Սվյատոսլավ Յարոսլավիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվյատոսլավ Յարոսլավիչ
Դիմանկար
Ծնվել է1027[1]
ԾննդավայրԿիև, Կիևյան Ռուսիա
Մահացել էդեկտեմբերի 27, 1076(1076-12-27)
Մահվան վայրԿիև, Կիևյան Ռուսիա
ՔաղաքացիությունԿիևյան Ռուսիա
ԱզգությունՍլավոններ
Մասնագիտությունգերիշխան
ԱմուսինOda von Babenberg? և Kikilia?
Ծնողներհայր՝ Յարոսլավ Իմաստուն, մայր՝ Ինգեգերդա
Զբաղեցրած պաշտոններPrince of Chernigov? և Կիևի մեծ իշխան
ԵրեխաներGleb Svyatoslavich?, Davyd Sviatoslavich?, Oleg I of Chernigov?, Wyszesława of Kyiv?, Yaroslav of Murom? և Roman Svyatoslavich?
 Sviatoslav II of Kiev Վիքիպահեստում

Սվյատոսլավ Յարոսլավիչ, մկրտությամբ Նիկոլայ[2] (1027[1], Կիև, Կիևյան Ռուսիա - դեկտեմբերի 27, 1076(1076-12-27), Կիև, Կիևյան Ռուսիա), Յարոսլավի Իմաստունի և Ինգիգերդի Շվեդացու երրորդ որդին, Չերնիգովի իշխան, 1073 թվականից Կիևյան Ռուսիայի մեծ իշխան։ Չեռնիգովի տեղական սուրբ հիշողություն, 21 մայիս ըստ հուլյան օրացույցի[3]։

Վաղ տարիներ և Ռուսիայի հատված[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվյատոսլավը սկզբում հիշատակվում է տարեգրության էջերում «6535» (այսինքն 1027) թվականին «Ծնվել է Յարոսլավի երրորդ որդին և մականունն է նրա Սվյատոսլավ»[4]։ Երկրորդ անգամ 1054 թվականին, երբ Յարոսլավը Ռուսիան բաժանում է երկու որդիների միջև

Սվյատոսլավ Յարոսլավիչ, ուշ ժամանակի նկարչի

Այս երկու տվյալների միջև Սվյատոսլավի կենսագրությունը հստակ հայտնի չէ։ Մի շարք պատմաբաններ, օրինակ, Սերգեյ Վիկտորովիչ Ալեքսեևը[5] հաստատում են, հոր կենդանության օրոք իշխան է եղել Վլադիմիր Վոլինսկում։ 1054 թվականին բաժանման արդյունքում ստանում է Չեռնիգովը և նրա առջև փռված տարածքը:Տարեգրությունում նկարագրված է, որ Իզյասլավին հասել է Կիևը, Սվյատոսլավին՝ Չեռնիգովը, Վսեվոլոդ Յարոսլավիչին՝ Պերեյասլավը, Վյաչեսլավ Յարոսլավիչին՝ Սմոլենսկը։ Իգոր Յարոսլավիչին՝ Վլադիմիր Վոլինսկին [6]: Հետազոտողները ստեղծում են այդ իշխանության սահմանները։ Այսպես Նիկոլայ Կարամզինը ավելացնում է.

Չեռնիգովի իշխանը վերցնում է հեռավոր Տմուտորոկանը, Ռյազանը, Մուրոմը և Վյատիչների երկիրը։ Վսեվոլոդը, բացի Պերեյասլավից՝ Ռոստովը, Սուզդալը, Բելոոզերոն և Պովոլժեն կամ Վոլգայի ափը

Չորրորդ գլուխ Մեծ իշխան Իզյասլավ, մկրտությամբ Դմիտրի, 1054-1077 Բոլորը չէ, որ համաձայն են Կարամզինի նշած իշխանության հետ, Սոլովյով Սերգեյ Միխայլովովիչը կարծում է,որ ոչ միայն Մուրոմո-Ռյազանսկի երկիրը, այլև Բելոոզերին պատկանում է Սվյատոսլավին, իսկ Վսեվոլոդը տիրել է միայն Ռոստովյան երկրին։ Ընդ որում Ռոստովյան երկիրը ընդհուպ 1057 թվականը (երբ մահացավ Վլադիսլավը) պատկանել է նրանց ազգական Ռոստիսլավ Վլադիմիրովիչին՝ (տմուտարանսկայի իշխանին)[7]։ Նման տարբերակ է պնդում Ս.Վ.Ալեքսեևը Սվյատոսլավների սեփականության վերաբերյալ։ Վսեվոլոդի տիրապետության վերաբերյալ նա սահմանափակվում է Պերեսլավյանսկի տիրապետությամբ[8]։ Որպես հաստատում Բելոզերյայի տիրապետության մասին խոսելիս (կամ ամբողջ Ռոստովո-Սուզդալյան մարզի) հետազոտողները դիմում են Ռոստովյան 1071 թվականի իրադարձություններին[9]. Պոսեմյայի՝ Կուրսկի հետ Սվյատոսլավին պատկանելության վերաբերյալ նույնպես տարբեր կերպ են գնահատվում պատմաբանների կողմից։ Պ.Վ. Գոլուբովսկին կարծում է, որ արդեն 1054 թվականից Պոսեմյոն պատկանել է Պերեյասլավին[10], դրա հետ համաձայն են Վ.Վ. Մավրոդին և մասամբ Ա.Կ.Զայցևը, թեև այլ հեղինակների կարծիքով այդ շրջանը պատկանել է Սվյատոսլավ Չերնիգովսկուն կամ բաժանվել է Պերեյասլավյան և Չեռնիգովյան իշխանությունների միջև[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. Зотов,Зотов Р. В."О черниговских князьях и о Черниговском княжестве в татарское время" С-Пб 1892 стр 33
  3. Официальный сайт Черниговской епархии. Князь Святослав Ярославич Արխիվացված 2014-03-05 Wayback Machine.
  4. Электронная библиотека ИРЛИ РАН > Собрания текстов > Библиотека литературы Древней Руси > Том 1 > Повесть временных лет
  5. Կաղապար:Книга:Алексеев С. В.: Игорь Святославич
  6. ПОЛНОЕ СОБРАНИЕ РУССКИХ ЛЕТОПИСЕЙ Т 1 Лаврентьевская летопись 1926—1928 Л. издание второе стр. 114
  7. Соловьев С. М. История отношений между князьями Рюрикова дома Глава 3
  8. Կաղապար:Книга:Алексеев С. В.: Игорь Святославич
  9. Соловьев С. М. История отношений между князьями Рюрикова дома Глава 3, Կաղապար:Книга:Алексеев С. В.: Игорь Святославич
  10. Голубовский П. В. История Северской Земли до половины XIV столетия. — Киев: Университетская типография И. И. Завадского, 1881.— 209 с. С 62-63
  11. А. В. Зорин, Г. Ю. Стародубцев и др. Курский край через века Курск 2014 ISBN 978-5-906415-02-8, 256 с. С 143—145