Սպիտակ աստղի շքանշան
| Սպիտակ աստղի շքանշան | |||||
|---|---|---|---|---|---|
|
| |||||
| Երկիր | |||||
| Տեսակ | շքանշան | ||||
| Վիճակագրություն | |||||
| Հիմնադրման ամսաթիվ | հոկտեմբերի 7, 1936 | ||||
| Հերթականություն | |||||
| Ավագ պարգև | Մարիամի երկրի խաչի շքանշան | ||||
| Կրտսեր պարգև | Արծվի խաչի շքանշան | ||||
Սպիտակ աստղի շքանշան (էստ․՝ Valgetähe teenetemärk), Էստոնիայի Հանրապետության պետական պարգև։
Շքանշանը հաստատվել է 1936 թվականին էստոնացի ժողովրդի անկախության պատերազմի հիշատակին։
Սպիտակ աստղի շքանշանով պարգևատրվում են Էստոնիայի քաղաքացիները պետական ծառայությունում և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում ունեցած մեծ ներդրման համար, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ներդրում են ունեցել Էստոնիայի պետականության կայացման և պահպանման գործում։
Սպիտակ աստղի շքանշանը ունի հինգ հիմնական կարգ, ինչպես նաև մեկ հատուկ կարգ՝ շքանշանի վզնոց և մեկ մեդալի կարգ։
Սպիտակ աստղ շքանշանի կարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Շքանշանի առաջին, երկրորդ և երրորդ կարգերը ունեն առանձին ձևավորում տղամարդկանց և կանանց համար։ Չորրորդ և հինգերորդ կարգերը ունեն համանման ձևավորում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար։ Առաջին և երկրորդ կարգերը ունեն շքանշանի աստղ և նշան։ Երրորդից մինչև հինգերորդ կարգի շքանշանների հետ տրվում է միայն աստղը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Walter, Hannes. Eesti teenetemärgid. Estonian orders and decorations. — Tallinn։ Miniplast Pluss, 1998. — 396 lk. — ISBN 9985900170. (էստոներեն)(անգլ.)