Ֆրանսիական ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիական ակադեմիա
Académie Française
Ֆրանսիական ակադեմիայի նստավայրը
Հիմնադրված Փետրվարի 22, 1635 (1635-02-22)
Տիպ scientific society և learned society
Տեղագրություն Փարիզ Ֆրանսիա Ֆրանսիա
Հիմնասիր Ռիշելյե
Académie française Վիքիպահեստում

Ֆրանսիական ակադեմիա (ֆր.՝ Académie Française), գիտական հաստատություն Ֆրանսիայում, որի հիմնական նպատակն է ֆրանսերեն լեզվի և ֆրանսիական գրականության ուսումնասիրությունը, ինչպես նաև ֆրանսերենի լեզվական և գրական նորմերի ձևակերպումը։ Յուրաքանչյուր տարի Ակադեմիան շնորհում է շուրջ 60 մրցանակ։

Հիմնադրման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է կարդինալ Ռիշելյոյի կողմից 1635 թ. հունվարի 29-ին։ Ինչպես նշվում էր հրամանագրում՝ Ակադեմիան ստեղծվում էր, որպեսզի «դարձնի ֆրանսերեն լեզուն ոչ միայն նրբագեղ այլ նաև ընդունակ արտահայտելու բոլոր արվեստներն ու գիտությունները»։ Ակադեմիայի առաջին անդամներից էին Վալանտեն Կոնրարը, Ժան Դեմարեն, Ժան Շապլենը, Անտուան Գոդոն, Գիյոմ Կոլտեն, Վենսան Վուատյուրը և այլք։

Անդամությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիայի անդամների թիվը 40 է։ Ակադեմիկոսները զբաղեցնում են իրենց աթոռները ցմահ, ակադեմիկոսներին անվանում եմ «անմահներ» (ֆր.՝ les immortels)՝ համաձայն Ռիշելյոյի կողմից հաստատված Ակադեմիայի նշանաբանի, որն է «Հանուն անմահության»։ Ակադեմիկոսների տարբերազգեստն է (հաստատվել է Նապոլեոն III կայսեր կողմից) կանաչ ֆրակը (ֆր.՝ habit vert)։ Ակադեմիկոսի մահից հետո նրա տեղը (բազկաթոռը ֆր.՝ fauteuil) Ակադեմիկոսներն ընտրում են նորին. նորընտիր անդամը Ակադեմիա մուտք գործելու օրը պարտավոր է ճառ արտասանել հանգուցյալ նախորդի պատվին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]