Միխայիլ Վելլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Վելլեր
Mikhail Veller 2005 09 07.jpg
Ծնվել էմայիսի 20, 1948(1948-05-20) (71 տարեկան)
ԾննդավայրԿամենեց-Պոդոլսկի, Խմելնիցկիի մարզ, ԽՍՀՄ
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, լրագրող և գիտաֆանտաստիկ գրող
Լեզուռուսերեն[1]
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ
Ժանրերպատմվածք
ՊարգևներՍպիտակ աստղի չորրորդ դասի շքանշան
Կայքmweller.ru
Mikhail Veller Վիքիպահեստում

Միխայիլ Վելլեր (ռուս.՝ Михаи́л Ио́сифович Ве́ллер, մայիսի 20, 1948(1948-05-20), Կամենեց-Պոդոլսկի, Խմելնիցկիի մարզ, ԽՍՀՄ), ռուս գրող, հրապարակախոս։ Ռուսական ՓԵՆ-Կենտրոնի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հրեական ընտանիքում։ Սովորել է Լենինգրադի համալսարանում, եղել է թափառաշրջիկ, ճանապարհորդ, ձկնորսային նավի ծովային։ Բանակում ծառայելուց հետո աշխատել է դպրոցում, թանգարանում, հնագիտական արշավներում։

Գրել սկսել է 1976 թվականին՝ Լենինգրադում, առաջին անգամ տպագրվել է 1978 թ.։ 1979 թ. տեղափոխվել է Տալլին։ 1983 թ. տպագրվում է պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Ուզում եմ դռնապան լինել», որը թարգմանվել է հայերեն։

1993 թ. Տալլինում հրատարակվում է «Նևսկի պողոտայի լեգենդները» գիրքը, 2009 թ.` «Արբատի լեգենդները»։ Բնակվում է Մոսկվայում, ելույթ է ունենում ռադիոյով, հեռուստատեսությամբ ու գրական երեկոներում։

Կարծիքը Հայաստանի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի նոյեմբերի 28-ին ՆՏՎ դաշնային հեռուստաալիքի «Մեստո վստրեչը» հեռուստահաղորդման եթերում Միխայիլ Վելլերը կարծիք է հայտնել, որ Հայաստանը կնքել է այդ պայմանագիրը Եվրամիության հետ այն բանի համար, որ «Ռուսաստանը Հայաստանին քիչ գումար է տալիս», իսկ Գարեգին Նժդեհին անվաել է «Ադոլֆ Հիտլերի ընկեր», «նացիստական հանցագործ» և դրա հետ մեկը տեղ, Վելլերի կարծիքով, «Հայաստանը փորձեր է անում խառնվել Ռուսաստանի ներքին գործերի մեջ, ազդել ռուսական հեռուստաղորդումների վրա»[2]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էստոնական սպիտակ աստղի շքանշան

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վելլեր, Միխայիլ - Ուզում եմ դռնապան լինել։ Եր., 1988

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]