Յարոսլավ Իմաստուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Յարոսլավ Վլադիմիրովիչ
Կիևյան Ռուսիայի մեծ իշխան
Yaroslav reconstruction edit.jpg
Կիսանդրին
Իշխանություն 1019–1054
Ծնվել է՝ 978
Մահացել է՝ փետրվարի 20, 1054({{padleft:1054|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:20|2|0}})
Վախճանի վայր Վիշգորոդ
Նախորդ Սվյատոպոլկ Վլադիմիրովիչ
Հաջորդող Իզյասլավ Վլադիմիրովիչ
Ուղեկից Ինգեգերդա
Տոհմ Րյուրիկովիչներ
Հայր Վլադիմիր Մեծ
Մայր Ռոգնեդա
Երեխաներ Ելիզավետա, Անաստասիա, Աննա, Իզյասլավ, Սվյատոսլավ, Վսեվոլոդ I, Իգոր, Վլադիմիր և Ագաթա
Եղբայր(ներ) Վիշեսլավ, Մստիսլավ, Իզյասլավ և Վսեվոլոդ
Քույր(եր) Պրամիսլավա, Մարիա, Ագաթա և Պրեդսլավա

Յարոսլավ Վլադիմիրովիչ (կամ Յարոսլավ Իմաստուն, մոտ 978[1] - 19 կամ 20 փետրվարի[2][3] 1054, Վիշգորոդ), Ռոստովի իշխան (987-1010), Նովգորոդի իշխան (1010-1034), Կիևի մեծն իշխան (1016-1018, 1019-1054

Յարոսլավ Վլադիմիրովիչը իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի (Ռյուրիկովիչների տոհմից) և իշխանուհի Ռոգնեդա Ռոգվոլոդովնայի որդին է, Եվրոպայի շատ տիրակալների հայրը, պապը և հորեղբայրը։ Մկրտության ժամանակ ստացել է Գեորգի անունը։ Ռուսական Ուղղափառ եկեղեցին նրան համարում է բարեհավատ իշխան․ նրա հիշատակի օրը նշվում է հուլյան օրացույցի փետրվարի 20-ին։

Յարոսլավ Իմաստունի օրոք կազմվել է ռուսական իրավունքի առաջին հայտնի օրենքների ժողովածուն, որը պատմության մեջ մտել է որպես «Ռուսկայա Պրավդա»։

Միավորել է համարյա բոլոր հին ռուսական հողերը։ Արշավել է Լեհաստան, լիտվական ցեղերի դեմ (1030-1040-ին), ջախջախել է պեչենեգներին (1036)։ Յարոսլավ Իմաստունի օրոք Կիևյան Ռուսիայում զգալիորեն զարգացել են ֆեոդալական հարաբերությունները, Կիևում ծավալել է շինարարություն (Սուրբ Սոֆիայի տաճարը և այլն), ինչպես նաև թարգմանական գործը, զարգացել տարեգրությունը։ Յարոսլավ Իմաստունի նախաձեռնությամբ հաստատվել է առաջին ռուսական մետրոպոլիտը, որով ամրապնդվել է Կիևյան Ռուսիայի միջազգային հեղինակությունը։ Յարոսլավ Իմաստունը ազգակցական կապերի մեջ էր եվրոպական շատ կառավարողների հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Традиционная дата согласно ПВЛ, однако по другим сведениям он родился в период между 983 и 986 годами.
  2. Ярослав Мудрый // Советская Историческая Энциклопедия / Гл. ред. Е. М. Жуков. — М.: Советская Энциклопедия, 1976. — Т. 16. — Стб. 984.
  3. Котляр М. Ф. Ярослав Мудрий // Енциклопедія історії України. — К.: Наукова думка, 2013. — Т. 10. — С. 760.