Ռոբերտ Հրեշ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ռոբերտ Հրեշ ֆր.՝ Robert I de Normandie | ||
| ||
---|---|---|
օգոստոսի 6 1027 - 22 Հունիս 1035 | ||
Նախորդող | Ռիչարդ III | |
Հաջորդող | Վիլհելմ I Նվաճող | |
Նախորդող | Ռիչարդ III | |
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ | |
Ծննդյան օր | մոտ հունիսի 22, 1004 | |
Ծննդավայր | Նորմանդիա | |
Վախճանի օր | հուլիսի 3, 1035 (31 տարեկան) | |
Վախճանի վայր | Նիկեա, Բյութանիա | |
Դինաստիա | Նորմանդիայի հարստություն | |
Ի ծնե անուն | ֆր.՝ Robert | |
Հայր | Ռիչարդ II[1] | |
Մայր | Judith of Brittany?[1] | |
Ամուսին | Էստրիդ Դատսկյան | |
Զավակներ | Վիլհելմ I Նվաճող[1] և Adelaide of Normandy?[1] | |
Ռոբերտ Հրեշ (Ռոբերտ I կամ Ռոբերտ II[2], ինչպես նաև Ռոբերտ Հրաշալի, ֆր.՝ Robert le Diable, ֆր.՝ Robert le Magnifique; մոտավորապես 1000- 1035 թվականի հուլիսի 3-ը), Իեմուայի կոմս 1026-1027 թվականներին, Նորմանդիայի դուքս՝1027 թվականից, Ռիչարդ II Բարի դքսի կրտսեր որդի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ I գահ է բարձրացել 1027 թվականին իր ավագ եղբոր՝ Ռիչարդ III-ի մահից հետո, որին,ինչպես ասում են, նա թունավորել է։ Առաջին հերթին, տեսնելով Ռուանական տաճարի վատ վիճակը, որոշում է գրաված շատ տարածքներ վերադարձնել իրենց նախկին տերերին[3]։ Ռոբերտ Հրաշալին շատերին տվեց պարգևագրեր, որը հաստատում էր նրանց կորցրած ունեցվածքի վերադարձը։ Այդպիսի պարգևագրեր հատկապես տրվել են Ֆական, Ֆոնտենելյան աբբայություններին։ Բացի այդ, դուքսը խրախուսում է իր ավատառուներին անել նույնը։ Ռոբերտը ստիպված էր պայքարել ապստամբ ավատառուների հետ։ Հետո նա վերականգնել է Ֆլանդիա Բալդվին IV -ի կոմսությունը, որը աքսորվել էր իր որդու կողմից, օգնություն է ցույց տվել ֆրանսիական թագավոր Հենրիկ I-ին՝ իր մոր՝ Կոնստանցիայի հետ պայքարում, հնազանդեցրել է Էդա II Շամպանյան կոմսին, ստիպել է կոմս Ալեն III Բրիտոնցուն ընդունել իր գերագույն իշխանությունը։ Ցանկանալով ապաշխարհել իր դաժանությունների համար, նա ուխտագնացություն է կատարել սուրբ վայրերով։ Անցել է ամբողջ Ֆրանսիան, Իտալիան, երկար ժամանակ եղել է Ղրիմում և Կոստանդնուպոլսով հասել է Երուսաղեմ։ Ետ դարձի ճանապարհին՝ Նիկեայում 1035 թվականին մահանում է։ Իրեն հաջորդել է միակ (ապօրինի) որդին՝ Վիլհելմ I Նվաճողը։
Ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնարավոր է, որ ոչ երկար ժամանակ, նրա կինը եղել է Էստրիդը (Մարգարիտ)՝Դանիայի թագավոր Սվենա I Վիլաբորդովի դուստրը։ Ադամ Բրեմենյանը «Համբուրգ եկեղեցու եպիսկոպոսների գործեր»-ում տեղեկացնում է այն մասին, որ Դանիայի թագավոր Քնուդը դարձավ Անգլիայի թագավոր(1016 թ.), որպեսզի աշխարհը եզրափակի Նորմանդիայով, իր քույր Մարգարիտային ամուսնացնում է Նորմանդիայի դուքս Ռիչարդի հետ։ Որոշ ժամանակ անց, Ռիչարդը թողնում է կնոջը, որից հետո Քնուդը նրան ամուսնացնում է Անգլիայի դուքս Վոլֆայի հետ։ 40-ական թվականներին գրված XI դարի «Historiarum libri quinque» ժամանակագրության մեջ, Ռաուլյա Գլաբերան տեղեկացնում է, որ Քնուդ Մեծի անունը չնշված քույրը ամուսնացել է Ռոբերտ դքսի հետ։ Այլ աղբյուրներից հայտնի է նրա երկու երեխաների մասին, որոնք ծնվել էին Էրիլեբայի հետ կապի ժամանակ։
- Ադալաիդա Նորմանդիա[4], չնայած գոյություն ունի կասկած, որ նա չի եղել Հերլեվի[5] դուստրը։
- Վիլհելմ I Նվաճող
Լեգենդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ միջնադարյան լեգենդի, Ռոբերտ II-ի հոգին տրված էր սատանային մինչև իր ծնվելը։ Այդ անեծքը վերացնելու համար ինչ-որ սուրբ նրան խորհուրդ է տալիս ուխտ անել։ ՈՒխտի իմաստը կայանում էր նրանում, որ նա պետք է որոշ ժամանակ լռեր և սնվեր շների հետ։ Ինչպես հայտնում է դոմինիկացի Էտեն Դե Բուրբոնը իր 1250-1261թթ գրած իրադարձությունների ժողովածույում, Ռոբերտը «սկսել է նրանից, որ կծում էր իրեն կերակրողների կուրծքը, իսկ հետո սպանում նրանց՝ ով կհամարձակվեր հակառակվել իրեն, գողանում էր կույսերին և ամուսնացած կանանց և բռնաբարում նրանց»[6]։
Իր կյանքի ընթացքում Ռոբերտը կրել է ինչպես «Հրաշալի», այնպես էլ «Հրեշ» մականունները։ Ըստ Ռոբերտ II-ի լեգենդի սյուժեի ֆրանսիացի կոմպոզիտոր Ջակոմո Մեյերբերը, 1831 թվականին գրել է «Ռոբերտ Հրաշալի» (ֆր.՝ Robert le diable) օպերան։
Տոհմածառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Kindred Britain
- ↑ Первый герцог Нормандии Роллон носил христианское имя Роберт. Поэтому ряд источников учитывает его под именем Роберт I.
- ↑ François Neveux La Normandie des ducs aux Rois. X—XI s.. — Ренн: Ouest-France Université, 1998. — P. 122.
- ↑ David C. Douglas William the Conqueror. — 1964.
- ↑ Chronique de Robert de Torigni, abbé du Mont-Saint-Michel : suivie de divers opuscules historiques de cet auteur et de plusieurs religieux de la même abbaye : le tout publié d'après les manuscrits originaux / Edited by Léopold Delisle. — Rouen: Le Brument, 1872—1873. — (Libraire de la Société de l'histoire de Normandie).
- ↑ «Тогоева О. И. Сказка о Синей Бороде». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 11-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Роберт I Дьявол». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «The House of Normandy» (անգլերեն). English Monarchs. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Հրեշ» հոդվածին։ |
|