Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով
Council of Europe Palais de l'Europe.JPG
Flag of the Council of Europe.svg

Եվրոպայի խորհրդի անդամ-երկրները
Տեսակparliamentary assembly?
Հիմնադրվածմայիսի 5, 1949
Գլխադասային գրասենյակPalace of Europe, Ստրասբուրգ
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն և ֆրանսերեն
Գլխավոր քարտուղարLiliane Maury Pasquier?
Կայքassembly.coe.int

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (այսուհետ՝ ԵԽԽՎ), Եվրոպայի խորհրդի (այսուհետ՝ ԵԽ) խորհրդարանական ձևաչափն է, Նստավայրը Ստրասբուրգում է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեհաժողովը ձևավորվել է 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանոնադրությամբ: Վերջինիս 22-րդ հոդվածով սահմանվում է, որ Վեհաժողովը ԵԽ-ի խորհրդակցական մարմինն է: 1974 թվականից սկսած՝ խորհրդակցական վեհաժողովն անվանում են Խորհրդարանական վեհաժողով: Առաջին նիստը գումարվել է 1949 թվականի օգոստոսի 10-ին և համարվում է ժողովրդավարական ընթացակարգով ընտրված պատգամավորներից կազմված միջազգային ամենահին բազմակարծությամբ խորհրդանական վեհաժողովը:

Գործունեության ձև[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵԽԽՎ-ն է սահմանում իր օրակարգը: Քննարկում է եվրոպական ու միջազգային իրադարձությունները և հրատապ թեմաներ ու խնդիրներ, որոնք մտահոգում են եվրոպական երկրներին: Հիմնական կարևոր թեմաներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանությունը:

ԵԽԽՎ-ի նիստերը գումարվում են տարին չորս անգամ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի պալատում, մեկշաբաթյա տևողությամբ: Իսկ ութ գլխավոր հանձնաժողովների նիստերը գումարվում են ողջ տարվա ընթացքում՝ զեկույցների պատրաստման և իրենց բնագավառներին ու իրավասություններին պատկանող բանաձևերի նախագծերի ու հանձնարարականների ընդունման նպատակով:

ԵԽԽՎ-ն օրենսդրական մարմին չէ: Այն քննարկումների անցկացման մարմին է՝ բաղկացած յուրաքանչյուր պետությունից որոշակի քանակով ներկայացուցիչների թվից, որոնք ազգայի նխորհրդարանների անդամ են և վերջիններիս կողմից ԵԽԽՎ անդամ են նշանակվել :

ԵԽԽՎ նիստերի կիսաշրջանաձև դահլիճը

Կազմ և տարբեր կառուցվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵԽԽՎ-ի անդամների ընդհանուր թիվը 648 է, որոնցից 324-ը՝ ներկայացուցիչներն են, իսկ 324-ը՝ նրանց փոխարինողները: Ներկայացուցիչներն իրենց հերթին յուրաքանչյուր անդամ-պետության խորհրդարանի անդամ են: Հավասարապես պատվիրակներ կան նաև Ղրղզստանի ու Մարոկկոյի խորհրդարաններից, ինչպես նաև Պաղեստինի Օրենսդրական խորհրդից, որոնք ԵԽԽՎ-ում Գործընկեր ժողովրդավարության համար կարգավիճակ ունեն: Կանադայի, Իսրայելի ու Մեքսիկայի խորհրդարանների ներկայացուցիչները դիտորդի կարգավիճակ ունեն: Բելառուսի հատուկ հրավիրյալի կարգավիճակը դադարեցվել է 1997 թվականին: Յուրաքանչյուր երկրի մեծությունից կախված՝ որոշվում է վերջինիս ներկայացուցիչների ու քվեների թիվը: Դրա փոխարեն, Նախարարների կոմիտեի կազմում յուրաքանչյուր երկիր մեկ ձայն ունի: Յուրաքանչյուր խորհրդարան ընտրում է ԵԽԽՎ-ում իր ներկայացուցիչների նշանակման ձևը: Բացի այդ, յուրանքաչյուր ազգային պատվիրակության քաղաքական կազմը պետք է արտացոլի տվյալ խորհրդարանի տարբեր կուսակցությունների ներկայացվածությունը:

ԵԽԽՎ-ի նախկին անդամներ են եղել.[խմբագրել | խմբագրել կոդը]

• Դիք Մարտին (Շվեյցարիա). նշանակվել է 2005 թվականի վերջին՝ որպես ՀԴԲ-ի արտակարգ փոխհատուցումների վեճի գործով քննության զեկուցող և
• Մարչելո Դել՛Ուտրին (Իտալիա). Վերաքննիչ դատարանի դատավճռով 2010 թվականին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ մաֆիոզական միավորմանը հանցակցության համար.

Ըստ երկրի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ երկրի՝ խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչների թիվը.

Երկիրը Նստատեղերի թիվը Անդամակցման տարեթիվը
Ալբանիա Ալբանիա 4 1995
Գերմանիա Գերմանիա 18 1951
Անդորա Անդորա 2 1994
Հայաստան Հայաստան 4 2001
Ավստրիա Ավստրիա 6 1956
Ադրբեջան Ադրբեջան 6 2001
Բելգիա Բելգիա 7 1949
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա 5 2002
Բուլղարիա Բուլղարիա 6 1992
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս 3 1961
Խորվաթիա Խորվաթիա 5 1996
Դանիա Դանիա 5 1949
Իսպանիա Իսպանիա 12 1977
Էստոնիա Էստոնիա 3 1993
Ֆինլանդիա Ֆինլանդիա 5 1989
Ֆրանսիա Ֆրանսիա 18 1949
Վրաստան Վրաստան 5 1999
Հունաստան Հունաստան 7 1949
Հունգարիա Հունգարիա 7 1990
Իռլանդիա Իռլանդիա 4 1949
Իսլանդիա Իսլանդիա 3 1959
Իտալիա Իտալիա 18 1949
Լատվիա Լատվիա 3 1995
Լիխտենշտայն Լիխտենշտայն 2 1978
Լիտվա Լիտվա 4 1993
Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ 3 1949
Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա 3 1995
Մալթա Մալթա 3 1965
Մոլդովա Մոլդովա 5 1995
Մոնակո Մոնակո 2 2004
Չեռնոգորիա Չեռնոգորիա 3 2008
Նորվեգիա Նորվեգիա 5 1949
Նիդերլանդներ Նիդերլանդներ 7 1949
Լեհաստան Լեհաստան 12 1991
Պորտուգալիա Պորտուգալիա 7 1976
Չեխիա Չեխիա 7 1991/1993
Ռումինիա Ռումինիա 10 1993
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 18 1949
Ռուսաստան Ռուսաստան 18 1996
Սան Մարինո Սան Մարինո 2 1988
Սերբիա Սերբիա 7 2003
Սլովակիա Սլովակիա 5 1991/1993
Սլովենիա Սլովենիա 3 1993
Շվեդիա Շվեդիա 6 1949
Շվեյցարիա Շվեյցարիա 6 1963
Թուրքիա Թուրքիա 18 1949
Ուկրաինա Ուկրաինա 12 1995

Ըստ խորհրդարանական խմբի[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵԽԽՎ-ն նաև ունի հետևյալ խորհրդանարական խմբերը.

• Եվրոպական ժողովրդական կուսակցության խումբը. ունի 202 անդամ, նախագահն է Աքսել Ֆիշերը,

• Սոցիալիստների խումբը. ունի 194 անդամ, նախագահն է Անդրեաս Գրոսը,

• Եվրոպական պահպանողականների խումբը. ունի 66 անդամ, նախագահն է Քրիսթոֆեր Չոփը,

• Եվրոպայի ժողովրդավարների և ազատականների միություն. ունի 73 անդամ, նախագահն է Խորդի ԽուսիաԿոստան,

• Եվրոպական միացյալ ձախերի խումբը. ունի 37 անդամ, նախագահն է Թինի Քոքսը և
• Որևէ խմբակցության չհարող անդամները, որոնք թվով 53-ն են:

Յուրանքանչյուր ներկայացվածություն պետք է արտացոլի ԵԽԽՎ-ում գործող տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացվածությունը: ԵԽԽՎ-ն կազմվում է ազգային պատվիրակություններից և անդրազգային խմբերից: Վերջիններիս ներկայացվածությունը խրախուսվում է: 1960-ական թվականների կեսին խրախուսվեց քաղաքական խմբերի ստեղծումը, որոնք հանձն առան հարգել ժողովրդավարական արժեքները: Խորհրդարանական խմբի ձևավորման համար անհրաժեշտ է առնվազն 6 երկրից ընդհանուր թվով 20 խորհրդարանական:

Լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը, բայց ԵԽԽՎ-ն միջաժամանակ որպես աշխատանքային լեզուներ է օգտագործում գերմաներենը, իտալերենն ու ռուսերենը: Յուրաքանչյուր խորհրդարանական ունի անհատական ականջակալներ ու ստեղնաշարով վահանակ, որով կարող է ընտրել նիստերի լեզուն: Այն դեպքում, երբ ելույթ ունեցողներն օտարերկացիներ են և թվարկած լեզուներից ոչ մեկով չեն խոսում, այդ պարագայում պետք է կամ խոսեն պաշտոնական լեզուներից որևէ մեկով կամ էլ ելույթ ունենան իրենց անձնական բանավոր թարգմանչի օգնությամբ: Չնայած ըստ էության հարաբերականորեն ծախսատար այս գործելաոճին՝ ակնհայտ է, որ ԵԽԽՎ-ում ելույթների մեծամասնությունն անգլերեն են:

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]