Ռոբերտ I (Ֆրանսիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ I
Robert Ier roi des Francs.jpg
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 15, 860
Ծննդավայր Անժե, Մեն և Լուար
Վախճանի օր հունիսի 15, 923 (62 տարեկանում)
Վախճանի վայր Սուասոն
Դինաստիա Robertians?
Հայր Robert the Strong?
Մայր Adelheid van Tours?
Ամուսին Béatrice of Vermandois?
Զավակներ Hugh the Great?[1], Emma of France?, Adela of France? և Adela des Francs?[2]

Ռոբերտ I (օգոստոսի 15, 860, Անժե, Մեն և Լուար - հունիսի 15, 923, Սուասոն), Փարիզի կոմս, Նեյստրիայի մարկիզ, 922 - 923 թվականներին Ֆրանկների արևմտյան թագավորության թագավոր Ռոբերտինների հարստությունից: Ռոբերտ Հզորի կրտսերի կոմս Անժուեցու և Ադելիդա Տուրսկու տղան, և Էդ թագավորի եղբայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհամաձայնություն Կառլոս III Հասարակի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

X դարի սկզբին Ռոբերտը եղել է Ֆրանսիայի ամենակարող մեծատոհմիկներից մեկը[3]: Նրա տիրապետության տակ էին գտնվում Անժու, Տուրեն, Բլուա, Շարտր, Գատինե, Մեն և Սանլիս կոմսությունները: Մեծ խիզախությամբ և շատ վճռական Ռոբերտն իր եղբոր՝ թագավոր Էդի մահվանից հետո իր զիվորական ծառայությունը առաջարկեց Կառլոս Հասարակին: Թագավորը նրան ֆրանկների դուքսի պաշտոնը շնորհեց և նրան տրամադրեց ամբողջ կառավարությունը: Գրեթե 4 տարի նա օգտվում էր Կառլոսի խորհուրդներից և վստահում էր նրան: Բայց հետագայում նրանց հարաբերությունները վատացան: Որպես մահացած Էդ թագավորի եղբայր, Ռոբերտը մտածում էր, որ նա բարեհաճություն է վայելում Կառլոս III Հասարակի մոտ: Նրա համար դժգոհությունը ավելի զգայուն դարձավ, երբ 920 թվականին նրա վրա հարձակվեցին Սուասոն տարածքի մոտ: Երբ թագավորը նստած էր իր պալատում, նրա հրամանով դուքսին նստացրեցին նրա աջ կողմում, իսկ թագավորական սիրահար Ագանոնային (ֆր.՝ Haganon) նստացրեցին թագավորի ձախ կողմում[4][5]:

Խորհրդակցելով նրանց հետ, նա ուղարկեց դեսպաններին տեղեկացնել թագավորին, որ նա չի կարող տանել այն, որ նրան հավասարեցնում են Ագանոնի հետ: Թագավորն այդ վիրավորանքներին անդրադարձավ անգթաբար և պատասխանեց, որ նա ավելի շուտ կհրաժարվի Ռոբերտի խորհրդից, քան կհրաժարվի չընկերակցել Ագանոնայի հետ: Ռոբերտը չափազանց շատ վրդովվեց այդ պատասխանով և իր հայտնի մարդկանց հետ գնաց դեպի Տուր: Այնտեղ շատ խոսակցություններ եղան վիրավորանքների մասին, որոնք ուղղված էին Ռոբերտին, և նա շատ անգամ խորհրդակցում էր իր մարդկանց հետ, թե ոնց կառավարությունը վերցնեն իրենց ձեռքը: Նա շատերին նվերներ էր ուղարկում և վստահեցնում էր, որ ավելի շատ կուղարկի: Նրանց, որոնց կարողացավ իր կողմը գրավել, Ռոբերտը միշտ դրդում էր բաց դավաճանության և ասում էր, որ կարելի է հեշտ և արագ գրավել թագավորությունը, եթե բոլորը հայտնվեն պալատում, կարծես թե եկել են խորհրդակցության: Առաջարկությունը դուր եկավ գրեթե բոլորին, և նրանք երդվեցին կատարել այն: Սակայն երբ նրանց մտածածը գրեթե ստացվել էր և թագավորն իրենց ձեռքում էր, հայտնվեց Հերիվեն (Էրվեն), որը Ռեյմսի արքեպիսկոպոսը և թագավորի օգնականն էր, և զինված մարդկանց հետ ազատեց Կառլոս III Հասարակին: Հետագայում արքեպիսկոպոսը Ռոբերտին և նրա մարդկանց հաշտեցրեց թագավորի հետ:

Կանայք և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտինների ընտանիք
Նախորդ
Կառլոս III Հասարակ
Արևմտյան Ֆրանկների թագավոր
922—923
Հաջորդ
Ռաուլ I

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kindred Britain
  2. Lundy D. R. The Peerage
  3. Detlev Schwennicke, Europäische Stammtafeln: Stammtafeln zur Geschichte der Europäischen Staaten, Neue Folge, Band II (Marburg, Germany: Verlag von J. A. Stargardt, 1984), Tafel 10(անգլ.)
  4. Charles remained a captive until his death in 929. Robert was succeeded as king by his son-in-law Rudolph, Count of Burgundy, also known as Raoul.
  5. Roger Collins, Early Medieval Europe, 300–1000, Second Edition (New York: St. Martin's Press, 1999), p. 361(անգլ.)
  6. Возможно, родилась ранее — около 892 года — и, как следствие, была дочерью Роберта I от первого брака.(ռուս.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рихер Реймский: История
  • Флодоард: Анналы
  • Тейс Л.: Наследие Каролингов
  • Эрлихман В.В.: Правители мира