Աննա Բոհեմացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Բոհեմացի
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1366[1]
ԾննդավայրՊրահա, Չեխական թագի հողեր[1]
Մահացել էհունիսի 7, 1394[1] (28 տարեկան)
Մահվան վայրSheen Priory, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
ՔաղաքացիությունRoyal banner of the Kingdom of Bohemia.svg Բոհեմիայի թագավորություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՌիչարդ I[2]
Ծնողներհայր՝ Կառլոս IV կայսր, մայր՝ Elizabeth of Pomerania?
Anne of Bohemia, Queen of England Վիքիպահեստում

Աննա Բոհեմացի (մայիսի 11, 1366[1], Պրահա, Չեխական թագի հողեր[1] - հունիսի 7, 1394[1], Sheen Priory, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա), Անգլիայի թագուհի և Ռիչարդ II թագավորի առաջին կինը։ Եղել է Լյուքսեմբուրգի հարստության անդամ և Սրբազան Հռոմի կայսր ու Բոհեմիայի թագավոր Կառլոս IV-ի ավագ դուստրն էր[3]։ Համարվում է, որ նա մահացել է տարեկան հասակում ժանտախտից։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննան ուներ չորս եղբայր, ներառյալ Սրբազան Հռոմի կայսր Սիգիզմունդ I-ը և մեկ կրտսեր քույր։ Նա նաև ուներ հինգ խորթ քույրեր և եղբայրներ հոր նախկին ամուսնություններից։ Վաղ տարիներն անցկացրել է հիմնականում Պրահայի ամրոցում և ժամանակի մեծ մասը հոգ էր տանում իր եղբորը, Բոհեմիայի ապագա թագավոր Վացլավ IV-ի նկատմաբ[4]։ Դեպի Անգլիա ճանապարհորդվելիս Ֆլանդիայով անցնելով նա մտավ իր հորեղբայր՝ Լյուքսեմբուրգի դուքս Վացլավ I-ի հովանու ներքո[5]։

Անգլիայի թագուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլանկա թագը, հավանաբար պատրաստվել է Աննայի համար

Ռիչարդ II-ը և Աննա Բոհեմացին ամուսնացան որպես Արևմտյան պառակտման արդյունք, երբ պապականությունը բաժանվեց երկու հակառակորդ պապերի միջև։ Ըստ Էդուարդ Պերոյի Հռոմի պապ Ուրբանոս VI-ը արգելեց Ռիչարդի և Աննայի ամուսնությունը, որը համարում էր իր հետևում դաշինքի կնքում։ Աննայի հայրը այդ ժամանակ Եվրոպայի ամենահզոր միապետն էր՝ իշխելով Եվրոպայի բնակչության և տարածքի կեսից ավելիի վրա[6]։

Ամուսնությանը նաև դեմ էին ազնվականության և խորհրդարանի անդամների մեծ մասը, որն սկզբում արտահայտվեց Ռիչարդի խորհրդական Մայքլ դե լա Պոլի հեռացմամբ։ Ռիչարդին առաջարկվում էր Միլանի լորդ Բերնաբո Վիսկոնտիի դուստր Կատերինա Վիսկոնտիին, ով խոսք էր տվել մեծածավալ գումար որպես օժիտ։ Սակայն այնուամենայնիվ ընտրվեց Աննան։ Նա իր հետ օժիտ չբերեց, փոխարենը Ռիչարդը վճարեց 20,000 ֆլորին (մոտ £4,000,000 այօրվա արժեողությամբ) նրա եղբայր Բոհեմիայի թագավոր Վացլավ IV-ին, ով գրել էր Ռիչարդին, որ իրենց պարտքն է վերամիավորել քրիստոնեությունը[4]։ Ամուսնությունից որոշ դիվանագիտական օգուտներ եղան, քանի որ այժմ Անգլիայի միապետերը ազատորեն կարող էին առևտուր անել Սրբազան Հռոմեական կայսրությունում, սակայն այս օգուտը ոչինչ էր, եթե հաշվի առնենք, որ արդյունքում պատերազմ սկսվեց Ֆրանսիայի դեմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118649434 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Kindred Britain
  3. Strickland, Agnes, Lives of the Queens of England from the Norman Conquest, (Lea & Strickland, 1841), 303, 308.
  4. 4,0 4,1 Hilton Lisa (2008)։ Queens Consort:England's Medieval Queens։ London: Phoenix։ էջեր 319–338։ ISBN 9780753826119 
  5. Agnes Strickland (1841)։ Berengaria of Navarre. Anne of Bohemia։ Lea & Blanchard։ էջեր 306 
  6. Westminster Abbey