Jump to content

Ռոստով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ռոստով
ռուս.՝ Ростов
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀամայնքUrban settlement Rostov?
Հիմնադրված էանհայտ թ.
Առաջին հիշատակում862
Մակերես31 կմ²
ԲԾՄ100±1 մետր
Բնակչություն30 969 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ48536
Փոստային դասիչ152150, 152151, 152153, 152155 և 152159
Պաշտոնական կայքgrad-rostov.ru(ռուս.)
Ռոստով (Ռուսաստան)##
Ռոստով (Ռուսաստան)

 

Ռոստով ( ռուս.՝ Росто́в, հին նորվ.՝ Rostofa) , քաղաք Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասում՝ Յարոսլավլի մարզում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Ներո լճի ափին, երկրի մայրաքաղաք Մոսկվայից մոտավորապես 190 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Զբաղեցնում է 32 քառակուսի կիլոմետր տարածք[2]։ Մարզային նշանակության քաղաք է[3]։ Ռուսաստանի հնագույն քաղաքներից է և կարևոր կենտրոն ռուսաստանյան հանրահայտ Ոսկե օղակ զբոսաշրջային շղթայում։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով Ռոստովում բնակվում էր 31.792 մարդ։

Չնայած քաղաքի պաշտոնական անվանումը Ռոստով է, այն Դոնի Ռոստովից տարբերելու համար Ռուսաստանում հաճախ անվանվում է Մեծ Ռոստով ( ռուս.՝ Росто́в-Вели́кий) կամ «Ռոստով Յարոսլավսկի» ( ռուս.՝ Ростов-Ярославский), որը նաև նրա երկաթուղային կայարանի պաշտոնական անվանումն է։

Ռոստովի Կրեմլը 1911 թվականի ամռանը.

Ռոստովը առաջին անգամ հիշատակվել է 862 թ . որպես կարևոր բնակավայր[4]։ 13-րդ դարում այն դարձել է ռուսական ամենահայտնի իշխանություններից մեկի՝ Վլադիմիր-Սուզդալյան իշխանության մայրաքաղաքը։ 1474 թ . մտել է Մոսկվայի իշխանության կազմի մեջ ։ Ու թեև կորցրել է անկախությունը, սակայն շարունակել է պահպանել իր կարևորությունը որպես եկեղեցական կենտրոն։ 988 թվականից. եղել է ռուսական առաջին եպիսկոպոսություններից մեկի նստավայրը ։

14-րդ դարում Ռոստովի եպիսկոպոսները դարձել են արքեպիսկոպոսներ, իսկ 16-րդ դարի վերջում՝ մետրոպոլիտներ ։ Մետրոպոլիտ Յոնա Սիսոևիչը (մոտ 1607 - 1690 թթ .) նախաձեռնել է Ռոստովի գլխավոր տեսարժան վայրի` Կրեմլի կառուցման աշխատանքները։ 13-14 -րդ դարերում քաղաքն ավերվել է մոնղոլների, իսկ 1608 թլեհերի կողմից։ Մետրոպոլիտական աթոռը 18-րդ դարի վերջին Ռոստովից Յարոսլավլ է տեղափոխվել։

Իր հարուստ պատմության հետ մեկտեղ՝ Ռոստովը հռչակված է ապակե էմալի արտադրությամբ։

Տեսարժանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին Ռոստովն ընդգրկվել է Ռուսաստանի պատմական քաղաքների ցանկում։ Նրա տարածքում հաշվառված են մշակութային 386 հուշարձաններ, որոնց մեկ երրորդն ունի դաշնային նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Ռոստովի կենտրոնական հրապարակում է գտնվում քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Մարիամի Վերափոխման մեծ տաճարը։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է 16-րդ դարի կեսերին։ Տաճարի պարիսպների ստորին հատվածները թվագրվում են 12 -- րդ դարով։ Զանգակատունը հիմնականում կառուցվել է 17-րդ դարում ։ Նրա զանգերը ամենախոշորներից են, և դրանցից յուրաքանչյուրն ունի իր անունը։ Սիսոյ անունով ամենամեծ զանգը ձուլվել է 1688 թ . և կշռում է 32 տոննա։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդահամարի տվյալների համաձայն՝ 2010 թվականին քաղաքում բնակվում էր 31.792 մարդ՝ 2349-ով (7,38%) պակաս, քան 2002 թվականին։

Տարին Բնակչ.
1897 13.715
1939 29.808
1959 29.230
1970 30.815
1979 31.538
1989 35.707
2002 34.141
2010 31.792

Anmerkung: Volkszählungsdaten

Գործընկեր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 годаFederal State Statistics Service.
  2. «Ярославская область в цифрах 2012. Краткий статистический сборник. — Ярославль: РОССТАТ. Территориальный орган Федеральной службы государственной статистики по Ярославской области, 2012». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  3. «Закон Ярославской области от 07 февраля 2002 года № 12-з «Об административно-территориальном устройстве Ярославской области и порядке его изменения»». // Docs.cntd.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. Историческая справка Արխիվացված 2014-02-01 Wayback Machine grad-rostov.ru(ռուս.)
  5. «Interactive City Directory». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  6. «Ystävyyskaupungit» (ֆիններեն). Suomalais-venäläinen kauppakamari. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
  7. Анна Мельник. «Сегодня Ростов Великий и город Бернбург (Германия) подписали соглашение о сотрудничестве - Вести Ярославль». vesti-yaroslavl.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. «На прошлой неделе, 24 октября, между городами.. | Андрей Лось | ВКонтакте». m.vk.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  9. «Международное сотрудничество - Ростов Великий». grad-rostov.ru (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 12. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 7-ին.
  10. «Ростов Великий: ИТОГИ 2021 ГОДА - Ростов Великий». grad-rostov.ru (ռուսերեն). 2021 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոստով» հոդվածին։