին շաբաթ օրը (2010 թվականին քաղաքի հազարամյակըը նշելու պատճառով քաղաքի օրը նշվեց սեպտեմբերի 10-12-ին)[1]։ Քաղաքի պատմական կենտրոնը, որ տեղակայված է Վոլգա ու Կոտորոսլ գետերի միախառնման տեղին մոտ, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Յարոսլավլն ավանդաբար համարվում է Ռուսաստանի Ոսկե օղակի հիմնական օբյեկտներից մեկը։
Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Յարոսլավլը գտնվում է Արևելաեվրոպական հարթավայրի կենտրոնական հատվածում (ավելի ճիշտ, Յարոսլավակոստրոմյան ցածրավայրում) Վոլգա գետի երկու ափերի վրա, նրա մեջ Կոտորոսլ գետի թափվելու վայրում, Մոսկվայից 282 կմ դեպի հյուսիս-արևելք։ Քաղաքը զբաղեցնում է 205,37 կմ² տարածք։ Քաղաքի կենտրոնի միջին բարձրությունը ծովի մակարդակից 100 մ է[2]։
Ժամային գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Յարոսլավլ քաղաքը, ինչպես նաև ամբողջ Յարոսլավլի մարզը, գտնվում է ժամային գոտում, որը միջազգային չափանիշներով նշվում է որպես Moscow Time Zone (MSK/MSD)։ Համաշխարհային կոորդինացված ժամանակի (UTC) նկատմամբ շեղումը +3:00 (MSD) է։
Ջրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յարոսլավլի հիմնական գետերն են Վոլգա գետը (Գորկու ջրամբար) և նրա աջ վտակ Կոտորոսլը, որոնց ջրի մակարդակը բարձրացվել է Նիժեգորոդսկի ՀԷԿ-ի օգնությամբ[3]։ Այստեղ են թափվում մի քանի գետեր և առվակներ, որոնցից ամենակարևորը Նորա գետն է։ Գետաբերանի մոտ, Կոտորոսլ գետի հունի մեջ են ընկած մի քանի կղզիներ (նրանցից մեկի վրա գտնվում է մշակույթի և հանգստի զբոսայգին)։ Վոլգայի աջ ափը բարձր է, զառիթափ, ձախը՝ ցածրադիր։ Յարոսլավլի մոտ Վոլգա գետի միջին տարեկան ծախսը 1110 մ³/վ է[4], իսկ Գորկու ջրամբարի միջին բազմամյա մակարդակը Յարոսլավլի մոտ՝ 84,28 մ[5]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է չափավոր ցամաքային կլիմայական զոնայում, որը մեղմացնում է Ատլանտյան օվկիանոսի ազդեցությունը։ Բուսաճական շրջանի ընդհանուր ջերմաստիճանը (+10 °C բարձր է)՝ 1892 °C: 0 °C-ից ցածր ջերմաստիճանով օրերի քանակը 150 օր է։ Տեղումների տարեկան քանակը 590 մմ է։ Ցուրտ շրջանի տեղումների քանակը՝ 175 մմ։ Տաք շրջանի տեղումների քանակը՝ 427 մմ[6]։
Յարոսլավլում ձմեռը չափավոր ցուրտ է, չափավոր ձնային, տևում է ավելի քան հինգ ամիս։ Հունվարի միջին ջերմաստիճանը -11 °C է, որոշ ձմեռների ընթացքում սառնամանիքները հասնում են -40 °C, -46 °C, սակայն պատահում են նաև ձնհալքներ։ Այսպես, 1932 թվականի հունվարին գրանցվել է ամբողջ դիտարկումների ընթացքում ամենաերկարատև ձնհալքը (17 օր)։ Ձյունածածկույթի բարձրությունը 35-50 սմ է, որոշ ձմեռների ընթացքում այն հասնում է 70 սմ, երբեմն չի գերազանցում 20 սմ։ Ձյունածածկույթը առաջանում է նոյեմբերի երկրորդ կեսին և պահպանվում է 140 օրերի ընթացքում։ Գերակշռում են հարավային և արևմտյան ուղղությունների քամիները։ Քամու միջին արագությունը 4,2 մ/վ է, ուժեղ քամիները՝ ավելի քան 8 մ/վ և ձնաբքերը դիտվում են հիմնականում դեկտեմբեր-հունվար ամիսներին, մինչև 8-10 օր[6][7]։
Գարունը բնորոշվում է քիչ տեղումներով։ Յարոսլավլում ապրիլի միջին ջերմաստիճանը մոտ +4 °C է։ Ձնածածկույթը վերանում է ապրիլի առաջին կեսին։ Ապրիլին տեղումները այդքան էլ շատ չեն՝ մոտ 40 մմ, տեղումների քանակը աճում է մայիսից՝ հասնելով 50-60 մմ։ Մայիսին գրանցվում է տարվա մեջ ամենացածր հարաբերական խոնավությունը՝ մոտ 70%[6]։
Ամառը չափավոր տաք է, խոնավ, տարվա մեջ ամենաբարձր տեղումների քանակով՝ ամիսը մինչև 80 մմ։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +18 °C է, առանձին շոգ օրերին ցերեկը առավելագույն ջերմաստիճանը հասել է +37 °C: Հուլիսին թափվում է տարեկան տեղումների մեծ մասը՝ ամիսը 80-90 մմ։ Անձրևների մեծ մասը հորդառատ են, հաճախ ամպրոպներով (հունիս-հուլիս ամիսներին 6-8 օր ամպրոպով)։ Գերակշռում են արևմտյան և հյուսային ուղղության քամիները։ Միջին արագությունը 2,5 - 3,5 մ/վ է[6][7]։
Աշունը բնորոշվում է ամպամած օրերի կտրուկ աճով՝ ամիսը մինչև 18 օր և օդի հարաբերական խոնավության աճով՝ մինչև 85%։ Յարոսլավլում հոկտեմբերի միջին ջերմաստիճանը +3 °C է։ Տեղումների քանակը նվազում է, սակայն փոխվում է դրանց բնույթը՝ տեղատարափ անձրևներ են տեղում և առաջանում է մառախուղ[6]։
Յարոսլավլ, Ռուսաստան (1961-1990)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | −8.2 (17.2) |
−5.8 (21.6) |
0.1 (32.2) |
9.0 (48.2) |
17.8 (64) |
21.4 (70.5) |
23.3 (73.9) |
21.5 (70.7) |
14.9 (58.8) |
7.2 (45) |
−0.2 (31.6) |
−5.2 (22.6) |
8.0 (46.4) |
Միջին օրական °C (°F) | −12.0 (10.4) |
−10.0 (14) |
−4.3 (24.3) |
4.5 (40.1) |
12.0 (53.6) |
15.7 (60.3) |
17.9 (64.2) |
16.1 (61) |
10.4 (50.7) |
4.1 (39.4) |
−2.7 (27.1) |
−8.4 (16.9) |
3.61 (38.5) |
Միջին ցածր °C (°F) | −15.8 (3.6) |
−14.2 (6.4) |
−8.6 (16.5) |
0.0 (32) |
6.2 (43.2) |
10.1 (50.2) |
12.5 (54.5) |
10.7 (51.3) |
5.9 (42.6) |
0.9 (33.6) |
−5.2 (22.6) |
−11.6 (11.1) |
−0.8 (30.6) |
Տեղումներ մմ (դյույմ) | 37 (1.46) |
27 (1.06) |
26 (1.02) |
40 (1.57) |
52 (2.05) |
65 (2.56) |
84 (3.31) |
64 (2.52) |
55 (2.17) |
52 (2.05) |
46 (1.81) |
43 (1.69) |
591 (23.27) |
աղբյուր: [8] |
Կենդանական և բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենամյա սոխակների հաշվեգրումը, որն անց է կացվել 2010 թվականի ամռան կեսերին, ցույց է տվել, որ քաղաքի տարածքում իրենց բույնն են հյուսել այդ թռչունների ավելի քան 900 զույգ[9]։
Էկոլոգիա և բնության պահպանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Յարոսլավլը՝ լինելով խոշոր արդյունաբերական և տրանսպորտային կենտրոն, բնորոշվում է շրջակա միջավայրի վրա բարձր տեխնոգեն ծանրաբեռնվածությամբ։ Այդ ծանրաբեռնվածությունը պայմանավորող կարևոր մարդածին գործոններն են առաջին հերթին մթնոլորտի, ինչպես նաև ջրային տարածքների և հողատարածքների աղտոտումը։ 2010 թվականի դրությամբ Յարոսլավլի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության կոմիտեում հաշվառվում է ավելի քան 1,5 հազար կազմակերպություն, որոնք ունեն շրջակա միջավայրի աղտոտման աղբյուր, և ավելի քան 14 հազար իրավաբանական անձ և անհատ ձեռներեց, որոնց գործունեության արդյունքում առաջանում են տարբեր թափոններ[10]։
Քաղաքի մթնոլորտի աղտոտվածության մակարդակը վերահսկում են հինգ ստացիոնար կայաններ։ Հաճախ գերազանցում է բենզոպիրենի թույլատրելի կոնցենտրացիան, օդում առկա է նաև ազոտի երկօքսիդի բարձր կոնցենտրացիա[11]։ Օդի մթնոլորտի հիմնական աղտոտիչներից է ավտոմոբիլային տրանսպորտը, ինչպես նաև նավթամշակող «Յարոսլավնեֆթեօրգսինթեզ» (ռուս.՝ «Ярославнефтеоргсинтез») ձեռնարկությունը, տեխնիկական ածխածնի գործարանը, անվադողերի գործարանը[12][13]։ Յարոսլավլում օդի ամեբարձր աղտոտվածության մակարդակ ունեցող շրջանը էկոլոգները անվանում են Կարմիր հրապարակ և Տոլբուխինի պողոտա։ Ջրի որակը Վոլգայում այդքան էլ բարձր չէ[14]։
Քաղաքի տարածքում են գտնվում մի շարք պահպանության տակ գտնվող բնական տարածքներ՝ բնության հուշարձաններ՝ Վոլգայի մոտ գտնվող սոճու անտառները (Յակովլևսկի անտառ, Լյապինսկի անտառ, Վոզդվիժենսկի անտառ, Տվերիցկի անտառ, Սմոլենսկի անտառ), Տոլգսկու մենաստանի հնադարյան մայրեթուփը, Կրեստովսկի քարահանքը, Կոտորոսլի գետահովտի մեջ գտնվող պարկը, Նեֆտեստրոյ գյուղի պարկը, Դեմիդովսկի այգին, Բուտուսովսկի պարկը, Սկոբիկինսկի պարկը, Պավլովսկի պարկը, լորենիների պուրակ Նորսկոե գյուղում, պաշտպանության տակ գտնվող բնապատմական լանդշաֆտներ՝ Պետրոպավլովսկի պարկը և Վոլգա գետի վրա գտնվող Վերին կղզին[15]։
Խորհրդանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ժամանակակից զինանշանը հաստատվել է Յարոսլավլի մունիցիպալիտետի կողմից՝ 1995 թվականի օգոստոսի 23-ին։ Ընդ որում, որպես հիմք է ընդունվել 1778 թվականի պատմական զինանշանի օրինակը, որին ավելացվել է հերալդիկական վահանը պսակադրող Մոնոմախի գլխարկը (այդ պատկերը խորհրդանշում է այն փաստը, որ Յարոսլավլը համարվում էր իշխանների թագավորության վայրերից մեկը)[16]։ Յարոսլավլի զինանշանի վրա արծաթագույն վահանի մեջ պատկերված է ետևի թաթերի վրա կանգնած արջը (հեռատեսության և ուժի խորհրդանիշ[17]), որը ձախ թաթով բռնում է ոսկեգույն կացին, վահանի վերևում պատկերված է Մոնոմախի գլխարկը։
Քաղաքի դրոշը հաստատվել է 1996 թվականի մայիսի 22-ին և իրենից ներկայացնում է քաղաքի զինանշանը կապույտ գույնի ֆոնի վրա[18][19]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի տարածքում հնագույն բնակավայրը հայտնաբերվել է Վոլգա գետի ձախ ափին, Ստրելկայի դիմաց (Վոլգա և Կոտորոսլ գետերի միախառնման վայրում) և վերաբերում է մ.թ.ա. 5-3-րդ հազարամյակներին (նոր քարի դար)[20]։ 9-րդ դարում Յարոսլավլի տակ կազմավորվել է սկանդիվասլավոնական բնակավայր, որը հայտնի է Տիմերյովոյում գտնվող գերեզմանաբլուրների համալիրով։ Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են սկանդինավյան զենք, ռունիական գրառումներ, շախմատի խաղաքարեր և Եվրոպայի հյուսիսում խոշորագույն արաբական մետաղադրամների գանձեր (հնագույն մետաղադրամները հատվել են Իդրիսիդներից առաջինը)[21][22]։ Տիմերյովոյից է գալիս Ռուսաստանում հայտնաբերված սկանդինավյան ճարմանդի մեկ չորրորդ մասը[23]։ Ըստ երևույթին, այդ «նախկին Յարոսլավլը» խոշոր կենտրոն էր ծառայում Վոլգայի առևտրային ուղու վրա[24]։ Նրա կապը ավելի ուշ ժամանակի Յարոսլավլի հետ (այն ժամանակ մերյանական Մեդվեժի Ուգոլ բնակավայր) կարելի է համեմատել Գնյոզդովո և Սմոլենսկի, Ռյուրիկովի մեծաքաղաքի և Նովգորոդի, Սարսկի մեծաքաղաքի և Ռոստովի հարաբերակցությամբ[25][26][27]։ Ավելի ուշ Յարոսլավլի հիմնադրումից հետո այդ բնակավայրը անկում ապրեց, ամենայն հավանականությամբ, Վոլգայի առևտրային ուղու գործունեության դադարեցման պատճառով[28]։ Վոլգա գետի հոսքից վերև, ժամանակակից քաղաքի սահմաններից դուրս, հնագետների կողմից ուսումնասիրվել է խոշորագույն Միխայլովսկի գերեզմանատունը, որտեղ գերակշռել են ֆինաուգորական տիպի դամբարանները։
Քաղաքի հիմնում[խմբագրել | խմբագրել կոդը]
Եթե դատենք արձանագրություններում առաջին հիշատակումներից, Յարոսլավլը Վոլգա գետի վրա գտնվող հնագույն քաղաքն է։ Նա հիմնվել է իշխան Յարոսլավ Իմաստունի կողմից իր ռոստովյան իշխանության ժամանակ (988-1010), Ստրելկայի վերևում գտնվող հրվանդանի վրա, Մեդվեժի Ուգոլ հեթանոսական բնակավայրի տեղում կամ կողքին[20]։ Բնական ճանապարհով երեք կողմից պաշտպանված տարածքում (Վոլգայի և Կոտորոսլի զառիթափ ափերով և Մեդվեդիցկի ձորով, որով հոսում էր առուն), կառուցել են Յարոսլավլի կրեմլը։ Յարոսլավլի մասին առաջին հիշատակումները՝ սովի պատճառով 1071 թվականին Ռոստովյան հողի վրա տեղի ունեցած «մոգերի ապստամբությունն է»[2]։ Քաղաքի անվանունը ավանդաբար կապում են նրա հիմնողի անվան հետ. «Յարոսլավլ»-ը՝ ստացական ձևն է, որը նշանակում է «Յարոսլավի [քաղաք]»։
12-րդ դարում արդեն գոյություն ունեին յարոսլավլյան Պետրոպավլովսկի և Սպասսկի վանքերը, այն ժամանակ նրանք գտնվում էին քաղաքի սահմաններից դուրս։ Յարոսլավլը իր գոյության առաջին երկու դարերի ընթացքում մնում էր Ռոստով-Սուզդալսկի հողի ոչ մեծ սահմանամերձ քաղաք[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Календарный план международных и общероссийских общественно-значимых мероприятий празднования 1000-летия основания города Ярославля Archived 2010-12-18 at the Wayback Machine. // adm.yar.ru
- ↑ 2,0 2,1 2,2 Народная энциклопедия «Мой город». Ярославль (Ярославская область) // mojgorod.ru
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝bse
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Волга — Энциклопедия «Вокруг света» // vokrugsveta.ru
- ↑ Оперативный ежедневный прогноз возникновения и развития чрезвычайных ситуаций на территории Ярославской области на 16 августа 2010 г. // uglich.ru
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Гидрометцентр России. Ярославль // meteoinfo.ru
- ↑ 7,0 7,1 О нашем городе Ярославль Archived 2016-10-01 at the Wayback Machine. // gorodyaroslavl.ru
- ↑ «Russian Federal Meteorological Service»։ Վերցված է 2010 թ․ մարտի 5
- ↑ Элина Труханова. (16.06.2011)։ «Птичья перепись»։ Российская газета։ Վերցված է 2012 թ․ հունիսի 15
- ↑ Официальный сайт города Ярославля — Экология Archived 2010-06-30 at the Wayback Machine. // city-yar.ru
- ↑ Анна Коузова. Дышать нечем! Ярославцы озабочены состоянием воздуха в городе Archived 2012-12-15 at the Wayback Machine. // «АиФ Ярославль», № 14 (14) от 01.04.2009
- ↑ Евгений Соловьев.։ «Ярославцы страдают от прогресса»։ Независимая газета։ Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին։ Վերցված է 2010 թ․ հունիսի 18
- ↑ «Генплан Ярославля»։ Территория и планирование։ № 1 (8), 2007։ Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին։ Վերցված է 2013 թ․ հունիսի 13
- ↑ Ярославские синоптики озабочены состоянием воздуха в городе Archived 2012-07-16 at the Wayback Machine. // yaroslavl.rfn.ru
- ↑ Перечень особо охраняемых природных территорий Ярославской области (утв. постановлением Администрации Ярославской области от 21 января 2005 г. № 8) Archived 2016-03-05 at the Wayback Machine. // adm.yar.ru
- ↑ Герб города Ярославль (1778 г.) // geraldika.ru
- ↑ Винклер П. П. Гербы городов, губерний, областей и посадов Российской империи. СПб.: Издание книгопродавца И. И. Иванова, 1899.
- ↑ Флаг города Ярославль // geraldika.ru
- ↑ Официальный сайт города Ярославля — Город — Геральдика Archived 2015-05-09 at the Wayback Machine. // city-yar.ru
- ↑ 20,0 20,1 Мейерович М. Г. Так начинался Ярославль. Ярославль: Верхне-Волжское книжное издательство, 1984. — 63 с.
- ↑ Arne Т. J. La Suede et l’Orient. — Uppsala, 1914. Pp. 37, 52—54, 222.
- ↑ Евгений Арсюхин, Наталия Андрианова. Ярославль: Если твой князь — ордынский хан… // archeologia.narod.ru
- ↑ Дедюхина В. С. Фибулы скандинавского типа // Труды Государственного исторического музея, 1967, вып. 43.
- ↑ Тихомиров И. А. Кто насыпал ярославские курганы? — В кн.: Труды III Областного историко-археологического съезда. Владимир. 1909, с. 90.
- ↑ Булкин В. А., Дубов И. В. Тимерево и Гнездово. — В кн.: Из истории феодальной России. Л., 1978.
- ↑ Булкин В. А., Лебедев Г. С. Гнездово и Бирка (к проблеме становления города). — В кн.: Культура средневековой Руси. Л., 1977, с. 17.
- ↑ Работы, в которых детально излагается теория протогородов-виков: Булкин В. А., Дубов И. В., Лебедев Г. С. Археологические памятники Древней Руси IX—XI веков. Л., 1978; Дубов И. В. Северо-Восточная Русь в эпоху раннего средневековья. Л., 1982; Дубов И. В. Города, величеством сияющие. Л., 1985; Лебедев Г. С. Эпоха викингов в Северной Европе. Л., 1985; Мельникова Е. А., Петрухин В. Я. Формирование сети раннегородских центров и становление государства (Древняя Русь и Скандинавия) — История СССР. 1986, № 5; их же. Начальные этапы урбанизации и становление государства (на материале Древней Руси и Скандинавии). В кн.: Древнейшие государства на территории СССР. М., 1986; Дубов И. В. Великий Волжский путь. Л., 1989.
- ↑ И. В. Дубов. Спорные вопросы этнической истории северо-восточной Руси IX—XIII веков.
|