Ելիզավետա Յարոսլավնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելիզավետա Յարոսլավնա
Elisiv of Kiev.jpg
Ծնվել է 1025
Մահացել է 1066
Քաղաքացիություն Նորվեգիա
Ամուսին Harald III of Norway
Ծնողներ հայր՝ Յարոսլավ Իմաստուն, մայր՝ Ինգեգերդա
Երեխաներ Ingegerd of Norway և Maria Haraldsdotter
Elisiv of Kiev Վիքիպահեստում

Ելիզավետա Յարոսլավնա, Էլլիսիվ (Ellisif), Էլիսաբեթ (Elisabeth), Էլլիսիվա, 1025 - 1066), երկրորդ դուստրը (չորրորդ երեխան) կիևյան իշխան Յարոսլավ Իմաստունի և Ինգեգերդա Շվեդացու ընտանիքում, Հարալդ III Սիգուրդարսոնի կինը(նորվեգական կոնունգ 1046 -1066 թթ.) և Նորվերգիայի թագուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելիզավետան մեծացել է Կիևի իշխանական տներից մեկում, որտեղ ստացել է լավ կրթություն: 1043/1044 թվականի ձմռանը նա ամուսնանում է Սուրբ Օլաֆի փոքր եղբոր՝ Հարալդի հետ, որին գիտեր 1029 թվականից, երբ նա 15 տարեկան էր, իսկ ինքը՝ չորս: Հարալդը երկար ու հաստատակամ պայքարից հետո Յարոսլավ Իմաստունից ստացավ նրա ձեռքը: Երբ նա առաջին անգամ խնդրեց Ելիզավետայի ձեռքը, Յարոսլավը նրան համարեց ոչ բավարար հարստության և կարգավիճակի տեր մարդ, և որպեսզի դառնա Ելիզավետայի ամուսինը, Հարալդը սկսեց ձեռք բերել իր համար և՛ հարստություն, և՛ կարգավիճակ: Նա ծառայության է անցնում բյուզանդական կայսեր մոտ, մասնակցում է մարտերի Աֆրիկայում, Սիցիլիայում և Պաղեստինում՝ ստանալով շատ փող և փառք: Այդ բոլորով հանդերձ, նա չէր մոռանում Ելիզավետային և իր զգացմունքները նրա նկատմամբ երգերում, որոնք նա այդ թափառումների տարիներին գրեց՝ շուրջ տասնվեց հատ: Վերադառնալով թափառումներից, Հարալդը ստանում է Ելիզավետայի ձեռքը, որից հետ ճոխ հարսանիք են անում:

1046 թվականին Հարալդը դառնում է Նորվեգիայի թագավորը, նրանք Ելիզավետայի հետ տեղափոխվում են նրա թագավորություն: Ելիզավետան լույս աշխարհ է բերում նրա համար երկու դուստր՝ Մարիային և Ինգիգերդին:

Սակայն արդեն 1048 թվականին Հարալդը կնության է առնում երկրորդ կին՝ Թորա Թորբերգսդոտտիրին, որը դուստրն էր նորվեգացի ազդեցիկ մագնատի: Թորան նրան պարգևում է երկու որդի, որոնք հետագայում դառնում են Նորվեգիայի ղեկավարները.

1066 թվականի սեպտեմբերի 25-ին, Սթեմֆորդբրիջի ճակատամարտում Հարալդը սպանվեց, երբ փորձում էր գրավել Մեծ Բրիտանիան: Վերջին արշավանքի ժամանակ նրան ճանապարհում էին Ելիզավետան և աղջիկները, որոնց նա թողնում է Օրկնեյան կղզիներում: «Նույն օրը և հենց նույն ժամին», երբ Անգլիայում զոհվում է արքա Հարալդը, ինչպես վկայում է զրուցավեպը, մահանում է նրա դուստր Մարիան:

Ելիզավետան Ինգիգերդի հետ վերադառնում է Նորվեգիա: Ինչ եղավ հետո Ելիզավետայի հետ՝ հայտնի չէ: Կա տարբերակ, որ նա երկրորդ անգամ է ամուսնացել Դանիայի թագավոր Սվեն II Էստրիդեսսենի հետ, սակայն այս ենթադրությունը պատմաբանների մեծ մասը չի ընդունում: Ամենայն հավանականությամբ, նա բնակություն է հաստատել իր խորթ տղայի՝ Օլաֆի մոտ, և մահացել է ոչ ուշ, քան ամուսնու մահից մեկ տարի անց: Նրա դուստր Ինգիգերդը ամուսնանում է Դանիայի թագավոր Օլաֆ Սվեյնսսոնի հետ և դառնում է Դանիայի թագուհին:

Անվանաբանական հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն անվանաբանական տվյալների, Հին Ռուսիայում մինչև XVI դարը կանացի անուն Ելիզավետա աղբյուրներում երբեք չի նշված: Միևնույն ժամանակ, ռուսական տարեգրության մեջ իշխան Յարոսլավի աղջիկների մասին վկայություններ չեն պահպանվել, և այն բոլորն, ինչ որ մենք գիտենք նրանց մասին, դրանք օտարերկրյա աղբյուրներից են, օրինակ՝ իսլանդական ավանդազրույցներում կամ Յան Դլուգոշի բազմահատոր «Լեհաստանի պատմություն»-ում (XV դար), ինչպես նաև ստորագրությունները Կիևի Սոֆիայի տաճարում իրենց դիմանկարների տակ: Ենթադրվում է, որ փաստորեն, Յարոսլավի դուստրը, որը Նորվեգիայի թագավոր Հարալդի հետ ամուսնանալով, կրել է սլավոնական Օլիսավա անունը, Սկանդինավիայում ձևափոխված ստացել է «Էլլիսիվա» անունը:

Ելիզավետան ժամանակակից արվեստի գործերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Джаксон Т. Н. Исландские королевские саги о русско-скандинавских мат­римониальных связях // СС. 1982. Вып. XXVII.
  • Морозова Л. Е. Великие и неизвестные женщины Древней Руси
  • Пушкарёва Н. Л. Женщины Древней Руси. — М.: Мысль, 1989. — 286 с.: ил. — (Библиотечная серия). — ISBN 5-244-00281-3.