Jump to content

Սոխակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոխակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Սոխակներ
Լատիներեն անվանում
Luscinia


Սոխակներ, կեռնեխների ընտանիքի երգեցիկ, ճնճղուկի մեծության կամ մի քիչ ավելի խոշոր, բարեկազմ, երկար ոտքերով թռչուններ են։ Բնադրում են գետնին կամ շատ ցածր թփերի վրա։ Սնվում են մանր անողնաշարավորներով՝ գլխավորապես միջատներով, հատապտուղներով և սերմերով։ Ձմռանը չվում են։ Որոշ տեսակների հատուկ է սեռական երկձևությունը։ Երգող թռչուններ են։ Հայաստանում հայտնի է 5 տեսակ՝ կապտափող սոխակ, հարավային սոխակ, շիկապոչ սոխակ, սովորական սոխակ, սպիտակափող սոխակ։

Սոխակներին բնորոշ է երգի բարձր տոնայնությունը և ելևէջների բազմազանությունը (երգում են նաև գիշերը), մարմնի ուղղահայց կեցվածքը, պոչը սովորականից բարձր պահելը։

Թփուտային թռչուններ են, առանձին դեպքերում՝ փչակաբնակ։ Կենդանի զանգվածը 17-25 գրամ է։ Բազմանում են ապրիլ–հունիս ամիսներին, տալիս 1–2 սերունդ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
սովորական սոխակ
հարավային սոխակ
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոխակներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոխակներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 494