Ալեքսանդր Գոլովին (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ալեքսանդր Գոլովին (այլ կիրառումներ)
Football pictogram.svg
Ալեքսանդր Գոլովին
Aleksandr Golovin
Rus-Egy (8).jpg
Գոլովինը Ռուսաստանի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Александр Сергеевич Головин
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 30, 1996(1996-05-30)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Kaltan, Կեմերովոյի մարզ, Ռուսաստան
Հասակ 180 սմ
Քաշ 69 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Մոնակո
Համար 17
Պատանեկան կարիերա
2001-2009 Ռուսաստան ԴՅՈՒՍՇ Կալտան
2009-2011 Ռուսաստան Նովոկուզնեցկ
2012-2014 Ռուսաստան ԲԿՄԱ Մոսկվա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2018 Ռուսաստան ԲԿՄԱ Մոսկվա 81 (9)
2018-ներկա Ֆրանսիա Մոնակո 0 (0)
Ազգային հավաքական
2013 Ռուսաստան Ռուսաստան Մ17 15 (1)
2014 Ռուսաստան Ռուսաստան Մ18 4 (2)
2014-2015 Ռուսաստան Ռուսաստան Մ19 11 (2)
2015 Ռուսաստան Ռուսաստան Մ21 3 (0)
2015-ներկա Ռուսաստան Ռուսաստան 23 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 29-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 29-ի, 2018

Ալեքսանդր Գոլովին (ռուս.՝ Александр Сергеевич Головин, մայիսի 30, 1996(1996-05-30)[1], Kaltan, Կեմերովոյի մարզ, Ռուսաստան), ռուս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մոնակոյի և Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԿՄԱ Մոսկվա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլովինը ԲԿՄԱ Մոսկվայի ակադեմիայի սան է[3][4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2014 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Ռուսաստանի գավաթի Խիմկի Ձեռժինսկի դեմ խաղում[5]։ Իր առաջին հանդիպումը Ռուսաստանի առաջնությունում անցկացրեց 2015 թվականի մարտի 14-ին՝ փոխարինման մտնելով Մորդովիայի դեմ հանդիպման 72-րդ րոպեին[6][7]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Գոլովինը նշեց 2015 թվականի օգոստոսի 5-ին՝ որակավորման փլեյ օֆֆ փուլի Սպարտա Պրահայի դեմ խաղում[8]։

2016 թվականի գարնանը Գոլովինը դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող՝ կազմից դուրս թողելով Ռոման Շիրոկովին։ Իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գոլը խփեց 2016 թվականի ապրիլի 9-ին՝ Մորդովիայի դեմ խաղում[9]։ Ապրիլի 20-ին՝ Ռուսաստանի գավաթի Կրասնոդարի դեմ խաղում Գոլովինը դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[10] և դուրս գալ Ռուսաստանի գավաթի եզրափակիչ, որտեղ սակայն պարտվեց Զենիտին 4-1 հաշվով[11]։ 2015-16 մրցաշրջանում Գոլովինը ԲԿՄԱ-ի հետ հաղթեց Ռուսաստանի առաջնությունը[12]՝ անցկացնելով 17 հանդիպում և դառնալով 1 գոլի հեղինակ։

2016-17 մրցաշրջանում Գոլովինը դարձավ թիմի առաջնորդներից մեկը՝ մասնակցելով Ռուսաստանի առաջնության բոլոր 30 հանդիպումներին և դառնալով 3 գոլի հեղինակ։ 2016 թվականի դեկտեմբերի 2-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ԲԿՄԱ-ի հետ մինչև 2021 թվականը[13]։ 2018 թվականի մարտի 15-ին՝ Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում Գոլովինը խփեց իր առաջին գոլը եվրոպական մրցաշարերում[14]՝ ճանաչվելով այս շրջանի լավագույն ֆուտբոլիստ[15][16] և օգնելով իր թիմին անցնել Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ Գոլովինը գոլի հեղինակ դարձավ նաև Արսենալի դեմ խաղում[17], թեև ԲԿՄԱ-ն երկու խաղերի արդյունքում պարտվեց 6-3 հաշվով[18]։ Այս մրցաշրջանում նա ընդգրկվեց Եվրոպայի Լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում[19]՝ 5 խաղում խփած 2 գոլով։ ԲԿՄԱ Մոսկվայի առաջին թիմի կազմում Գոլովինը անցկացրեց 113 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Մոնակո[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 27-ին Գոլովինը 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[20][21][22]։ Ակումբը նրա համար վճարեց 30 միլիոն եվրո[23][24][25]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլովինը Ռուսաստանի կազմում 2018 թվականին

Ռուսաստանի Մ17 հավաքականի կազմում Գոլովինը հաղթեց 2013 թվականի Եվրոպայի առաջնությունը[26][27][28], ինչպես նաև մասնակցեց 2013 թվականի Մ17 աշխարհի առաջնությանը, որտեղ դարձավ 1 գոլի հեղինակ, իսկ Ռուսաստանը դուրս մնաց 1/8 եզրափակչից[29]։ 2015 թվականին նա Մ19 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը, որում Ռուսաստանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը[30]։

Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Գոլովինը նշեց 2015 թվականի հունիսի 7-ին՝ Բելառուսի դեմ ընկերական խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[31]։ Իր հաջորդ հանդիպումը ազգային հավաքականի կազմում անցկացրեց 2016 թվականի մարտի 26-ին՝ Լիտվայի դեմ խաղում՝ այս խաղում նույնպես դառնալով գոլի հեղինակ և օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[32]։

Ռուսաստանի հավաքականի կազմում Գոլովինը մասնակցեց 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը[33] և 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին[34]՝ մասնակցելով առաջնությունների բոլոր խաղերին[35][36], սակայն երկու դեպքում էլ Ռուսաստանը չկարողացավ անցնել խմբային փուլի արգելքը[37][38]։

2018 թվականի հունիսի 3-ին Գոլովինը ընդգրկվեց աշխարհի առաջնության համար Ռուսաստանի վերջնական կազմում[39][40]։ Հունիսի 14-ին՝ առաջնության բացման՝ Սաուդյան Արաբիայի դեմ խաղում նա դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[41]՝ օգնելով Ռուսաստանին հաղթել 5-0 հաշվով[42][43]։ Գոլովինը մասնակցեց ևս 3 հանդիպման[44], իսկ Ռուսաստանը դուրս մնաց քառորդ եզրափակչում[45]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Խորվաթիային[46][47]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 14-ի դրությամբ[48]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
ԲԿՄԱ Մոսկվա 2014–15 Ռուսաստանի Պրեմիեր Լիգա 7 0 3 0 0 0 10 0
2015–16 17 1 4 2 2 0 23 3
2016–17 30 3 0 0 6 0 1 0 37 3
2017–18 27 5 1 0 15 2 43 7
Ընդհանուր 81 9 8 2 23 2 1 0 113 13
Կարիերայի ընդհանուր 81 9 8 2 23 2 1 0 113 13

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 14-ի դրությամբ[48]

Ռուսաստան
Տարի Խաղեր Գոլեր
2015 1 1
2016 7 1
2017 7 0
2018 5 1
Ընդհանուր 20 3

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 7, 2015 Արենա Խիմկի, Խիմկի, Ռուսաստան Բելառուս Բելառուս 2–0 4–2 Ընկերական խաղ
2. Մարտի 26, 2016 Օտկրիտիա Արենա, Մոսկվա, Ռուսաստան Լիտվա Լիտվա 2–0 3–0
3. Հունիսի 14, 2018 Լուժնիկի մարզադաշտ, Մոսկվա, Ռուսաստան Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 5–0 5–0 ԱԱ 2018

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԿՄԱ Մոսկվա

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան Մ17

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնություն․ 2013[27]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Russia - A. Golovin - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  3. «Who is the Chelsea and Arsenal target set to light up Russia's World Cup opener?»։ talkSPORT (en-GB)։ 2018-06-14։ Վերցված է 2018-06-14 
  4. «World Cup 2018: Who is Aleksandr Golovin? Russia player revealed»։ Mail Online։ Վերցված է 2018-06-14 
  5. «Khimik Dzerzhinsk - CSKA Moscow, Sep 24, 2014 - Russian Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  6. «CSKA Moscow - Mordovia Saransk, Mar 14, 2015 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  7. «ПФК ЦСКА 4:0 Мордовия»։ rfpl.org։ Վերցված է 2018-06-14 
  8. «AC Sparta Praha - CSKA Moscow, Aug 5, 2015 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  9. «CSKA Moscow - Mordovia Saransk, Apr 9, 2016 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  10. «CSKA Moscow - FK Krasnodar, Apr 20, 2016 - Russian Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  11. «CSKA Moscow - Zenit St. Petersburg, May 2, 2016 - Russian Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  12. 12,0 12,1 «CSKA Moscow crowned league champions»։ Mail Online։ Վերցված է 2018-06-14 
  13. «Александр Головин и ПФК ЦСКА продлили контракт до 2021 года»։ pfc-cska.com (ռուսերեն)։ Վերցված է 2018-06-14 
  14. «Olympique Lyon - CSKA Moscow, Mar 15, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  15. «Головин признан лучшим игроком недели в Лиге Европы»։ Վերցված է 2018-06-14 
  16. «Александр Головин стал лучшим игроком недели в Лиге Европы, обновив рекорд по проценту голосов»։ Eurosport։ 2018-03-16։ Վերցված է 2018-06-14 
  17. «Arsenal FC - CSKA Moscow, Apr 5, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  18. «CSKA Moscow 2-2 Arsenal (agg: 3-6)»։ BBC Sport (en-GB)։ 2018-04-12։ Վերցված է 2018-06-14 
  19. UEFA.com։ «Лига Европы УЕФА-2017/18: лучшие молодые игроки»։ UEFA.com (ռուսերեն)։ Վերցված է 2018-06-14 
  20. «Aleksandr Golovin joins AS Monaco | News | AS Monaco FC»։ www.asmonaco.com (en-EN)։ Վերցված է 2018-07-28 
  21. «Aleksandr Golovin: Monaco sign CSKA Moscow midfielder»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-27։ Վերցված է 2018-07-28 
  22. «Monaco sign Golovin from CSKA Moscow»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  23. «Transfer news: Chelsea beaten to €30m Golovin signing by Monaco | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  24. «Monaco seal £27m Aleksandr Golovin deal as player snubs Chelsea»։ Mail Online։ Վերցված է 2018-07-28 
  25. «AS Monaco sign Aleksandr Golovin from CSKA Moscow in £26.5m deal»։ Eurosport։ 2018-07-27։ Վերցված է 2018-07-28 
  26. uefa.com։ «Under-17 - Technical report - Team analysis - Russia – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  27. 27,0 27,1 UEFA.com։ «Under-17 - Russia prove clinical victors in Slovakia»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  28. «Александр Головин стал чемпионом Европы по футболу в составе юношеской сборной России»։ Новый Кузбасс (ռուսերեն)։ Վերցված է 2018-06-14 
  29. FIFA.com։ «FIFA U-17 World Cup UAE 2013 - Teams - Russia - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-06-14 
  30. uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - Russia – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  31. «Russia - Belarus, Jun 7, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  32. «Russia - Lithuania, Mar 26, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  33. Sport Telegraph (2016-05-23)։ «Russia Euro 2016 Squad»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-06-14 
  34. Berti Adele (2017-06-17)։ «All the full squads for the Confederations Cup 2017»։ mirror։ Վերցված է 2018-06-14 
  35. uefa.com։ «UEFA EURO 2016 - History - Russia – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  36. FIFA.com։ «FIFA Confederations Cup Russia 2017 - Teams - Russia - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-06-14 
  37. James Stuart (2016-06-20)։ «Wales thump sorry Russia to top their group in Euro 2016»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  38. «Russia out of Confederations Cup after losing to Mexico»։ Eurosport։ 2017-06-24։ Վերցված է 2018-06-14 
  39. «World Cup 2018: Hosts Russia name 23-man squad»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-03։ Վերցված է 2018-07-28 
  40. «Заявка сборной России на Чемпионат мира FIFA 2018»։ www.rfs.ru (ru-RU)։ Վերցված է 2018-07-28 
  41. «Russia - Saudi Arabia, Jun 14, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  42. Wallace Sam, Bagchi Rob (2018-06-14)։ «World Cup 2018: Russia thrash substandard Saudi Arabia in opener»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-06-14 
  43. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Russia - Saudi Arabia - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-06-14 
  44. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Aleksandr GOLOVIN - Aleksandr Golovin - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-07-28 
  45. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Russia - Croatia - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-07-28 
  46. «Russia - Croatia, Jul 7, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-28 
  47. Murray Scott (2018-07-07)։ «World Cup 2018: Russia 2-2 Croatia (aet; Croatia win 4-3 on pens) – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-07-28 
  48. 48,0 48,1 «Aleksandr Golovin»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-06-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]