Jump to content

Հենրի I (Ֆրանսիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի I
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 4, 1008(1008-05-04)
Ծննդավայր Ռեյմս, Ֆրանսիայի թագավորություն
Վախճանի օր օգոստոսի 4, 1060(1060-08-04)[1][2][3][…] (52 տարեկան)
Վախճանի վայր Vitry-aux-Loges, Ֆրանսիայի թագավորություն
Թաղված Սեն Դենի աբբայություն
Դինաստիա Կապետինգների դինաստիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Հայր Ռոբերտ II[4]
Մայր Կոնստանցիա Արլացի[4]
Ամուսին Մաթիլդա Ֆրիզիացի[4] և Աննա Յարոսլավնա[4]
Զավակներ Ֆիլիպ I[5][4] և Հյուգո I (Վերմանդուայի կոմս)[6][4]

Հենրի I (մայիսի 4, 1008(1008-05-04), Ռեյմս, Ֆրանսիայի թագավորություն - օգոստոսի 4, 1060(1060-08-04)[1][2][3][…], Vitry-aux-Loges, Ֆրանսիայի թագավորություն), 1031 թվականից Ֆրանսիայի թագավոր, 1016-1032 թվականներին Բուրգունդիայի դուքս, Կապետինգներ դինաստիայի ներկայացուցիչ։

Չնայած բավականին երկար կառավարմանը՝ Հենրի I-ը միջնադարյան Ֆրանսիայի պատմության մեջ պակաս հայտնի թագավորներից մեկն է թե՛ իր ժամանակակից կենսագիրների բացակայության պատճառով և թե՛ նրա կառավարման թագավորական իշխանության օրոք շարունակվող և նույնիսկ խորացող անկման պատճառով, քանի որ պարտվել էր մեծ և միջին ավատատիրական ազնվականության պայքարում։ Այդ պայքարը դարձել էր Հենրի թագավորի հիմնական գործը, որն արտացոլում էր իր կյանքի ընթացքում ստացած լատինական Municeps («Նվաճող») մականունը, որն արդեն երկար ժամանակ չի օգտագործվում։ Քրոնիկոսը այս մականունի առաջացումը կապում է ամրոցների անընդհատ պաշարման հետ, որով էլ թագավորը զբաղված էր իր կյանքի ամբողջ ընթացքում[7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում և պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրին Ռոբերտ II արքայի և նրա երրորդ կնոջ՝ Կոնստանցիա Արլեսի երկրորդ որդին էր, և ըստ այդմ, երկար ժամանակ չէր համարվում թագի հավակնորդը։ Արդեն 1016 թվականին, երբ Հենրին ընդամենը ութ տարեկան էր, դարձավ Բուրգունդիայի անվանական դուքսը որպես կոմպրոմիսայինային գործիչ, որը հարմար էր հակամարտության երկու կողմերի համար․ Ռոբերտին, որն ի սկզբանե փորձել էր Բուրգունդիան դարձնել թագավորական դոմենի մի մասը և տեղական ազնվականությանը, որը ձգտում էր պահպանել անկախությունը (սկզբում՝ կոմս Օտտո Հիլյոմի տիրապետության տակ)։ Հենրիի ավագ եղբայր Գուգո Մագնուսը 1017 թվականին թագադրվում է և դառնում նրա պաշտոնական ղեկավարը, սակայն ութ տարի անց նա մահանում է՝ չհասցնելով ամուսնանալ։ Կոնստանցիա թագուհու սիրելին նրա երրորդ որդի Ռոբերտն էր, և հենց նրան էր ցանկանում տեսնել գահին։ Թագավորը ստիպված էր հաղթահարել իր կնոջ և վասալների մի մասի լուրջ դիմադրությունը, որպեսզի Հենրիին հայտարարի իր ժառանգ։

Թագուհին շարունակում էր իր դավը։ Ըստ երևույթին, նրա պատճառով էր, որ 1030 թվականին Հենրին և Ռոբերտը համատեղ ապստամբություն բարձրացրին իրենց հոր դեմ։ Նրանք փախան Բուրգունդիա և դաշինք կնքեցին իրենց քրոջ ամուսնու՝ Նեվեր Ռենոյի հետ, բայց շուտով հաշտվեցին արքայի հետ։

Պայքար գահի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենրի I-ի հուշարձանը Վերսալում

1031 թվականի հուլիսի 20-ին Ռոբերտ II-ի մահից հետո Կոնստանցիա թագուհին բաց պայքար է սկսում Ռոբերտի գահի հաստատման համար։ Նրան աջակցում էին Էդ II դե Բլուա հզոր դուքսը, որի հսկայական տիրությունը ընդգրկում էր թագավորական դոմենը երկու կողմից՝ Հենրիի դաշնակիցները Նորմանդիայի դուքս Ռոբերտ Հրեշն էր և Անջուի կոմս Ֆուլկ Ներան։ Սկզբում Հենրին պարտություն է կրում և փախչում Նորմանդիա։ Նա ընդամենը մի քանի մտերիմների ուղեկցությամբ է ժամանում Ֆեկան, բայց դուքս Ռոբերտը նրան պատվով է ընդունում։ Նորմանյան բանակի միջոցով թագավորը կարողանում է վերադառնալ Փարիզ, որտեղ համաձայնում է հաշտվել իր կրտսեր եղբոր հետ. Ռոբերտը հրաժարվում է թագը հավակնելուց, իսկ դրա դիմաց ստանում է Բուրգունդիայի Դքսությունը։ Շուտով Մելյոնի աքսորավայրում մահանում է Կոնստանցիա թագուհին (1032 թվական

Սանսին հավանկող կոմս Բուլի և Շամպանիի հետ շարունակվող պատերազմում Հենրիի դիրքերը լավացել էին՝ շնորհիվ 1032 թվականին բուրգունդական անզավակ թագավոր Ռուդոլֆ III-ի մահվան։ Էդ II Բլուան հավակնում էր ժառանգությանը՝ որպես հանգուցյալի բարեկամ, բայց Ռուդոլֆը իր մահից մի քանի տարի առաջ կայսր Կոնրադ II-ի հետ պայմանագիր էր ստուրագրել։ Այս իրավիճակում Կոնրադը և Հենրի I-ը դարձան իրական դաշնակիցներ։ 1033 թվականի մայիսին նրանք հանդիպեցին Լորան Դևիլում և պայմանավորվեցին համատեղ գործողություններ ձեռնարկել Էդի դեմ։ 1034 թվականին կայսրի ներխուժումը Շամպան՝ ստիպեց կոմսին հրաժարվել ինչպես Սանսի, այնպես էլ Բուրգունդիայի իր պահանջներից։

Այսպիսով, Հենրին իշխանների լուրջ զիջումների գնով կարողացավ հաղթել գահի համար պատերազմը։ Նա կորցրեց Բուրգունդիայի հսկայական Դքսությունը, Նորման դքսին իր օգնության համար հանձնեց Վեքսենի հարավային հատվածը, որը զբաղեցնում էր չափազանց կարևոր ռազմավարական դիրք, և անփոփոխ թողեց Բլուասի պալատին պատկանող հսկայական տարածքային համալիրը։ Պատերազմի այսպիսի արդյունքներով նա կարող էր լինել միայն «առաջինը հավասարների մեջ», որը շրջապատված էր իր անվանական վասալներով։

Նորմանյան քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիան 1030 թվականին

1035 թվականին իր փոքրահասակ որդուն՝ Վիլհելմին անվանական իշխանությունը թողած Ռոբերտ Սատանայի մահից հետո Նորմանդիայում սկսվեց ֆեոդալական անիշխանություն։ Սա մեծ հնարավորություններ բացեց Հենրի թագավորի համար, որը կարող էր ուժեղացնել իր դիրքերը՝ պաշտպանելով երիտասարդ վասալին ապստամբ բարոններից։ Այսպիսով, 1047 թվականին նա բանակը տարավ Նորմանդիա՝ օգնելու Վիլհելմին հաղթել ապստամբներին Վալ-էս-Դունի ճակատամարտում։ Թագավորն ու դուքսը Մենում համատեղ պայքարեցին Անջուի կոմս Ջոֆրոյ Մարտելի ընդարձակման դեմ, ինչը նրանց երկուսին էլ սպառնում էր։

1052 թվականին տեղի ունեցավ արմատական շրջադարձ։ Դուքս Վիլհելմն ամուսնացավ Ֆլանդրս կոմսի դստեր հետ՝ այդպիսով ստեղծելով երկու իշխանությունների դաշինք՝ ծայրահեղ վտանգավոր թագավորական հողերի համար և խախտելով 1049 թվականին Ռեյմի տաճարի և նրա հետևում կանգնած կայսր՝ ֆրանսիական թագավորի դաշնակցի ուղղակի արգելքը։ Այս իրավիճակում Հենրին դաշինք կնքեց Ջոֆրո Մարթելի հետ և սկսեց աջակցել Վերին Նորմանդիայի ապստամբներին։ 1053 թվականին Վիլհելմը պաշարում է Արկեսի ապստամբներին. Հենրին գնում է օգնելու պաշարվածներին, բայց նրա բանակի մի մասը պարտվում է Սենթ-Օբինում։ Այնուհետև թագավորը նահանջում է՝ Վիլհելմին հնարավորություն տալով ճնշել ապստամբությունը։

Հաջորդ տարում Հենրին կրկին ներխուժում է Նորմանդիա, բայց այս անգամ Բուրգունդիայից, Ակվիտանիայից և Անժուից ուղարկված դաշնակից զորքերով, և կրկին նահանջեց Մորտեմերում իր եղբոր՝ Էդի հրամանատարությամբ բանակի մի մասի կրած պարտությունից հետո։ 1057 թվականին Հենրին և Ջոֆրոյը Օրն գետի արևմուտքից կողոպտում են Նորմանդիան․ Վիլհելմը պարտության է մատնում Վարավիլում նրանց վերջապահ զորքին։ Վերջապես, 1059 թվականին, Հենրին երկրորդ պարտությունն է կրում Մորտեմերում[8]։

Գերմանիայի հետ հարբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կառավարման առաջին 20 տարիները Հենրին կայսրերի դաշնակիցն էր։ Նրա առաջին կինը, հավանաբար, Հենրի III-ի զարմուհին էր։ Այնուամենայնիվ, 1051 թվականին Հենրի I-ն ամուսնանում է Կիևի արքայազն Յարոսլավ Իմաստունի դստեր՝ Աննայի հետ՝ այդպիսով մտնելով հակա գերմանական միությունների համակարգ։ Հարաբերություններն էլ ավելի են սրվում 1052 թվականին, երբ Ռեգենսբուրգի Սուրբ Էմերամի վանքի վանականները հայտարարեցին, որ իրենք ստացել են Ֆրանսիայի երկնային հովանավորներից մեկի՝ Դիոնիսիսի մասունքները։ Այդ մասունքներն իբր թե հանվել են արևմտյան ֆրանկների երկրներից՝ կայսր Առնուլֆի կողմից իր արշավներից մեկի ժամանակ։ Հենրի III-ը, ճանաչելով այդ գտածոն, կարող էր համարվել Արևմտյան Ֆրանկյան թագավորության հովանավոր, ինչը լուրջ հարված էր Կապետինգների հեղինակությանը։

Ապացուցելու համար, որ Ռեգենսբուրգի մասունքները կեղծ էին, Հենրի I-ը հրամայեց Սեն Դենի աբբայությունում բացել սրբ. Դիոնիսոսի գերեզմանոցը, այնուհետև նա մեկնում է Բավարիա։ Մասունքների շուրջ վեճը լուծվում է Հռոմի պապ Լև IX-ի կողմից, որը փոխզիջումային լուծում է առաջարկում. Փարիզի Դիոնիսի մասունքների մասին հայտարարում են, որ դրանք Ֆրանսիայում են, իսկ Սուրբ Էմերամի վանքը «ստանում է» երկու նոր սրբերի՝ Ռեգենսբուրգի հանգուցյալ եպիսկոպոսներ Էրհարդի և Վոլֆգանգի դիերը։

Բայց Ֆրանսիայի և կայսրության միջև հարաբերությունները շարունակում էին լարվել։ 1056 թվականին կայացած անձնական հանդիպման ընթացքում Հենրի I-ը նույնիսկ մեղադրեց Հենրի III-ին՝ պայմանագրի պայմանները խախտելու մեջ (հավանաբար, դա ավատական երդում էր, որը Թիբո III դե Բլուան բերել էր Հենրի III-ին մի քանի տարի առաջ, չնայած նա ֆրանսիական թագի ավատառու էր)։

Թերևս 1055 թվականին Հենրին կազմակերպել էր իր ավագ որդու՝ Ֆիլիպի և Հենրի III կայսրի դստեր՝ Յուդիտի հետ նշանդրություն, բայց այդ մասին հայտնում են միայն հունգարական աղբյուրները[9]։ Ավելի ուշ նա ամուսնացել է Շալամոն Վենգերի հետ։

Հայրենական կալվածքի իրավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի I-ի օրոք գործում էին Իլ-դե Ֆրանսի բարոնները, որոնք կառուցում էին քարե ամրոցներ, որոնց պատերի ետևում նրանք կարող էին իրենց զգալ որպես լիովին անկախ կառավարիչներ։ Բարոնները պատերազմում էին միմյանց հետ, ոտնձգություններ անում հարևան եկեղեցական համայնքներում և քաղաքներում և նույնիսկ թալանում ճանապարհորդներին, ինչի արդյունքում առևտրային ուղիներն անապահով էին դառնում նաև Փարիզի հարևանությամբ։ Թագավորը, իր տիրապետության առաջին կեսի ընթացքում դիմանալով մի շարք ձախողումների, վերջին տասը տարիների ընթացքում ոչ մի բան չձեռնարկեց այդ վասալների դեմ, առանց նաև միջամտելու քաղաքների տարածված պայքարին իրենց տերերի հետ կոմունալ իրավունքների համար։

Հենրիի միակ հաջողությունը ավագ որդու՝ Ֆիլիպի թագադրումն էր՝ իշխանությունը փոխանցելու ավանդական Կապետինգյան միջոց՝ առանց խոշոր վասալների թագի մասնակցության։ Արարողությունը տեղի է ունեցել 1059 թվականին մայիսի 23-ին Ռեյմսում`Ֆրանսիայի բոլոր իշխանների ներկայությամբ, բացառությամբ Նորմանդիայի դքսի․ Ֆիլիպն այդ ժամանակ ընդամենը 7 տարեկան էր։

Հենրին I-ը մահացել է 1060 թվականին։

Ամուսնություն և երեխաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Հենրին նշանադրված էր Մատիլդա Ֆրանկոնիայի հետ՝ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կոնրադ Երկրորդի դստեր հետ, բայց ամուսնությունը չի կայացել 1034 թվականին հարսնացուի վաղաժամ մահվան պատճառով։

1043 թվականին Հենրին ամուսնանցավ Մաթիլդա ֆրիզի՝ հավանաբար, Բրունոնի տոհմի Մարկգրավ Լյուդոլֆ Ֆրիզլանդի դստեր հետ։ Լյուդոլֆ Ֆրիզլանդը կայսր Հենրի III-ի համամայր եղբայրն էր։ Մեկ տարի անց Մատիլդան մահացավ անհաջող կեսարյան հատման արդյունքում։

1051 թվականի մայիսի 19-ին, քառասուներեք տարեկան հասակում, Անրին երկրորդ անգամ ամուսնացավ`Յարոսլավ Իմաստունի կրտսեր դստեր` Աննայի հետ (նա Ֆրանսիայում հայտնի էր որպես Աննա Ռուսկայա կամ Աննա Կիևսկայա)։ Նոր թագուհուն բերեցին հեռավոր երկրներից, քանի որ Ֆրանսիայի մերձակայքում չկար թագավորական արյուն ունեցող արքայադուստրեր, որոնք սերտ կապված չլինեին Հենրիի հետ, իսկ եկեղեցիները պայքարում էին արյունապղծական ամուսնություններ դեմ[10]։ Հարսանիքը տեղի է ունեցել Ռեյմսի տաճարում։ Այս ամուսնությունից ծնվել է չորս երեխա։

Պատմության մեջ դեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի I-ի ամբողջ կյանքը անցնում էր անվերջ արշավների և պաշարման մեջ։ Նա համարձակ և համառ մարտիկ էր, բայց միշտ չէ, որ հաջողակ էր։ Նրա տակ գտնվող թագավորական իշխանությունը շարունակում էր թուլանալ մի շարք վասալների՝ առաջին հերթին Նորմանդիայի դուքսի ուժեղացման ֆոնին։ Միևնույն ժամանակ, Հենրին շարունակում էր հստակ անիրական արտաքին քաղաքականություն վարել։

Հենրի I գեղարվեստական գրականությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի I- ը Անտոնին Լադինսկու «Աննա Յարոսլավնա» (Ֆրանսիայի թագուհի) վեպի կարևոր կերպարներից մեկն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Kindred Britain
  5. Филипп I (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1902. — Т. XXXVа. — С. 773.
  6. Гуго Великий (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. IXа. — С. 856.
  7. Adrevald, Aimon, André, Raoul Tortaire et Hugues de Sainte-Marie, Moines de Fleury: Les Miracles de Saint Benôit, hrsg. von E. de Certain in: La Société de l’histoire de France (1858), sechstes Buch, Kap. XIV, S. 240
  8. Барлоу Ф. Вильгельм I и нормандское завоевание Англии. — С. 49—50.
  9. Simonis de Kéza. Gesta Hungarorum, 57.
  10. Дюби Ж. История Франции. Средние века.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Пти-Дютайи Ш. Феодальная монархия во Франции и в Англии X—XIII веков. — М., 1938.
  • Барлоу Ф. Вильгельм I и нормандское завоевание Англии. — СПб.: Евразия, 2007. — 320 с. — 1000 экз. — ISBN 978-5-8071-0240-1.
  • Рыжов, Константин. Генрих I // Все монархи мира. Западная Европа. — М. : Вече, 1999. — 656 с. — (Энциклопедии). — 10 000 экз. — ISBN 5-7838-0374-Х.
  • Jan Dhondt. Les relations entre la France et la Normandie sous Henri Ier. // Normannia. Nr. 12, 1939. — P. 465—486.
  • Andreas Kraus. Saint-Denis und Regensburg. Zu den Motiven und zur Wirkung hochmittelalterlicher Fälschungen. // Fälschungen im Mittelalter. Internationaler Kongreß der Monumenta Germaniae Historica München. — 16.—19. September 1986. — Teil 3. — Hannover: Hahn, 1988. — ISBN 3-7752-5158-8. — S. 535—549.
  • Rolf Grosse. Saint-Denis zwischen Adel und König. Die Zeit vor Suger 1053—1122 (= Beihefte der Francia. Band 57). — : Thorbecke, 2002. — ISBN 3-7995-7451-4, S. 19—24.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի I (Ֆրանսիայի թագավոր)» հոդվածին։