Անտոն Միրանչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Անտոն Միրանչուկ
ռուս.՝ Антон Андреевич Миранчук
Anton Miranchuk.jpg
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 17, 1995(1995-10-17)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Կուբանի Սլավյանսկ, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Օլիմպ (Կուբանի Սլավյանսկ)
Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)
2011—2015 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—մ.հ. Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 65 (17)
2016  Էստոնիա Լևադիա 30 (14)
Ազգային հավաքական
2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17)
2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 18) 9 (0)
2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 1 (0)
2017—մ.հ. Ռուսաստան Ռուսաստան 11 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 15 սեպտեմբերի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 10 սեպտեմբերի, 2019

Անտոն Անդրեևիչ Միրանչուկ (ռուս.՝ Антон Андреевич Миранчук, հոկտեմբերի 17, 1995(1995-10-17)[1], Կուբանի Սլավյանսկ, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի Լոկոմոտիվի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան: 2017/18 մրցաշրջանի Ռուսաստանի առաջնության հաղթող, Ռուսաստանի գավաթի եռակի դափնեկիր, 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից: Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2018): Ալեքսեյ Միրանչուկի երկվորյակ եղբայրն է:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբանի ֆուտբոլի սան է: Եղբոր հետ միասին սկսել է մարզվել հայրենի Կուբանի Սլավյանսկի «Օլիմպ» ֆուտբոլային ակումբում[2]: Մի քանի տարի հետո եղբայրները տեղափոխվել են Մոսկվայի «Սպարտակ», որտեղ երկար չեն մնացել: 2011 թվականին նրանք տեղափոխվել են «Լոկոմոտիվ»: Անտոնը երկաթուղայինների կազմում նորամուտը կատարել է 2013 թվականի հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի գավաթի խաղարկության՝ «Ռոտոր» ակումբի դեմ խաղում[3]: 2014/15 և 2015/16 մրցաշրջաններում մասնակցել է «Լոկոմոտիվի» մարզումներին, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել:

2016 թվականին վարձավճարով տեղափոխվել է Էստոնիայի «Լևադիա»: Նրա նորամուտը Էստոնիայի առաջնությունում կայացել է ապրիլի 2-ին՝ «Նիմմե Կալյու» ակումբի դեմ խաղում[4]: Իր հաջորդ խաղում նա խփել է հանդիպման հաղթական գոլը, իսկ երկրորդ խաղակեսի կեսերին հեռացվել է խաղադաշտից[5]:

Ռուսաստանի առաջնությունում նորամուտը կատարել է 2017 թվականի ապրիլի 9-ին՝ դուրս գալով փոխարինման «Ռոստովի» դեմ խաղում: 2017 թվականի հոկտեմբերի 19-ին աչքի է ընկել գոլով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ «Շերիֆ» ակումբի դեմ խաղում (1:1)[6]:

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնը Ռուսաստանի հավաքականի կազմում Հարավային Կորեայի դեմ խաղում 2017 թվականին

2012 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի պատանեկան հավաքականի (մինչև 17 տարեկան) մարզչական շտաբը Դմիտրի Ուլյանովի գլխավորությամբ Միրանչուկին հրավիրել է մասնակցելու Գրանատկինի հուշամրցաշարին[7], որտեղ նրա թիմ դարձել է մրցաշարի հաղթող[8]: Անտոն Միրանչուկը խաղացել է նաև Ռուսաստանի մինչև 18 և 19 տարեկանների պատանեկան հավաքականներում:

Ռուսաստանի հիմնական հավաքականի կազմում նորամուտը կատարել է 2017 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Հարավային Կորեայի հավաքականի դեմ ընկերական խաղում: 2018 թվականի մայիսի 11-ին ընդգրկվել է հավաքականի ընդլայնված կազմում՝ մասնակցելու աշխարհի տնային առաջնությանը: Ընդգրկվել է 2018 թվականի աշխարհի առաջնության վերջնական հայտացուցակում իր եղբոր՝ Ալեքսեյի հետ միասին, բայց մրցաշարի ընթացքում խաղադաշտ դուրս չի եկել:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (2018 թվականի հուլիսի 27) – հայրենական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և մարզական բարձր ձեռքբերումների համար[9]
  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում – № 2 (2018/19)

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լոկոմոտիվ»

Ընդհանուր՝ 4 տիտղոս

«Լևադիա»
Ռուսաստանի պատանեկան հավաքական
  • Գրանատկինի հուշամրցաշարի հաղթող – 2013

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերի 15-ի տվյալներով

Ելույթներ Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Լոկոմոտիվ Պրեմիեր Լիգա 2013/14 0 0 1 0 1 0
2014/15 0 0 0 0 0 0 0 0
2015/16 0 0 0 0 0 0 0 0
2016/17 3 0 0 0 3 0
2017/18 29 4 2 0 10 1 41 5
2018/19 25 11 8 4 6 1 39 16
2019/20 8 2 1 0 0 0 9 2
Ընդհանուր 65 17 12 4 16 2 93 23
  Էստոնիա Լևադիա Մեյստրիլիգա 2016 30 14 1 0 4 1 35 15
Ընդհանուր 30 14 1 0 4 1 35 15
Ամբողջ կարիերա 95 31 13 4 20 3 128 38

Ռուսաստանի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

219 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ

Ընդհանուր՝ 11 խաղ, 1 գոլ / 4 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 5 պարտություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. Антон Миранчук: Готов уйти — чтобы вернуться!
  3. Отчёт о матче «Ротор» — «Локомотив»
  4. Отчёт о матче «Левадия» — «Нымме Калью»
  5. Чемпионат Эстонии. Антон Миранчук забил победный гол и получил красную карточку
  6. Шериф 1:1 Локомотив, Sportbox, 19 октября 2017.
  7. «Восемь игроков «Локо» вызваны в юношескую сборную 1995 года»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-30-ին։ Վերցված է 2016-04-06 
  8. «Игроки «Локо» - победители Мемориала Гранаткина!»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-30-ին։ Վերցված է 2016-04-06 
  9. Распоряжение Президента Российской Федерации от 27 июля 2018 года № 200-рп «О награждении Почётной грамотой Президента Российской Федерации спортсменов и специалистов спортивной сборной команды Российской Федерации по футболу»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]