Ադելաիդա Աքվիտանցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադելաիդա Աքվիտանցի
Adelaide of Aquitaine.jpg
Ծնվել է՝մոտ 950
Մահացել է՝հունիսի 15, 1004
անհայտ
ՏոհմRamnulfids?
ՀայրWilliam III, Duke of Aquitaine?[1]
ՄայրԳերլոկ[1]
ԵրեխաներHedwig of France, Countess of Mons?, Robert II of France?[1] և Gisèle de France?

Ադբելահիդ, Ադել, Ադելա կամ Ադելաիդա Աքվիտանցի (մոտ 950 - հունիսի 15, 1004)[2], ամուսնանալով Ֆրանկների թագավոր Հուգո Կապեի (մոտ 939 - 996 թվականի հոկտեմբերի 14) հետ դարձել է Ֆրանսիայի թագուհին։ Ադելաիդան և Հուգոն 18-19-րդ դարերին Ֆրանսիան կառավարող Կապետինգների դինաստիայի հիմնադիրներն էին։ Որպես թագուհի` Ադելաիդան, որոշակի ազդեցություն ուներ իր ամուսնու վրա Ֆրանսիայի կառավարման հարցում։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադելաիդան Աքվիտանիայի դուքս Ուիլյամ III-ի և Նորմանդիայի դուքս Ռոլլոնի դստեր՝ Ադելի դուստրն էր։

987 թվականի մայիսի 29-ին Ֆրանսիայի Կարոլինգյան դինաստիայի վերջին թագավորի՝ Լյուդովիկոս V-ի մահից հետո, Սենլիսում ֆրանկների մագնատների ժողովը Հուգոյին Ադելաիդա թագուհու հետ միասին ընտրեց նոր թագավոր։ Նրանք Սենլիսում հռչակվեցին որպես նոր միապետներ և 987 թվականի հունիսի 1-ին օրհնվեցին Նուայոնում։ Որպես այդպիսին, նրանք դարձան Ֆրանսիայի Կապետինգների դինաստիայի հիմնադիրները[3]։ Ըստ երևույթին, Հուգոն ապավինում էր Ադելաիդայի դատողությանը և թույլ է տվել նրան մասնակցել երկրի կառավարման գործին։ Հուգոյի կողմից Ադելաիդային ճանաչելը որպես «socia et particeps nostril regni», որը մոտավորապես թարգմանվում է որպես «գործակից և մասնակից մեր թագավորությունում», ցույց է տալիս Ադելաիդայի հանդեպ նրա ակնհայտ գնահատանքը։

Ադելաիդայի որդի Ռոբերտի դաստիարակ Գերբերտ Օրիլացին 990-ական թվականների վերջին հակամարտության մեջ մտավ Ռեյմսի արքեպիսկոպոս Առնուլֆի հետ[4]։ Գերբերտը ապաստան գտավ Թեոֆանուի որդու և Սրբազան Հռոմեական կայսրության նոր կայսեր Օտտոն III-ի հետ, իսկ Ադելաիդան փորձեց հետ կանչել վերջինիս Ռեյմս, բայց Գերբերտը դժկամությամբ դիմադրեց այս հրամանին՝ 997 թվականի գարնանը թվագրված նամակում պատճառաբանելով իր անձնական անվտանգության և Ֆրանսիական թագավորության կայունության շուրջ մտահոգությունները, եթե նա վերադառնա՝ Արնուլֆին մարտահրավեր նետելու արքեպիսկոպոսության համար[5]։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադելաիդան և Հուգոն ունեցել են երեք երեխա.

  • Հեդվիգ՝ Մոնսի կոմսուհի (կամ Հադևիդ կամ Ավոիզ) (մոտ 969-1013 թվականից հետո), Մոնսի կոմս Ռեգինար IV-ի կինը։
  • Ռոբերտ II (972–1031)՝ Ֆրանսիայի ապագա թագավոր։ 987 թվականին թագադրվել է համարքա՝ նոր դինաստիան համախմբելու նպատակով։
  • Ժիզել՝ Պոնտիեի կոմսուհի (մոտ 970-1002 թվականներ), Պոնտիեի կոմս Հուգո I-ի կինը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Kindred Britain
  2. «Women's Biography: Adelaide of Aquitaine, queen of the Franks»։ Epistolae: Medieval Women's Latin Letters։ Արխիվացված է օրիգինալից 20 December 2016-ին։ Վերցված է 7 December 2011 
  3. «Women's Biography: Adelaide of Aquitaine, queen of the Franks»։ Epistolae: Medieval Women's Latin Letters։ Արխիվացված է օրիգինալից 20 December 2016-ին։ Վերցված է 7 December 2011 
  4. Bradbury, Jim. The Capetians: Kings of France, 987-1328. London, UK: Hambledon Continuum, 2007, 76, 80-1.
  5. «A letter from Gerbert of Aurillac, archbishop of Reims (spring 997) Epistolae»։ epistolae.ctl.columbia.edu։ Վերցված է 2020-05-11