Jump to content

Աննա Յարոսլավնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Յարոսլավնա
Կիևյան Աննա, Կիևյան Ռուսիայի ժամանակների ֆրեսկո[1], 11-րդ դար Սոֆիայի տաճար (Կիև)
Ծնվել է՝մոտ 1025[2]
ԾննդավայրԿիև, Կիևյան Ռուսիա[3]
Մահացել է՝1070-ականներ[2]
Վախճանի վայրանհայտ
ԵրկիրՖրանսիա
ՏոհմՌյուրիկովիչներ
ազնվական
ՀայրՅարոսլավ Իմաստուն[2][4]
ՄայրԻնգեգերդա[4]
ԵրեխաներՖիլիպ I[2][3][5][…] և Հյուգո I (Վերմանդուայի կոմս)[2][3][4]
Հավատքքրիստոնեություն
ՍտորագրությունИзображение автографа

Աննա Յարոսլավնա, Կիևյան Աննա կամ Ռուսիո Ագնեսա (ուկրաիներեն՝ Анна Ярославна կամ ֆր.՝ Anne de Kiev, մոտ 1025[2], Կիև, Կիևյան Ռուսիա[3] - 1070-ականներ[2], անհայտ կամ ըստ այլ աղբյուրների ծնվել է մոտ 1032-1082[6] կամ 1036[7][8] - 1075/1089[9]), Կիևյան իշխան Յարոսլավ Իմաստունի և նրա կնոջ` Ինգեգերդա Շվեդացու երեք դուստրերից կրտսերը, ֆրանսիական թագավոր Հենրի I-ի երկրորդ կինը և Ֆրանսիայի թագուհի[10]։

Մանկություն և պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական աղբյուրներում Աննայի վերաբերյալ որևէ տեղեկություն (ինչպես և Յարոսլավի այլ դուստրերի մասին) չի պահպանվել[11]։ Համապատասխանաբար, նրա մանկության և պատանեկության մասին ոչինչ հայտնի չէ։ Կարծիքն այն մասին, որ Կիևի Սոֆիայի տաճարի որմնանկարներից մեկի վրա պատկերված է Յարոսլավ Իմաստունի դուստրը, դեռևս 1980-ական թվականներին էր վիճարկվել մասնագետների կողմից, քանի որ նրա գտնվելու վայրը չի համապատասխանում բյուզանդական ավանդույթներին[12]։ Աննայի ծննդյան մոտավոր ժամկետը (1024 և 1036 թվականների միջև) տրամաբանորեն է որոշվում, քանի որ հնարավոր է, որ նա ամուսնացել է 15-25 տարեկանում։ Ֆրանսիայում համարում են, որ նա ծնվել է մոտ 1025 թվականին և գրականության մեջ հանդիպում է 1032  թվականը, որը հիմնվում է «Տատիշչևյան նորությունների» վրա[13]։ Ենթադրվում է, որ Յարոսլավի դստրերը լավ կրթություն են ստացել, և Աննան կարդալ և գրել իմանալուց բացի, կարող էր իմանալ հունարեն և լատիներեն[14]։

Ֆրանսիայի թագավորի հետ խնամիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XVII դարի պատմաբան Ֆրանսուա դե Մեզերը գրել է, որ Հենրիխ I Ֆրանսիացուն են «հասել արքայադստեր արժանիքների մասին փառքը, և հենց Աննայի` Գեորգի դստեր[15], Ռուսիայի թագավորի, ներկայումս Մոսկովիայի, և նա հիացած է մնացել նրա կատարելության մասին պատմություններով»[16]։

Քաղաքական նպատակների մասին ենթադրությունները, որոնք կարող էր հետապնդել այդ ամուսնությունը, հանգում է հետևյալին. 1040-ական թվականների երկրորդ կեսին Գերմանիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները վատացել էին, Հենրիխ I-ը վերսկսել էր Լոթարինգիայի նկատմամբ ֆրանսիական հայցը և ամենայն հավանականության կայսեր դեմ դաշնակիցներ էր փնտրում, իսկ Յարոսլավ Իմաստունը Բյուզանդիայի հետ պատերազմի նախաշեմին փորձել է Գերմանիայի հետ միություն ստանալ։ Ըստ ժամանակագիր Լամբերտ Աշաֆենբուրգցու, 1043 թվականի սկզբին Յարոսլավի դեսպանությունը հարուստ նվերներով ժամանել է Գերմանիայի Գոսլար քաղաք և գերմանական կայսրին առաջարկել է իր դստեր ձեռքը (Անաստասիայի կամ Աննայի)[17][18]։

Հենրիխ III-ը դրանով չի գայթակղվել, նա նախընտրել է ամուսնանալ Ագնեսա Աքվիտանացու հետ, որը հզոր տիրակալ Գիլյոմ V-ի դուստրն էր և որը կարող էր օգնել դիմակայել և՛ Ֆրանսիայի թագավորին, և՛ բուրգունդացի անհանգիստ ֆեոդալներին։ Այդ ժամանակ էր, որ Յարոսլավ Իմաստունը Լեհաստանի և Հունգարիայի հետ կապերն ամրապնդեց։ 1040-ական թվականների վերջում Յարոսլավի երեխաների հետ ամուսնական միություններով երկրների շղթան Սկանդինավիայից մինչև Բյուզանդիա ձգվեց, ընդգրկելով կայսրության ողջ արևելյան սահմանը[19]։ Կա ենթադրություն, որ Աննայի հետ ամուսնությանը նպաստել է Հունգարիայի թագավոր Անդրաշ I-ը, ով թշնամական հարաբերությունների մեջ էր Գերմանիայի հետ և հետաքրքրված էր Ֆրանսիայի հետ միությամբ[20]։

Սանսի Սեն Պիեռ լե Վիֆ աբբայության Ժամանակագրությունում առանց ամսաթիվը նշելու ասված է, որ արքան իր դեսպաններին ուղարկեց «հունական սահմանների» մոտ ինչ-որ տեղ գտնվող «ռուսիո երկիր» Գոթյեի, Մո քաղաքի եպիսկոպոսի և իր վասալներից մեկի` Գասլեն դե Շոնիի գլխավորությամբ[21]։ Մեկ այլ աղբյուր, այսպես կոչված, «Գլոսա Ռեմենսիս» կամ «Ռեյմսկիե գլոսսա» («Glossa Remensis», Ռեյմսի փայլեր), դեսպանությունը 1048 կամ 1049 թվականներին է վերագրում և նշում է, որ առաքելության գլուխ կանգնած է եղել Շալոն քաղաքի եպիսկոպոս Ռոժեն։ Վերջինս Հենրիխ I-ի դեսպանն էր Հռոմում և Նորմանդիայում և գերմանական կայսրը նրան համարում էր հմուտ դիվանագետ։

Աստծո Վերամարմնավորունից 1048 թվականին, երբ Հենրիխը (Henricus), ֆրանսիական (Franci) թագավորը Ռաբաստիա (Rabastia) ուղարկեց շալոնական (Catalaunensis) եպիսկոպոս Ռ.[ոժեին] (R.) այդ երկրի թագավորի աղջկա ետևից, որի անունը Աննա (Anna) էր, որի հետ նա պետք է ամուսնանար, աբբահայր Օդալրիկը (Odalricus) խնդրեց այդ եպիսկոպոսին, արդյոք չի կարող իմանալ, թե այդ կողմերում է գտնվում Խերսոնեսը (Cersona), որտեղ, ինչպես գրում են, հանգչում է սուրբ Կլիմենտը (Clemens), և դեռ շարունակում է ծովը նահանջել նրա ծննդյան օրը և [մասունքներին] հնարավոր է քայլելով հասնել։ Եպիսկոպոսը կատարեց այդ։ Այդ երկրի թագավոր Յարոսլավից (Oreslavus) նա իմացավ, որ Հուլիոս պապը ժամանել է [նախկինում] այդ շրջան, որտեղ հանգչում էր սուրբ Կլիմենտը, հերետիկոսության դեմ պայքարելու, որը ծաղկել էր այդ վայրերում... Գեորգի Սկավ (Georgius Scavus)[22] անունը կրող թագավորը նաև պատմում էր շալոնացի եպիսկոպոսին, որ ժամանակին նա եղել է [այնտեղ] և այնտեղից իր հետ բերել է Կլիմենտ և Ֆիվա (Phebus) սրբերի գլուխները [մասունքները], իր աշակերտին, և դրանք դրել է Կիև (Chion) քաղաքում, որտեղ նրանք երկրպագված և հարգված են[23]։ Եվ նույնիսկ ցույց է տվել այդ գլուխները վերը նշված եպիսկոպոսին[24]
- Օդարլիկի սաղմոսները Ռեյմսի գլոսսայում (Glossa Remensis ad Psalterium Odalrici)

Ըստ այդմ որոշ պատմաբաններ եզրակացնում են, որ եղել են երկու ֆրանսիական դեսպանություններ. առաջինը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել, իսկ երկրորդը հարսնացուին Ֆրանսիա է բերել[25]։ Այլ տեսակետով նման ենթադրության կարիք չկա. Օդալրիկի պատմության գրառումների բովանդակությունը հիմնականում սուրբ Կլեմենտ Հռոմի պապի մասունքների վրա է կենտրոնացած, ուստի դեսպանության բոլոր մասնակիցներից նա նշում է միայն Ռոժե Շալոնացուն։ Այնուամենայնիվ, եթե որպես ամուսնության ամսաթիվ ընդունենք 1051 թվականը, ապա կստացվի, որ առաքելությունը չափից ավելի երկարել է։

Իշխանուհի Աննայի մեկնումը Ֆրանսիա Հենրիխ I թագավորի հետ ամուսնանալու համար

Հարսանիքը կայացել է 1051 թվականի Հոգեգալուստին (մայիսի 19-ին)։ Ըստ Մորիս Պրուի 1908 թվականի պնդման[26] այս ամսաթիվը բավարար հիմնավորված է համարվում։ 1049 թվականի Հոգեգալուստին (մայիսի 14-ին) նախկին թվագրումը, որը պնդել է Կե դե Սենտ Էմուրը, ներկայումս սխալ է համարվում, թեև որոշ պատմաբաններ մինչ օրս այն ընդունում են, վկայակոչելով լանյան եպիսկոպոս Էլինանի 1059 թվականի դեկտեմբերի 3-ի խարտիան, որտեղ նշված է Հենրիխ I-ի կառավարման 29-րդ տարին և նրա որդի Ֆիլիպի տասը տարեկան լիելը[27]։ Սակայն այդ երկու թվագրումներն էլ ակնհայտ սխալ են և առաջացել են, ինչպես ենթադրվում է, փաստաթղթերը կազմողների սխալ հաշվարկների վրա, այն էլ միայն XVII և XVIII դարերի պատճեններում։

Այս ամուսնությունն, իհարկե, չէր կարող ոչ մի տարածքային ձեռքբերումներ բերել Ֆրանսիային։ Այն մասամբ կոմպենսացվել է հարուստ օժիտով, որը պետք է զգալի գումարի փող և թանկարժեք իրեր կազմեին։ Հետագայում Աննայի թոռը` Ֆիլիպ I-ի որդի Լյուդովիկոս VI-ը, զոհաբերել է Սեն Դենի աբբայությունը` «թանկարժեք հակինթը տատիկի, Ռուսիայի թագավորի դստեր» (preciosissimum jacinctum atavae, regis Ruthenorum filiae)[28]։

Ֆրանսիայի թագուհի

[խմբագրել | խմբագրել կոդը]

1052 թվականին Աննան թագավորին ժառանգ է պարգևել` Ֆիլիպին, իսկ հետո ևս երեք երեխա։ Ընդ որում, ամուսնու հետ նրա հարաբերությունների մասին դժվար է որոշակի բան ասել, բայց անուղղակի տվյալների հիման վրա (1054 թվականից հետո Աննայի անունը հազվադեպ է հանդիպում թագավորական խարտիաներում, որտեղ նշված են նրա երեխաները, իսկ 1059 թվականին Ֆիլիպի թագադրման մանրամասն հաշվետվությունում թագուհու մասին ոչ մի խոսք չկա), կարելի է ենթադրել, որ թագավորը հիասթափվել էր իր ռուսական ամուսնությունից։ Պատճառը կարող էր լինել, ինչպես Հենրիխին, իբր, բնորոշ կնատյացությունը[29], այնպես էլ դժգոհությունը, որ միությունը Արևելքի հետ չէին արդարացրել նրա հույսերը։ Միայն Հենրիխի կյանքի վերջին ամիսներին, երբ նա արդեն կառավարման մեջ մեծ մասնակցություն չուներ, թագավորական գրասենյակը փաստաթղթերում կրկին սկսել է հիշատակել Աննային[30]։

Հետազոտողները հավանական են համարում 1059 թվականին Հռոմի պապ Նիկոլայ II - ի կողմից Ֆրանսիայի թագուհուն ուղղված հայտնի նամակի իսկությունը, և որը պարունակում է գովասանքի խոսքեր Աննայի արժանիքների վերաբերյալ։

Ձեր առաքինությունների մասին լուրերը, սքանչելի գողեցկուհի, հասել են մեր ականջներին, եւ մեծ ուրախույեամբ լսում ենք, որ դուք այդ շատ քրիստոնեական պետությունում ձեր թագավորական պարտականությունները գովելի եռանդով ու ուշագրավ խելքով եք կատարում։

Ոմանք, սակայն, պնդում են, որ այդտեղ առկա է կարդինալ Դամիանիի ձեռքը և նշում, որ էքսպրեսիվ արտահայտությունները, որոնցով գրված է նամակը, թույլ են տալիս ենթադրել, որ Աննայի ընդունակությունները, կարծես, չափազանց են (հետևաբար, անհարիր) կնոջ համար և նրան մեղմորեն խորհուրդ են տալիս իրեն համեստ պահել[31]։

Մյուս կողմից, ֆրանսիացի պատմաբանները նշում են, որ Հենրիխի շատ փաստաթղթեր պարունակում են արձանագրություններ «իմ կին Աննայի համաձայնությամբ» և «Թագուհի Աննայի ներկայությամբ», ինչն աննախադեպ երևույթ է Ֆրանսիայի պատմության մեջ և ցույց է տալիս թագավորի վրա նրա ունեցած մեծ ազդեցությունը։

Աննայի երկրորդ ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիխի մահից հետո Աննան Ֆիլիպ I-ի խնամքը կիսել է Բոդուեն Ֆլանդրիացու հետ։ 1060 թվականի վերջից 1061 թվականի սկիզբը նա մասնակցել է դոմենական տուրույթներով արքունիքի ուղևորությանը, բայց շուտով նրա անունը կրկին դադարել է երևալ հաշվետվություններում[32]։ Ըստ երևույթին, 1061 թվականին նա արդեն ամուսնացել էր կոմս Ռաուլ դե Կրեպի հետ։ Այդ սենյորը արդեն մի քանի տարի անընդհատ արքունիքում էր, որտեղ իր ուրույն տեղն ուներ Ֆրանսիայի պերից և բարձրագույն հոգևոր անձանցից անմիջապես հետո։ Նա, որ արդեն երկրորդ անգամ ամուսնացած էր, կնոջը մեղադրելով դավաճանության մեջ, վռնդել է նրան և ամուսնացել է Աննայի հետ[33]։

1063 թվականին Ռաուլը իր ձեռքում է կենտրոնացրել Սենայի, Սոնի, Էնայի և Ուազայի հողային տարածքները, որի մեջ մտնում էին Ամյենը, Վեկսեն Վալուան և Վերմանդան։ Նրա տիրույթները  հյուսիսից և արևմուտքից կիսով չափ շրջապատել էին թագավորական տիրույթները, կտրելով շփման եզրը Ֆլանդրիայի հետ։ Բացի այդ, Ռաուլին էր պատկանում Շամպայնի զգալի տարածքները` Բար և Վիտրի կոմսությունների հետ։ Աննային առաջին ամուսնուց մնացել էր Սանլիսը, Մելյոնի մարզը և Լանի և Շալոնի միջև մի շարք տնտեսություններ։ Հասնելով այդպիսի հզորության, այս զույգը կարող էր մեծ ուշադրություն չդարձնել ֆրանսիական արքունիքի դժգոհությանը[34]։

Ֆրանսիական թագավոր Ֆիլիպ I-ի պատվոգիր ի օգուտ Սուասսոնի Սբ. Կրեպին աբբայության, որը պարունակում է Աննա Յարոսլավնայի` Ֆրանսիայի թագուհու ավտոգրաֆիկ ստորագրությունը, 1063 թվական[35]

Այս ամուսնությունը սկանդալային է եղել մի քանի պատճառներով։ Նախ, Ռաուլը Հենրիխ թագավորի ազգականներից էր, բացի այդ, նրա նախորդ ամուսնությունը լուծարված չէր, և այդպիսով նա երկկին էր դարձել, երրորդ` հանուն այդ տղամարդու Աննան լքել էր իր երեխաներին, որոնցից փոքրը մոտ յոթ տարեկան էր։ Եկեղեցական իշխանություններն անմիջապես արձագանքել են դրան, որը ժամանակագիրն անվանել է  մարդու իրավունքների և աստծո օրենքի (contre jus et fas) խախտում։ Ռեյմսի արքեպիսկոպոս Ժերվեն 1061 թվականի աշնանը հայտնել է Հռոմի պապ Ալեքսանդր II -ին, որ «մեր թագուհին նորից ամուսնացել է, ամուսինը Ռաուլ կոմսն է», ինչի համար թագավորը և ամբողջ արքունիքը խիստ վշտացած են։ Ռաուլի օրինական կինը` Ալիենորան նույնպես բողոք է ուղղել Հռոմ[36]։

Հռոմի պապը արքեպիսկոպոսներ Ռեյմսին և Սանս Ժերվեին և Ռիշեին հանձնարարել է հետաքննել այս գործը և միջոցներ ձեռնարկել։ Վերջիններիս, ինչպես նաև Ֆրանսիայի թագավորին գրած այդ նամակներն ուղարկվել են 1062 թվականի մարտի 31-ին։ Ենթադրվում է, որ նույն տարում Ռաուլը վտարվել է եկեղեցուց։ Որքանով կարելի է դատել, դա համարժեք ուժեղ տպավորություն չի գործել, քանի որ ռազմական բնույթի միջոցներով չամրագրված վտարումը ֆեոդալի համար վտանգ չէր ներկայացնում։ Ֆիլիպ I-ի պապը` Ռոբերտ II Բարեպաշտ թագավորը մի քանի տարի եկեղեցուց վտարված է եղել, հենց Ֆիլիպին` հետագայում թագավորության վերաբերյալ նրա վրա դրած ինտերդիկտը նույնիսկ չի ստիպել, որ բաժանվի Բերտրադա դե Ֆոնֆորից[37]։

Այնուամենայնիվ, Աննան ու Ռաուլը չէին կարող արքունիքում հայտնվել։ Բացառություն է թագավորի շրջագայության ժամանակ նրա դոմենում տված հայտնի դիպլոմը, որի վրա Աննայի ինքնագիրն է` «Անա Ռեիանա», որը տրվել է 1063 թվականին (ինչպես ընդունված է համարել) Սուասսոնի Սեն Կրեմեն աբբայությունում[38][39]։ Ընդ որում, այն թվագրված է Ֆիլիպ I-ի կառավարման երկրորդ տարուն (1061 թվական), և հիմք կա կարծելու, որ այդ ամսաթիվը ճիշտ է։ 1896 թվականին այն պատճենել են, որը հանձնել են Ռուսաստանի կայսեր Նիկոլայ II-ին, նրա` Փարիզ պաշտոնական այցի ժամանակ։ Միայն ինը տարի անց, 1070 թվականին է Ռաուլը վերադարձել թագավորի մերձավորների շարքեր, և այս հանկարծակի փոփոխությունը բացատրվում է հանուն Ֆլանդրիական ժառանգության պատերազմի սկսվելով, որտեղ Ֆիլիպը դաշնակիցների կարիք ուներ[40]։

1060-ական թվականներին Աննան հիմնել է Սուրբ Վինսենթի և Սանլիսի վանքը, ինչպես ենթադրվում է, որ քավի ապօրինի ամուսնության մեղքը։ 1069 թվականին Ֆիլիպ I-ն այդ վանքին արտոնություններ է տրամադրել։ Վանական եկեղեցու փոքրիկ նավահանգստում XIX դարում տեղադրվել է թագուհու արձանը, որը ձեռքում բռնած է իր հիմնած տաճարի մակետը։

Վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Յարոսլավնայի գերբ

Ռաուլը մահացել է 1074 թվականի սեպտեմբերի 8-ին, և նրա հարազատների միջև պատերազմ է սկսվել ժառանգության համար։ Աննան վերադարձել է արքունիք։ Վերջին փաստաթուղթը նա ստորագրել է 1075 թվականին։ Այդ փաստաթղթում նա պարզապես «արքայի մայրն» է, առանց արքայական տիտղոսի։ Համարվում է, որ նա մահացել 1075 և 1089 թվականների միջև, բայց Ռ. Ա. Բոտյեն նշում է, որ նա կենդանի չէր արդեն 1079 թվականին, իսկ քանի որ Սեն Վենսան վանքում սեպտեմբերի 5-ին նրան հիշատակել են, կարելի է եզրակացնել, որ Աննան մահացել է 1075 և 1078 թվականների միջև այդ օրը[41]։

Հայտնի այն տարբերակը, որ կյանքի վերջում Աննան վերադարձել է հայրենիք, հիմնված է միակ հաղորդագրության վրա, որն անանուն է և քիչ հավաստի, որը ամփոփում է նրա կայնքը մեկ արտահայտությամբ. «թագավորը մեռավ, Աննան ամուսնացավ կոմս Ռաուլի հետ, նա մահացավ, նա (Աննան) վերադարձավ իր հայրենի հողը» (Ֆլյորի աբբայության ժամանակագրություն)։ Այս արտահայտության վերջավորությունը հետագայում գրվել է Աննայի պատվանդանի արձանի վրա Սանլիսում։ Այդ տեղեկությունները, նախ, ակնհայտորեն բավարար չեն ինչ-որ դատողություններ անել համար, երկրորդը, դժվար է պատկերացնել, թե ինչպիսի պատճառներ կարող էին Աննային դրդել հայրենիք վերադառնալ, որտեղ նրան հազիվ թե ինչ-որ մեկը սպասում էր։ Այս տարբերակի անհիմն լինելն ակնհայտ էր արդեն Կարամզինի համար[42][43]։

Ավելի տրամաբանական է ենթադրել, որ Աննան կյանքի վերջին տարիներն անցկացրել են Սանլիսում, չնայած դրա վերաբերյալ ոչ մի ապացույց չկա։

Աննայի գերեզման

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճիզվիտ գիտնական Մենետրիեն 1682 թվականի հունիսի 22-ին  Journal des savants-ում հրապարակել է, որ «հայտնաբերել է» Աննայի գերեզմանը Վիլյեի աբբայության եկեղեցում, որը գտնվում է Լա Ֆերտե Ալեի մոտ գտնվող Գատինե կոմսությունում։ Ըստ նրա, գերեզմանաքարի վրա եղել է հետևյալ արձանագրությունը. Hic jacet domina Agnes, uxor quondam Henrici regis (այստեղ պառկած է տիկին Ագնեսան, երբեմնի կինը Հենրիխ թագավորի), ապա արձանագրության մի չպահպանված հատվածից հետո գրված է եղել ...eorum per misericordiam Dei recuiescant in расе (նրանք Աստծո ողորմածությամբ խաղաղությամբ հանգչում են)։ Այս հաղորդագրությունը պարզվեց, որ սովորական կեղծիք էր, քանի որ գերեզմանը հետազոտել էին դեռևս 1642 թվականին, ապա հատուկ և մանրակրկիտ ուսումնասիրվել էր 1749 թվականին և ոչ մի «regis» (թագավոր) բառ չի հայտնաբերվել։ Ինչպես նաև աբբայությունը հիմնադրվել է 1220 թվականին, իսկ գերեզմանաքարի վրայի արձանագրությունների ոճը և կնոջ պատկերը որոշակիորեն վերագրվում է XIII դարի կեսերին[44]։ Ինքնին աբբայությունը քանդվել է ֆրանսիական հեղափոխության ժամանակների եկեղեցական ջարդերի ընթացքում։

Աննայի հուղարկավորության վայրը հայտնի չէ, նրա մարմնի որևէ հետքեր չեն գտնվել ո՛չ Սեն-Դենի դամբարանում, որտեղ թաղված է Հենրիխ I-ը, ոչ Սեն Բենուա սյուր Լուարում, որտեղ հնագչում է նրա որդի Ֆիլիպը։ Որոշ հիմքեր կան ենթադրելու, որ նա թաղված է եղել Սեն Վենսանում, բայց գերեզմանն անհետացել է վանքի հետագա վերակառուցման ժամանակ[45]։

Աննա կամ Ագնեսա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն չունեցող գերեզմանի պատմության կապակցությամբ հետազոտողները դիտարկել են հետևյալ հարցը, Աննան Ֆրանսիայում ընդունել է արդյոք Ագնեսա (Аньез) անունը, թե` ոչ։ «Գալիա Քրիստիանայի» (Gallia Christiana, քրիստոնեական հանրագիտարան, առաջին հրատարակությունը 1626 թվականին) հեղինակները կտրականապես պնդել են, որ նա երբեք Ագնեսա չի կոչվել, սակայն, կան մի քանի փաստաթղթեր, որտեղ նրա անունը գրվում է որպես Agna, իսկ սեռական հոլովով` Agne և Agnetis։ Կե դե Սենտ Էմուրը, որը զբաղվում էր այդ հարցով, հակված էր այն եզրակացության հետ, որ միջնադարին բնորոշ սովորական շփոթմունք է, երբ անունների գրառման կոնկրետ ձևը դեռևս կայացած չէր և նույն անունը տարբեր վայրերում տարբեր հնչողությամբ էին արտաբերվում  և համապատասխանաբար, նամակում գրանցվել է տարբեր ձևերով (Anne, Ane, Angne, Agne, Annes)[46]։

Հենրիխ I-ի մահից հետո նա չի դարձել ռեգենտ։ Ֆիլիպը դեռևս 1059 թվականի մայիսի 23-ին, հոր կենդանության օրոք` ութ տարեկանում հռչակվել է թագավոր։ Եվ Հենրիխ I-ի որոշմամբ մինչև նրա չափահաս դառնալը երկիր ղեկավարելու համար նշանակվել է կոմս Բոդուենը։

Փաստաթղթերից մեկի վրա պահպանվել է նրա ինքնագիրը կիրիլիցայով. ԱՆԱ ՌԵԻՆԱ (այսինքն, լատին․՝ Anna Regina, «Աննա թագուհի», հնարավոր է, որ երկրորդ բառի գրառումը արտացոլում է ֆրանսերեն հնչողությամբ` roine, reine)։

«Ֆիլիպ» անվան տարածում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատկանշական է, որ Աննայի հետ կապված է հունա-բյուզանդական Ֆիլիպ անվան տարածվելը, որն այն ժամանակներում Արևմտյան Եվրոպայում չէր կիրառվում։ Այդ անունով նա կոչել է իր ավագ որդուն` Ֆրանսիայի ապագա թագավորին։ Ժողովրդի մեջ Ֆիլիպի ժողովրդականության շնորհիվ անունը հետագայում լայնորեն տարածվել է։ Եվս հինգ ֆրանսիացի թագավորներ այս անունն են ունեցել, այդ անունը ընտանեկան է դարձել նաև այլ եվրոպական դինաստիաներում։

Ռեյմսի Ավետարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

XVIII-XIX դարերում Աննայի անվան հետ են հաճախ կապել եկեղեցա-սլավոնական մագաղաթե ձեռագրերը` Ռեյմսի Ավետարանի որոշ մասերը, որոնք պահպանվում են Ռեյմսի տաճարում։ Համենայն դեպս, առնվազն XVI դարում դրանով էին երդվում ֆրանսիական թագավորները։ Կարծիքն այն մասին, որ այդ ձեռագիրը (ավելի ճիշտ ՝ կիրի՛լիցայով գրված նրա առաջին մասը և գլագո՛լիցայով գրված երկրորդ մասը վերագրվում են XIV դարին) Ֆրանսիա է բերվել Աննա Յարոսլավնան, մեծ հեղինակություն է ստացել։ Որոշ գիտնականներ ենթադրում են, որ Ռեյմսի Ավետարանի կիրիլիցայով գրված մասն առաջացել է Աննա Յարոսլավնայից շատ ավելի ուշ ժամանակներում, Բալկաններում, այլ ոչ թե Ռուսիոյում, և Ֆրանսիայում հայտնվել է Չեխիայով անցնելով (որտեղ ձեռք է բերվել կայսր Կառլ IV-ի կողմից)։

Գեղանկարչության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին նկարիչ Իլյա Տոմիլովը նկարել է «Աննա Յարոսլավնա - Ֆրանսիայի թագուհի» կտավը։

Գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննան հանդիսանում է մի շարք պատմական ստեղծագործությունների հերոսուհի.

  • Անտոնին Լադինսկու «Աննա Յարոսլավնա - Ֆրանսիայի թագուհի» սիրավեպը, որը գրվել է 1960 թվականին (առաջին հրատարակությունը ՝ 1973 թվական)
  • Վալենտին Սոկոլովսկու «Մենք պետք հավերժ ապրենք» պիեսը (Յարոսլավնա - Ֆրանսիայի թագուհի) ըստ նրա գրած «Աննա, Անրի և Ռաուլ» սիրավեպի (Աննա. Դիլոգիա)։
  • Ժամանակակից ռուս հեղինակները Փարիզ ժամանելուց հետո հորը` Յարոսլավ Իմաստունին գրած մի նամակ են հաճախ մեջբերում («Ի ՞նչ բարբարոս երկիր դու ինձ ուղարկեցիր։ Այստեղ կացարանները մռայլ են, եկեղեցիները անճոռնի ու բարքերը սարսափելի»[47]), որը վերցված է ճանաչված բելետրիստ Մորիս Դրյուոնի «Փարիզը Կայսրից մինչև Սուրբ Լյուդովիկոս» գրքից[48] և, ամենայն հավանականությամբ, գրական գեղարվեստական հորինվածք է[49]։

Երաժշտության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Կիևում բացվել է Աննա Յարոսլավնայի բրոնզե հուշարձանը, որտեղ դեռատի, բոկոտն Աննան ձեռքերում բռնած է Ավետարանը[53][54]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bautier, Robert-Henri. Anne de Kiev, reine de France, et la politique royale au XIe siècle: étude critique de la documentation // Revue des études slaves. Année 1985. V. 57 (4)
  • Bogomoletz W. V. Anna of Kiev. An enigmatic Capetian Queen of the eleventh century. A reassessment of biographical sources // French History. Jg. 19, № 3, 2005
  • Caix de Saint-Aymour, Amédée de. Anne de Russie, reine de France et comtesse de Valois au XIe siècle. - P.: Champion, 1896 (укр. перевод - Сент-Емур Ке, де. Анна Русинка, королева Францii и графиня Валюа / з фр. пер. І. Франко. - Львiв, 1909; репринт: Киев, 1991)
  • Dauxois, Jacqueline. Anne de Kiev. Reine de France. - P.: Presse de la Renaissance, 2003, ISBN 2-85616-887-6
  • Delorme, Philippe. Histoire des reines de France. Anne de Kiev, Paris, Ed. Pygmalion, 2015, ISBN 2-75641-489-1
  • Hallu, R. Anne de Kiev, reine de France. - Roma: Editiones Universitatis catholicae Ucrainorum, 1973
  • Labanoff de Rostoff A. Recueil de pièces historiques sur la reine Anne ou Agnès, épouse de Henri Ier, roi de France, et fille de Iaroslav Ier, grand-duc de Russie. - P.: Firmin-Didot, 1825
  • Levron I. Anne de Kiev, princesse russe, reine de France // Miroir de l’histoire. P., 1972. № 268
  • Prou, Maurice. Recueil des actes de Philippe Ier, roi de France (1059-1108) - P.: Imprimerie Nationale, 1908
  • Карпов А. Ю. Ярослав Мудрый. - М.: Молодая гвардия, 2001. - 583 с. - ISBN 5-235-02435-4.
  • Назаренко А. В. Древняя Русь в свете зарубежных источников: Хрестоматия. Том IV. - М.: Русский Фонд Содействия Образованию и Науке, 2010. - 512 с. - ISBN 978-5-91244-013-7
  • Пашуто В. Т. Внешняя политика Древней Руси. - М.: Наука, 1968
  • Тимирязев В. А. Французская королева Анна Ярославна Արխիվացված 2013-12-27 Wayback Machine // Исторический вестник. Т. LV, № 1. СПб., 1894
  • Штернберг Я. Т. Анастасия Ярославна, королева Венгрии // Вопросы истории. 1984. № 10. С. 180-184

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 С. Тр. Анна Ярославна (ռուս.) // Русский биографический словарьСПб.: 1900. — Т. 2. — С. 193.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Анна Ярославна (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 792.
  4. 4,0 4,1 4,2 Kindred Britain
  5. Филипп I (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1902. — Т. XXXVа. — С. 773.
  6. Древняя Русь и Франция в XI веке.
  7. Anna Agnesa (Grand Duchess Of Kiev) Yaroslavna (1036-1076)
  8. Anna Agnesa Yaroslavna Kiev, [Queen] (1036-1076)
  9. Anna Agnesa Yaroslavna Kiev, [Queen] Female 1035 - 1089 (54 years)
  10. Анна (имя жен и дочерей русских князей и государей) МЭСБЕ. в 4 т. — СПб., 1907—1909.
  11. Назаренко, с. 102
  12. Карпов, с. 551-552
  13. Карпов, с. 381
  14. Карпов, с. 317-318
  15. Литвина А. Ф., Успенский Ф. Б. Выбор имени у русских князей в X—XVI вв. Династическая история сквозь призму антропонимики. — М.: «Индрик», 2006. — 904 с. — 1000 экз. — ISBN 5-85759-339-5. — Ярослава Мудрого. էջ 8, 10, 126, 136
  16. Méseray F. de, Histoire de France depuis Faramond jusqu’au règne de Louis le Juste.
  17. Пашуто, с. 123
  18. Lamberti Annales.
  19. Bautier, p. 549
  20. Штернберг, с. 182
  21. Bautier, p. 548-549
  22. Յարոսլավ Իմաստունի քրիստոնեական (մկրտության ժամանակ տված) անունը Գեորգի է
  23. Սբ. Կլիմենտի և Սբ. Ֆիվայի մասունքերն, իսկապես, Խերսոնից Կիև են բերվել
  24. http://www.vostlit.info/Texts/Dokumenty/France/XI/1040-1060/Reims_glossa/text1.htm ГЛОССА НА ПСАЛТИРИ ОДАЛЬРИКА РЕЙМССКОГО(Назаренко, с. 101—102)
  25. Bautier, p. 550
  26. Prou, p.
  27. Карпов, с. 383
  28. Сугерий.
  29. լատին․՝ Très visiblement, la misogynie du roi ne s’est pas apaisée après son mariage (ամենայն հավանականությամբ թագավորի կնատյացությունը չի նվազել նրա ամուսնությունից հետո (Bautier, p. 551-552)
  30. Bautier, p. 551-552
  31. Bautier, p. 551
  32. Bautier, p. 552
  33. Bautier, p. 553-554
  34. Bautier, p. 555
  35. Bibliothèque Nationale de France, Department of Manuscripts, Picardie 294, 38
  36. Bautier, p. 555-556
  37. Bautier, p. 556-557
  38. Ըստ «Կիևյան Սոֆիա» ազգային արգելավայրի առաջատար մասնագետ Վյաչեսլավ Կորնիենկոյի, Աննայի ձեռագրի նման ինքնագիր է հայտնաբերվել Կիևի Սոֆիայի տաճարի Սբ. Պանտելեյմոնի կերպարով որմնանկարի վրա, որը դեռևս Աննայի Ֆրանսիա մեկնելուց առաջ է արվել
  39. Новые открытия в «Софии Киевской»: Автограф французской королевы и неопознанная святая
  40. Bautier, p. 558-559
  41. Bautier, p. 560
  42. Bautier, p. 562
  43. Карпов, с. 385
  44. Caix de Saint-Aymour, p. 69-77
  45. Bautier, p. 562-563
  46. Caix de Saint-Aymour, p. 77-81
  47. Холодилин А. Н. Автографы Анны Ярославны - королевы Франции // Русская речь. - 1985. - № 2. - С. 111.
  48. Druon M. Paris, de César à saint Louis.
  49. Карпов, с. 384
  50. 2016 թվականին Կիևի քաղխորհրդի որոշում (ռուս.)
  51. Սվյատոշինսկի մարզում Ֆադեև փողոցի վերանվանման մասին քվեարկության արդյունքները (ուկր.)
  52. 2016 թվականին Գլուխովոյի քաղխորհրդի որոշումը Արխիվացված 2016-04-05 Wayback Machine, (ուկր.)
  53. ПАМЯТНИК АННЕ ЯРОСЛАВНЕ (ANNE DE KIEV) Авторы: скульпторы К. Скритуцкий, Ф. Баландин.
  54. [Հուշարձանի բացման տեսաֆիլմ Ազատւթյուն ռադիոկայանի կայքում]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Յարոսլավնա» հոդվածին։