Հուգո Կապե
Հուգո Կապե ֆր.՝ Hugues Capet | |
---|---|
Ծնվել է | 940 |
Ծննդավայր | Դուրդան, arrondissement of Étampes, Սենա և Ուազա, Ֆրանսիա |
Մահացել է | հոկտեմբերի 24, 996 |
Մահվան վայր | Les Juifs, Ֆրանսիա |
Գերեզման | Սեն Դենի աբբայություն |
Մասնագիտություն | Թագավորական ընտանիքի անդամ |
Ամուսին | մոտ Ադելաիդա Աքվիտանցի[1] |
Ծնողներ | հայր՝ Hugh the Great?, մայր՝ Հեդվիգ Սաքսոնացի |
Զբաղեցրած պաշտոններ | ֆրանկների թագավոր |
Երեխաներ | Hedwig of France, Countess of Mons?, Ռոբերտ II[1] և Gisèle de France? |
Ստորագրություն | |
Hugh Capet of France Վիքիպահեստում |
Հուգո Կապե (ֆր.՝ Hugues Capet, 940, Դուրդան, arrondissement of Étampes, Սենա և Ուազա, Ֆրանսիա - հոկտեմբերի 24, 996, Les Juifs, Ֆրանսիա), ֆրանկների արքան, ով կառավարել է 987 թվականից մինչ իր մահը` 996 թվական։ Հարստությունը, որը նա հիմնադրել է, անընդմեջ ղեկավարել է Ֆրանսիան 300 տարի։
Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուգոն ծնվել է 941 թվականի ձմռանը և եղել է Հուգո Մեծի և Հեդվիգ Սաքսոնուհու որդին[2]։ Նրա պապն արքա Ռոբերտ Առաջինն էր[3]։ Նրա տատը Հերբերտ Առաջինի դուստր Բեատրիսն էր։ Այդպիսով նա Կառլոս Մեծի հինգերորդ ծոռն էր` Պիպին Իտալացու գծով[4]։
Երբ նա երիտասարդ էր, նա ստացել է «Կապե» (ֆր.՝ capet) մականունը` իր կրած ուսաթիկնոցի անվանումից։ Դրանք նրա գրաված աբբայությունների տարբերանշաններն էին[5]։
Ֆրանսիայի արքա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ անժառանգ Լուի Հինգերորդը մահանում է, Ադալբերո Ռեյմսացին առաջարկում է Հուգո Կապեի թեկնածությունը։ Նա առաջարկում է, որ գահը չպետք է լինի ժառանգական իրավունքով, այլ` արքա պետք է լինի այն մարդը, ով լավագույնս կկատարի այդ աշխատանքը։ Սենլիսի վեհաժողովը համաձայնում է և ընտրում է Հուգոյին Ֆրանսիայի արքա[6]։ Կապեն թաղված է Սեն Դենիի դամբարանում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուգո Կապեի կինը Վիլյամ III Աքվիտանացու դուստր Ադելաիդան էր։ Նրանց զավակներն էին.
- Հեդվիգ, ամուսնացել է Ռեժինար IV Էյնոտացու հետ[7]։
- Ժիզել, ամուսնացել է Հուգո Առաջին Պոնտյոացուի հետ[7]։
- Ռոբերտ Երկրորդ. նա ժառանգել է գահը[7]։
- Ադելաիդա[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Kindred Britain
- ↑ Detlev Schwennicke, Europäische Stammtafeln: Stammtafeln zur Geschichte der Europäischen Staaten, Neue Folge, Band II (Marburg, Germany: J. A. Stargardt, 1984), Tafeln 10, 11
- ↑ Jim Bradbury, The Capetians: Kings of France, 987-1328, (London: Hambledon Continuum, 2007), p. 69
- ↑ Pierre Riché, The Carolingians; A Family Who Forged Europe, trans. Michael Idomir Allen (Philadelphia: University of Pennsylvania Press, 1993), pp. 371, 375
- ↑ Pierre Riché, The Carolingians; A Family Who Forged Europe, trans. Michael Idomir Allen (Philadelphia: University of Pennsylvania Press, 1993), p. 264
- ↑ Pierre Riché, The Carolingians; A Family Who Forged Europe, trans. Michael Idomir Allen (Philadelphia: University of Pennsylvania Press, 1993), p. 278
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Detlev Schwennicke, Europäische Stammtafeln: Stammtafeln zur Geschichte der Europäischen Staaten, Neue Folge, Band II (Marburg, Germany: J. A. Stargardt, 1984), Tafel 11
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուգո Կապե» հոդվածին։ |
|