Ռեյմսի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռեյմսի տաճար
Cathédrale Notre-Dame de Reims
Cathedral Notre-Dame de Reims, France-PerCorr.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ Catholic cathedral[1][2]
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Տեղագրություն Ռեյմս[2][1]
Թեմ Roman Catholic Archdiocese of Reims
Մասն է Cathedral of Notre-Dame, Former Abbey of Saint-Rémi and Palace of Tau, Reims
Ժառանգության կարգավիճակ դասակարգված պատմական հուշարձան[2] և դասակարգված պատմական հուշարձան[2]
Նվիրված Մարիամ Աստվածածին
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետ Jean d'Orbais
Ճարտարապետական ոճ գոթական ճարտարապետությունը Ֆրանսիայում
Կառուցման սկիզբ 1211
Կառուցման ավարտ 1275
Հիմնադրված 13-րդ դար
Բարձրություն 81 մետր
Կոորդինատներ: 49°15′13.9000000996″ հս․ լ. 4°2′2.5000001000815″ ավ. ե. / 49.253861111138775° հս․. լ. 4.034027777805578197° ավ. ե. / 49.253861111138775; 4.034027777805578197[3]
cathedrale-reims.com

Ռեյմսի տաճար (ֆր.՝ Notre-Dame de Reims), գոթական տաճար ֆրանսիական Ռեյմս քաղաքում։ Կառուցվել է 1211-1311 թվականներին։

Ռեյմսի տաճարը կաթոլիկ ամենահայտնի տաճարներից է և' որպես գոթիկայի դրսևորում, և' որպես եվրոպական պատմության կարևոր իրադարձությունների խորհրդանիշ։ Ուշ միջնադարից սկսած մինչև 19-րդ դարը այս տաճարում են թագադրվել ֆրանսիական միապետները[4]: Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում։ Տարեկան տաճարը տեսնելու են այցելում մոտ մեկ միլիոն զբոսաշրջիկներ[5]:

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի տեսքը հյուսիս-արևելքից
  • 5-րդ դար: Հռոմեական անտիկ բաղնիքի տեղում սուրբ եպիսկոպոս Նիկազին (Saint Nicaise) կառուցում է եկեղեցի Աստվածամոր պատվին։
  • 498 թվական։ Սուրբ Ռեմիգիոսը (լատ.՝ Remigius) Ռեյմսի եկեղեցում կնքում է Քլոդվիգ 1-ինին:
  • 816 թվական։ Կառլոս Մեծի որդին՝ Լյուդովիկոս 1-ին Բարեպաշտը, Ռեյմսում թագադրում է կայսրին։
  • 1027 թվական։ Կայանում է Հենրի 1-ինի թագադրումը։ Մյուռոնի սուրբ սկիհի և Ռեյմսի արքեպիսկոպոսության հզորությունը առիթ դարձան, որ տաճարը դառնա ֆրանսիական թագավորների թագադրման անփոփոխ վայր։
Արևմտյան մասի երկու վարդ-պատուհանները
  • 1210 թվական։ Հրդեհից այրվում է հին եկեղեցին[6]:
  • 1211 թվական։ Օբրի դե Ումբերը (ֆր.՝ Aubry de Humbert) դնում է Աստվածամորը նվիրված նոր տաճարի հիմքը. հենց այդ տաճարն է կանգուն մինչ օրս։ Տաճարի կառուցմանը մասնակցել են չորս ճարտարապետներ՝ Ժան դը Օբրեն (լատ.՝ Jean d'Orbais), Ժան լե Լուն (լատ.՝ Jean-le-Loup), Գոշե Ռեյմսցին (լատ.՝ Gaucher de Reims) և Բեռնար Սուասոնսկին (լատ.՝ Bernard de Soissons
  • 15-րդ դար: Ռեյմսի տաճարում աշխատում է ֆրանսիացի մեծ բանաստեղծ և կոմպոզիտոր Գիյոմ դը Մաշոն, որ ականատեսն է եղել Ռեյմսի տաճարի պաշարմանը Հարյուրամյա պատերազմի ընթացքում։ 1429 թվականին Ժաննա դ'Արկի ակտիվ մասնակցությամբ այստեղ կայանում է Կառլ 7-րդի թագադրումը. դա Հարյուրամյա պատերազմի բեկումնային պահերից էր[7]:
  • 16-րդ դար: Ռեյմսի տաճարից կորչում է Ռեյմսի կտակարանը, որով թագադրվելիս ավանդաբար երդվում էին Ֆրանսիայի արքաները։
  • 1825 թվականի մայիսի 29: Ռեյմսում կայանում է վերջին թագադրումը. թագավոր է հռչակվում Կառլ 10-րդը:
Տաճարի գլխավոր դարպասները
  • 20-րդ դար: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները գրավում են տաճարը, որը չորս տարի գտնվում է ռազմական գործողությունների տիրույթում։ 1914 թվականին գնդակոծման հետևանքով տաճարը վերածվոմ է «կրակի ծովի»: Ոչնչացվում են վիտրաժների մնացորդները, այդ թվում՝ մեծ վարդը (հետագայում վերականգնվել է մասամբ), զգալիորեն տուժում են քանդակները։ 1914 թվականի ֆրանսիացի գրող Ռոմեն Ռոլանը հրատարակում է «Pro aris» հոդվածը, որտեղ մեղադրում է գերմանացի զորքերին բարբարոսության մեջ։ Միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցի պաշտպանության օգտին է հանդես գալիս նաև Էմիլ Ժակ-Դալկրոզը:

Տաճարի վերանորոգումը շարունակվում է մինչ օրս։ Եպիսկոպոսական նախկին պալատի տեղում հավաքվել են ռմբակոծությունից վնասված բեկորներ, քանդակների մասեր։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Սիքստի պատկերով վիտրաժ

Ռեյմսի Աստվածամոր տաճարը ֆրանսիական գոթիկայի խոշորագույն դրսևորումն է ավելի վաղ կառուցված Փարիզի Աստվածամոր, Ամյենի և Շարտրի տաճարներից հետո։ Աշտարակի բարձրությունը 80մ է։ Տաճարը ամենաներդաշնակն է, չնայած աշտարակները ավարտուն տեսք չունեն։ Ծրագրվել էր յոթ աշտարակ կառուցել՝ սրածայր գմբեթներով։Տաճարը կառուցվել է 9-10-րդ դարերի ռոմանական եկեղեցու տեղում, որը խիստ տուժել էր 1210 թվականի հրդեհից։ 1211 թվականից սկսվել է նոր տաճարի շինարարությունը, որը չի ընդհատվել 20 տարվա ընթացքում։ 1241 թվականին ավարտվել է տրանսեպտի կառուցումը։ Գլխավոր անվակունդի կառուցումը ավարտվել է ավելի ուշ։ 1250 թվականին ավարտվել է գլխավոր՝ արևմտյան ճակատի ձևավորումը քանդակներով։ Անվակունդի ներսում՝ սալահատակին, կա գրություններով լաբիրինթոս, որով վերականգնվում են ճարտարապետների անունները։ Տաճարի երկարությունը 138.69մ է, անվակունդի բարձրությունը՝ 37.95մ։ Կամարաշարը զադարված է տերևային զարդաքանդակներով:

Տաճարի արևմտյան ճակատը կառուցված է ուշ գոթիկայի ոճով։ Ի տարբերություն Փարիզի Աստվածամոր տաճարի՝ աշտարակները ճակատային մասի հետ մեկ ամբողջություն են կազմում։ Պորտալներն ու պատուհանները զարդարված են քարե նուրբ նախշերով։ Երկրորդ հարկի բարձր պատուհանները և կամարաշարը ավելի են ընդգծում ճակատի ուղղահայաց գծերը։ Պորտալները զարդարված են վարդակ պատուհաններով։ Երկրորդ հարկի վերևում ավանդաբար տեղադրված են մեծ չափերով քանդակներ։ Սրաձողով բարձր աշտարակը գտնվում է գլխավոր աբսիդի վերևում։ Տրանսեպտի վերին պատուհանները ծածկված են սև-սպիտակ վիտրաժով: Գունավոր շատ վիտրաժներ վնասվել են դեռևս 18-րդ դարում: Արևմտյան ճակատը ընդհանուր առմամբ նման է Փարիզի Աստվածամոր տաճարին, բայց տարբերվում է գերիշխող ուղղահայաց գծերով՝ սուր ձև ունեցող։ Ինքնատիպ են նաև լայն և բարձր պատուհանները, որոնք գրեթե հատվում են իրար։ Կենտրոնական և եզրային ճակատները ունեն բազմաթիվ արկբուտաններ, սյուներ, տարբեր չափերի կամարներ։ Հետաքրքիր են ջրհորդանները, որոնց դուրս ցցված մասերն ունեն ոչխարի, ցլի, վիշապի, անգղի տեսք։

Ռեյմսի տաճարի ճակատները բավականաչափ հարուստ են արձաններով. ընդհանուր առմամբ դրանց թիվը հաշվվում 2303-ի[8][9]: Դրանց շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հրեշտակները, որոնցից առավել հայտնի է այսպես կոչված «ժպտացող հրեշտակը»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 base Mériméeministère de la Culture.
  3. Google Earth — 2001.
  4. The last coronation was that of Charles X, on 29 May 1825
  5. Reims Cathedral page on culture
  6. Historical Aspects of the Reconstruction of Reims Cathedral, 1210-1241, Robert Branner, Speculum, Vol. 36, No. 1 (Jan., 1961), 23.
  7. A Global Chronology of Conflict: From the Ancient World to the Modern Middle East, ed. Spencer C. Tucker, (ABC-CLIO, 2010), 333, 335.
  8. «Sculptures déposées de la cathédrale de Reims au Palais du Tau»։ Վերցված է 2019-02-02 
  9. Société des Amis de la Cathédrale

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]