Կառլոս IV կայսր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տե՛ս նաև Կառլ IV (այլ կիրառումներ) 
Կառլոս IV կայսր
Charles IV-John Ocko votive picture-fragment.jpg
Ծնվել է մայիսի 14, 1316({{padleft:1316|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:14|2|0}})[1][2]
Ծննդավայր Պրահա, Բոհեմիայի թագավորություն[3]
Մահացել է նոյեմբերի 29, 1378({{padleft:1378|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:29|2|0}})[1][2] (62 տարեկանում)
Մահվան վայր Պրահա, Բոհեմիայի թագավորություն[3]
Քաղաքացիություն Բոհեմիա
Մայրենի լեզու ֆրանսերեն
Կրոն քրիստոնեություն
Ամուսին Բլանկա Վալուա, Աննա Բավարացի, Աննա Սվիդնեցի և Elizabeth of Pomerania
Ծնողներ հայր՝ John of Bohemia, մայր՝ Elizabeth of Bohemia
Զբաղեցրած պաշտոններ Սուրբ Հռոմի կայսրերի ցանկ և կուրֆյուրստ
Երեխաներ Կատերինա Լյուքսեմբուրգցի, Elisabeth of Bohemia, Wenceslaus IV of Bohemia, Anne of Bohemia, Սիգիզմունդ I, John of Görlitz, Margaret of Bohemia, Burgravine of Nuremberg և Margaret of Bohemia, Queen of Hungary
Charles IV, Holy Roman Emperor Վիքիպահեստում

Կառլոս IV[4] (մայիսի 14, 1316({{padleft:1316|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:14|2|0}})[1][2], Պրահա, Բոհեմիայի թագավորություն[3] - նոյեմբերի 29, 1378({{padleft:1378|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:29|2|0}})[1][2], Պրահա, Բոհեմիայի թագավորություն[3]), Գերմանիայի թագավորը 1346 թ. հուլիսի 11-ից, Չեխիայի թագավորը 1346 թ. օգոստոսի 26-ից (թագադրվել է 1347 թ. սեպտեմբերի 2-ին), Հռոմեական սրբազան կայսրության կայսր 1355 թ. ապրիլի 5-ից։ Լյուքսեմբուրգների դինաստիայից։ Չեխիայում վարել է թագավորական իշխանությունն ամրապնդելու, չեխական մագնատների իրավունքները սահմանափակելու, արհեստները, առևտուրը զարգացնելու քաղաքականություն։ Նրա օրոք մեծացավ Պրագայի դերը, ուր 1348-ին հիմնադրվեց համալսարան, 1344-ին հաստատվեց արքեպիսկոպոսություն, որը նպաստեց Չեխիայի եկեղեցու ինքնուրույնության ամրապնդմանը։ Կառլոս IV-ի կայսերական քաղաքականությունը, որը Ոսկե բուլլայով (տես Ոսկե բուլա 1356) ընդլայնում էր կուրֆյուրստների արտոնությունները, քաղաքականապես ապակենտրոնացնում էր Գերմանիան։

13-րդ դարի երկրորդ կեսից Սրբազան հռոմեական կայսրությունն սկսեց տրոհվել։ Նրա կազմի մեջ մտնում էին պետություններ, որոնք փաստացի անկախ էին։ Դրանք էին Չեխական թագավորությունը, ինչպես նաև Տոսկանան և Հյուսիսային Իտալիան, իսկ Սիցիլիան դուրս էր եկել նրա կազմից։ 1291 թ. առաջացավ ևս մեկ անկախ պետություն՝ Շվեյցարական միությունը։ Գերմանիայում քաղաքական մասնատվածության հետ միասին թուլացել էր թագավորական իշխանությունը, որն օժտված էր լայն իրավունքներով։ Գերմանական կայսրերն այդպես էլ չկարողացան հասնել այն բանին, որ երկրում հաստատվի թագավորական իշխանության ժառանգականության սկզբունքը։ Եթե թագավորական իշխանությունն անցնում էր հորից որդուն, ապա դրա համար անհրաժեշտ էր տարածքային իշխանների համաձայնությունը, որը ստանալու համար ամեն անգամ նրանց զիջումներ էին անում։ Կազմավորվող տարածքային իշխանությունները փոխարինում էին նախկին ցեղային դքսություններին։ Գերմանիայում առաջացան մոտ հարյուր տարածքային իշխանություններ, որոնցից ութսունը հոգևոր իշխանություններ էին։ Ավատատիրական աստիճանակարգությունում տարածքային իշխանները զբաղեցրին ցեղային դուքսերի տեղը և թագավորի անմիջական վասալներն էին։ Նրանց սկսեցին անվանել կայսերական իշխաններ։ Նրանք ձեռք բերեցին դրամ հատելու, հարկեր հավաքելու, քաղաքներ հիմնելու իրավասություն։ Գերմանիայի քաղաքական մասնատվածությունը իրավաբանորեն ամրապնդվեց Կառլոս IV կայսեր (1346–1378) հրատարակած Ոսկե բուլլայով¦ (1356 թ.)։ Դրանով հաստատվեց գերմանական թագավորների ընտրության կարգը։ Թագավորին պետք է ընտրեր յոթ իշխաններից բաղկացած կոլեգիան։ Դրանցից երեքը հոգևոր իշխաններ էին, իսկ չորսը՝ աշխարհիկ։ Բուլլան օրինականացրեց իշխանների անկախությունն իրենց տարածքներում։ Քաղաքներին արգելվում էր միություններ կազմել։ Բուլլան՝ որպես կայսրության քաղաքական կյանքը կարգավորող փաստաթուղթ, ուժի մեջ մնաց մինչև 1806 թվական, երբ կայսրությունը դադարեց գոյություն ունենալուց։ Գերմանիայի քաղաքական մասնատվածությունն իր ազդեցությունը թողեց դասային ներկայացուցչական մարմնի՝ ռայխստագի ձևավորման և գործունեության վրա։ Ռայխստագը կայսեր կողմից հրավիրվող ժողով էր, սակայն օրենքներ ընդունելու իրավունք չուներ, այն խորհրդակցական իրավունքներով օժտված մարմին էր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համաշխարհային Պատմություն, էջ 23

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 323 CC-BY-SA-icon-80x15.png