Մորիս Դրյուոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորիս Դրյուոն
ֆր.՝ Maurice Druon
Ծննդյան անունֆր.՝ Samuel Roger Charles Wild, puis Druon[1]
Ծնվել էապրիլի 23, 1918(1918-04-23)[2][3][4][…]
ԾննդավայրՓարիզ[2]
Վախճանվել էապրիլի 14, 2009(2009-04-14)[3][4][5][…] (90 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[6]
ԳերեզմանLes Artigues-de-Lussac[7][8]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող, սցենարիստ և մանկագիր
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԼյուդովիկոս Մեծի լիցեյ և Lycée Michelet, Vanves?
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներԱյս աշխարհի հզորները, The Accursed Kings? և Tistou: The Boy with Green Thumbs?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա, Ռումինական ակադեմիա, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով և Academy of the Kingdom of Morocco for Royaume?[9]
Կուսակցությունհանրապետության սատարման միավորում
Պարգևներ
 Maurice Druon Վիքիպահեստում

Մորիս Դրյուոն (ֆր.՝ Maurice Samuel Roger Charles Druon, ապրիլի 23, 1918(1918-04-23)[2][3][4][…], Փարիզ[2] - ապրիլի 14, 2009(2009-04-14)[3][4][5][…], Փարիզ[6]) - ֆրանսիացի անվանի արձակագիր, ֆրանսիական ակադեմիայի անդամ, 1985 -1999 թթ. այդ ակադեմիայի նախագահ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորիս Դրյուոնը ծնվել է Փարիզում։ Հայրը՝ ռուսաստանցի հրեա Լազար Կեսելը, գաղթել էր Ֆրանսիա, երիտասարդ հասակում (21 տարեկան էր) ինքնասպանությամբ վերջ էր տվել իր կյանքին։ Մայրը, երբ Մորիսն արդեն ութամյա մանուկ էր, ամուսնացել է երկրորդ անգամ, ընդունել երկրորդ ամուսնու՝ իրավաբան Ռենե Դրյուոնի ազգանունը։ Իր խնամակալի ազգանունն ընդունեց նաև Մորիսը, որի մանկությունն անցել է Նորմանդիայում։ Սովորել է Միշել դը Վանվե լիցեյում։ Նա զարմիկն է գրող, ժուռնալիստ, ֆրանսիական հակաֆաշիստական Դիմադրության շարժման հերոս Ժոզեֆ Կեսելի, ում հետ համագործակցելով՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ռուսերեն բնագրից թարգմանել է «Պարտիզանների երգը», որը դարձել էր Դիմադրության շարժման ոչ պաշտոնական օրհներգը։ Մորիսն ինքն էլ Դիմադրության անդամներից էր, 1943 թվականին՝ որպես այդ շարժման ներկայացուցիչ, այցելել է Լոնդոն, մասնակցել BBC-ի «Պատիվ և հայրենիք» ծրագրին։

Դրյուոնը գրել սկսել է 18 տարեկանից։ Սկզբում տպագրվել է գրական ամսագրերում։ 1939 թվականի սեպտեմբերին զորակոչվել է ֆրանսիական բանակ, մեկ տարի անց զորացրվել՝ մնալով Ֆրանսիայի՝ գերմանացիների կողմից չզավթված մասում։ Նրա առաջին թատերգությունը՝ «Մեգարեոսը», 1942 թվականի փետրվարին բեմականացվել է Մոնտե Կառլոյում։ Այդ նույն տարում գրողը միացել է Շառլ դը Գոլի զորքերին՝ դառնալով գեներալ Ֆրանսուա դ՛Աստիե դը լա Վիժերիի համհարզը։

1948 թվականին Դրյուոնն արժանացավ Գոնկուրյան մրցանակի՝ իր «Համբավավոր ընտանիքներ» վեպի համար, որի շարունակությունը հանդիսացող ևս երկու հատոր հրատարակեց հետագայում։ Ֆրանսիական ակադեմիայի՝ 1966 թվականի դեկտեմբերին կայացած 30-րդ նստաշրջանում նա ընտրվեց այդ ակադեմիայի անդամ՝ հաջորդելով Ժորժ Դյուամելին։ 1985 թվականին էլ ընտրվեց ակադեմիայի մշտական նախագահ, բայց 1999 թվականին, նկատի առնելով իր տարիքը, գերադասեց հրաժարվել այդ պաշտոնից և փոխարենն առաջադրեց Էլեն Կառեր դ՛Անկոսին /օրիորդական ազգանվամբ՝ Զուրաբիշվիլի/, որը եղավ այդ պաշտոնում ընտրված առաջին կինը։ Հաջորդ տարում Մորիս Դրյուոնին ընտրեցին ակադեմիայի մշտական պատվո նախագահ, իսկ 2007 թվականի մարտի 2-ին՝ Անրի Թրուայայի վախճանվելուց հետո, նա, լինելով ակադեմիայի հնագույն անդամը, դարձավ այդ ակադեմիայի կաճառապետը։

Դրյուոնն այս պատիվներին ու պաշտոններին արժանացել է իր գիտական աշխատությունների համար, սակայն առավելապես հռչակվել է 1950-ական թվականներին յոթ հատորով հրատարակած «Նզովյալ արքաները» պատմական վեպերի շարքով։ Այդ վեպերի հիման վրա գրված սցենարները ֆրանսիական հեռուստատեսությունը նկարահանել ու ցուցադրել է 1972 թվականին՝ ապահովելով հսկայական հաջողություն, աշխարհով մեկ այդ երկերի միլիոնավոր տպաքանակով հրատարակություն և վաճառք։

2005 թվականին պատմավեպերը էկրանավորվել են ևս մեկ անգամ, ընդ որում՝ գլխավոր դերերում հանդես է եկել աշխարհահռչակ դերասանուհի Ժաննա Մորոն։ Ճանաչված գրող Ժորժ Մարտենը հավաստել է, որ Դրյուոնի պատմավեպերն են ներշնչել իրեն՝ գրելու «Սառույցի ու հրի երգը» վիպաշարը և նրան անվանել է «Ֆրանսիայի լավագույն պատմավիպասանը Ալեքսանդր Դյումա Հոր ժամանակներից ի վեր»։

Մանուկների համար Մորիս Դրյուոնը գրել է ընդամենը մեկ ստեղծագործություն՝ «Կանաչ բթամատերով տղան»։

1973-1974 թվականներին Մորիս Դրյուոնը պաշտոնավարել է որպես Ֆրանսիայի մշակույթի նախարար, 1978 թվականին ընտրվել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Փարիզից։

Մարտական գնահատելի ծառայությունների և ստեղծագործական մեծ վաստակի համար Դրյուոնն արժանացել է ոչ միայն Ֆրանսիայի, այլև Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Մալթայի, Արգենտինայի, Բելգիայի, Բրազիլիայի, Հունաստանի, Լիբանանի, Մարոկոյի, Մոնակոյի, Պորտուգալիայի, Սենեգալի, Թունիսի պետական բարձրագույն պարգևների՝ շքանշանների, մեդալների, ինչպես նաև՝ արվեստի բնագավառի մի շարք մրցանակների։ Նրան շնորհվել են Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամի, Տորոնտոյի, Բոստոնի, Տիրանայի համալսարանների պատվավոր դոկտորի կոչումներ։

Մորիս Դրյուոնը վախճանվել է իր փարիզյան բնակարանում 2009 թվականի ապրիլի 14-ին՝ 91 տարեկան հասակում։

Հայերեն լույս են տեսել նրա,, Այս աշխարհի հզորները,, վեպը /,,Համբավավոր ընտանիքներ,, եռագրության առաջին մասն է և արժանացել է Գոնկուրյան մրցանակի/, ինչպես նաև՝ մի շարք նորավեպեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]