Պավել Մամաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Պավել Մամաև
Pavel Mamayev 2012.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 17, 1988(1988-09-17)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Շիշկին Լես, Պոդոլսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][3][4]
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Կրասնոդար
Համար 17
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Շիշկին Լես[5]
Ռուսաստան Պոդոլիե ՄՊՄԴ
Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2007 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 44 (3)
2007-2013 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 128 (6)
2013  Ռուսաստան Կրասնոդար 21 (4)
2013— Ռուսաստան Կրասնոդար 89 (21)
Ազգային հավաքական
2007 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 3 (0)
2009-2010 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 8 (3)
2010-2016 Ռուսաստան Ռուսաստան 15 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 08 սպրիլի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 8 հոկտեմբերի, 2018

Պավել Կոնստանտինովիչ Մամաև (ռուս.՝ Павел Константинович Мамаев, սեպտեմբերի 17, 1988(1988-09-17)[1], Շիշկին Լես, Պոդոլսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][3][4]), ռուս ֆուտբոլիստ, «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան։ Ռուսաստանի չեմպիոն, Ռուսաստանի եռակի գավաթակիր, սուպերգավաթակիր։

Ռուսաստանի ամենասկանդալային ֆուտբոլիստներից մեկը, որը հայտնի է իր ագրեսիվ արարքներով մեկ այլ ֆուտբոլիստի՝ Ալեքսանդր Կոկորինի հետ միասին[6][7][8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդության ֆուտբոլային դպրոցի սան է։ Մասնակցել է 2007 թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությանը: Դարձել է այն 16 ֆուտբոլիստներից մեկը, որոնց հաջողվել է 17 տարեկանում գոլ խփել Ռուսաստանի առաջնության Բարձրագույն խմբում. 2006 թվականի ապրիլի 16-ին Պավել Մամաևը «Տորպեդոյի» կազմում աչքի է ընկել «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում:

2007 թվականի սկզբին տեղափոխվել է ԲԿՄԱ, հայտավորվել է ամռանը։ 2007 թվականի հուլիսի 29-ին նշել է իր նորամուտը «Խիմկիի» դեմ տնային խաղում՝ խաղադաշտ դուրս գալով թիմի հիմնական կազմում[9]։ ԲԿՄԱ ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է Ռամենսկոեի «Սատուրնի» դեմ 2008 թվականի օգոստոսի 10-ին կայացած խաղում[10]։

2011 թվականի հոկտեմբերին Մամաևը կարգապահական խնդիրների պատճառով տեղափոխվել է ԲԿՄԱ-ի երիտասարդական կազմ[11]։

2012 թվականին իր տրանսֆերի վերաբերյալ բանակցություններ է վարել մի քանի եվրոպական ակումբների հետ[12], մասնավորապես, նրա տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» պատրաստ էր 80 %-ով[13], նա արդեն պայմանագիր էր կնքել, սակայն հետո պարզվել է, որ ազգային հավաքականում խաղերը պակասում են[14][15]։ Այդ ժամանակից սկսած Մամաևը դադարել է ընդգրկվել իր թիմի հիմնական կազմում և արդյունքում վարձավճարով տեղափոխվել է «Կրասնոդար» (պայմանագիրը գնելու իրավունքով)»[16], որտեղ դարձել է հիմնական կազմի խաղացող։ 2013 թվականի հոկտեմբերի 27-ին ԲԿՄԱ-ի դեմ խաղում (5:1) կարողացել է աչքի ընկնել՝ խփելով «հեղինակության գոլը»[17]։ «Կրասնոդարը» մտադիր է եղել ձեռք բերել ֆուտբոլիստի պայմանագիրը մոսկովյան ակումբից[18], ինչը տեղի է ունեցել առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո[19][20]։ Ապրիլի 16-ին կայացած Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղում, որն ավարտվել է «Կրասնոդարի» հաղթանակով, Մամաևն ստացել է աքիլլեսյան ջլի պատռվածք և խաղից դուրս մնացել հինգ ամսով: 2014 թվականի հոկտեմբերի 2-ին «Էվերթոնի» հետ խաղում վերադարձել է խաղադաշտ։

Ելույթներ հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մայիսին առաջին անգամ հրավիրվել է Ռուսաստանի ազգային հավաքական[21]։ 2010 թվականի նոյեմբերի 17-ին նշել է իր նորամուտը Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով Բելգիայի հավաքականի դեմ:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 8-ի դրությամբ
Ելույթներ Առաջնություն Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) Բարձրագույն լիգա 2005 13 0 2 0 15 0
2006 27 3 4 1 31 4
Առաջին դիվիզիոն 2007 4 0 2 0 0 0 6 0
Ընդհանուր 44 3 8 1 0 0 52 4
Ռուսաստան ԲԿՄԱ Պրեմիեր լիգա 2007 4 0 0 0 1 0 5 0
2008 17 2 2 0 5 0 24 2
2009 28 2 3 0 9 0 40 2
2010 27 0 2 0 10 0 39 0
2011/12 33 0 6 0 10 0 49 0
2012/13 19 1 4 2 0 0 23 3
2013/14 0 0 1 0 0 0 1 0
Ընդհանուր 128 6 18 2 35 0 181 8
Ռուսաստան Կրասնոդար Պրեմիեր լիգա   2013/14 21 4 3 1 24 5
2014/15 21 4 1 0 4 0 26 4
2015/16 29 10 4 1 11 6 44 17
2016/17 12 1 1 0 3 0 16 1
2017/18 19 3 1 1 3 1 23 5
2018/19 8 3 1 0 2 0 11 3
Ընդհանուր 110 25 11 3 23 7 144 35
Ամբողջ կարիերա 282 34 37 6 58 7 377 47

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԿՄԱ (Մոսկվա)

  • Ռուսաստանի չեմպիոն – 2012/2013
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (2) – 2008, 2010
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2007, 2011/2012
  • Ռուսաստանի գավաթակիր (3) – 2008/09, 2010/11, 2012/2013
  • Ռուսաստանի Սուպերգավաթի դափնեկիր – 2013

Կրասնոդար

  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (2)– 2014/15, 2018/19

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընդրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում (3) – № 3 (2010), № 2 (2014/2015), № 1 (2015/2016),
  • «Առաջին հնգյակ» մրցանակի դափնեկիր (3-րդ տեղ) – 2008[22]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականից ամուսնացած է Ալան Մամաևայի (օրիորդական ազգանունը՝ Խուբեցովա) հետ, որ նախկին մոդել է: Նրանք ունեն դուստր՝ Ալիսան։

Մինչև 2013 թվականը Մամաևը մի քանի տարի քաղաքացիական ամուսնության մեջ է եղել Յուլիա Եվտուխի հետ: Նրանք ունեն դուստր՝ Եվգենիան (ծնվել է 2011 թվականին):

Մամաևն ունի դաջվածքներ, մեջքին՝ երկու վիշապ, 17 հռոմեական թվանշանով (նրա ծննդյան տարեթիվը) և անգլերեն գրություն՝ «Մոռացիր անցյալը։ Մի մտածիր ապագայի մասին։ Ապրիր ներկայով»։ Նրա կինը մեջքի վրա ունի նմանատիպ բառերով և ձիու պատկերով դաջվածքներ։ Մամաևը դաջվածքներով լիովին ծածկել է նաև երկու ձեռքերը[23]։

Սկանդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կադր Մամաևի ու Կորիկինի վիճաբանությունից Արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացուցիչների հետ

2013 թվականին երկար ժամանակ քննարկվել է Պավել Մամաևի հեռանալը ԲԿՄԱ-ից, որն իբր ուղեկցվել է գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկու հետ կոնֆլիկտով։ Մամաևն իր հարցազրույցում նշել է, որ իր և մարզչի միջև իսկապես խնդիրներ կան շփման մեջ, սակայն կոչ է արել չուռճացնել կոնֆլիկտի մասշտաբները[24].

2016 թվականին Մամաևը կրկին սկսել է հանդես գալ Սլուցկու գլխավորությամբ, բայց արդեն ազգային հավաքականի կազմում։ Եվրո-2016-ի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Սլովակիայի հավաքականի դեմ խաղում (1:2) կրած պարտությունից հետո Մամաևը մտել է հանդերձարան և սկսել բարձրաձայն բողոքել, որ Լեոնիդ Սլուցկին իրեն խաղադաշտ է դուրս բերել միայն երկրորդ խաղակեսում՝ մեկնարկային կազմում դնելով «այս կեղտին» (միևնույն ժամանակ ցույց տալով Ռոման Նոյշտեդտերին)։ Այդ ժամանակ մարզիչը, զսպելով իր զգացմունքները, կիսապաշտպանին առաջարկել է հանդարտվել և ներողություն խնդրել բոլոր ֆուտբոլիստներից։ Սակայն Մամաևը դա չի արել և հաջորդ օրը շարունակել է բաց առճակատումը մարզչի հետ։ Ինչպես պնդել է կոնֆլիկտի վկան՝ Մամաևը շարունակել է կոնֆլիկտը մարզասրահում պլանային մարզման ժամանակ, ինչի համար աչքին հարված է ստացել թիմակից Ռոման Շիրոկովից: Պաշտոնական վարկածի համաձայն՝ Մամաևի հոնքը պատռվել է մարզադահլիճում պարապմունքների ժամանակ[25]։ Արդյունքում Մամաևն հավաքականի մեկնարկային կազմում տեղ է ստացել Ուելսի հետ հաջորդ խաղում (0:3), որտեղ իրեն դրսևորել չի կարողացել:

2016 թվականի հուլիսի սկզբին ԶԼՄ-ներում մեծ արձագանք է գտել Մոնտե Կառլոյի Twiga գիշերային ակումբում շամպայնի և նարգիլեի օգտագործմամբ աղմկոտ երեկույթի տեսանյութը, որին մասնակցել է Մամաևը: «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը նման պահվածքը համարել է «վրդովվեցուցիչ և անթույլատրելի», և հուլիսի 5-ին Մամաևը տեղափոխվել է «Կրասնոդար-2»-ի կազմ»[26]։

Քրեական հետապնդում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 8-ին Մամաևը «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի հետ մասնակցել է Մոսկվայի սրճարաններից մեկում Ռուսաստանի արդյունաբերության նախարարության պաշտոնյա Դենիս Պակի ծեծին, իսկ դրանից մի քանի ժամ առաջ՝ Բելառուսի քաղաքացի, «Առաջին ալիքի» աշխատակցուհու անձնական վարորդի ծեծին[27]։ Երկու դեպքերի վերաբերյալ էլ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 116-րդ հոդվածով՝ «ծեծի» մեղադրանքով[28]։ Հաջորդ օրը «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հայտարարություն էր հրապարակել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզելու ցանկության մասին՝ խոստանալով կիրառել պայմանագրով նախատեսված բոլոր հնարավոր կարգապահական պատժամիջոցները[29][30]։ Մամաևն ու Կոկորինը հրավիրվել են ոստիկանություն՝ հարցաքննության[31]։ 2018-ի հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի ՆԳՆ-ն Մամաևի նկատմամբ «ծեծի» հոդվածը վերաորակավորել է ՌԴ ՔՕ 213-րդ հոդվածով՝ «խուլիգանություն»[32]։

12018 թվականի հոկտեմբերի 1-ին Մոսկվայի Տվերսկի շրջանային դատարանի որոշմամբ Պավել Մամաևին ձերբակալվել է 2 ամսով և ուղարկվել Բուտիրսկի բանտի քննչական մեկուսարան[33][34]։ Հոկտեմբերի 16-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 116-րդ հոդվածով՝ «ծեծ»[35]։ Հոկտեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 213 հոդվածով՝ «խուլիգանություն»[36]։

2018 թվականի նոյեմբերի 15-ին Ռուսաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր քննչական վարչությունը Մոսկվայի դատախազության միջամտությունից հետո, որը բացահայտել է նախնական մեղադրանքների ներկայացման ժամանակ տեղի ունեցած օրենսդրական խախտումներ, փոխել է մեղադրանքները: Միաժամանակ Մամաևի պաշտպանությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա խափանման միջոցը փոխելու և նրան գրավի դիմաց ազատելու վերաբերայի[37]։

2019 թվականի փետրվարի 14-ին «Բուտիրկա» մեկուսարանի պատերի մասնակցել է ֆուտբոլային խաի։ Երկու թիմերի կազմում անցկացրել է մեկական խաղակես, խփել է 7 գոլ։ Վերջնական հաշիվը՝ 8-7[38]։

2019 թվականի մայիսի 8-ին հայտնի է դարձել, որ Մոսկվայի Պրեսնենսկի շրջանային դատարանը ֆուտբոլիստ Պավել Մամաևին դատապարտել է մեկ տարվա և հինգ ամսվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի բանտում[39]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 2,2 FootballFacts.ru
  3. 3,0 3,1 3,2 Слободян Е. Полузащитник сборной России Павел Мамаев. Досье // Аргументы и Факты — 2016. — ISSN 0204-0476
  4. 4,0 4,1 4,2 Гнатенко А. «Он упал в наших глазах»: На родине Павла Мамаева дети вытирают автографы футболиста с бутс и перчаток // Комсомольская правдаКомсомольская правда, 2018. — 655000 экз. — ISSN 0233-433X
  5. Мамаев Павел Константинович Footballfacts
  6. Тупой и ещё тупее. Громкие скандалы с участием Кокорина и Мамаева
  7. Игроки-разбойники. Хронология скандальных событий с участием Кокорина и Мамаева
  8. «Кокорин и Мамаев. Что нужно знать о плохих парнях российского футбола»։ BBC News Русская служба (en-GB)։ 2018-10-09։ Վերցված է 2018-10-15 
  9. «Статистика футболиста на официальном сайте ЦСКА»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-27-ին։ Վերցված է 2008-08-10 
  10. «17-й тур»։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-11-ին։ Վերցված է 2008-08-10 
  11. «Мамаев переведён в дубль ЦСКА»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-07-ին։ Վերցված է 2011-10-07 
  12. Бабаев: интерес к Мамаеву со стороны нескольких клубов есть
  13. Мамаев: год назад действительно мог перейти в «Манчестер Юнайтед»
  14. Коммерческий директор «Краснодара»: "Срыв перехода в «МЮ» стал драмой для Мамаева, хоть он и болельщик «Ливерпуля»
  15. Павел Мамаев: «Переход в „МЮ“ не состоялся, так как у меня не было необходимого количества матчей за сборную»
  16. Полузащитник ЦСКА Мамаев отдан в аренду в «Краснодар»
  17. ЦСКА — «Краснодар». Видеоповтор гола Мамаева в ворота ЦСКА
  18. «Краснодар» намерен выкупить Мамаева у ЦСКА
  19. ЦСКА объявил о переходе Мамаева в «Краснодар»
  20. Павел Мамаев остается в ФК «Краснодар»
  21. Хиддинк вернул в сборную Алдонина и Кержакова
  22. Алан Дзагоев признан лучшим молодым футболистом России.
  23. Смолов, Мамаев, Промес и другие игроки РФПЛ с тату — Чемпионат
  24. "У меня был на руках контракт с «МЮ». Хроника падения Мамаева
  25. Роман Широков избил Мамаева в раздевалке, заступившись за Леонида Слуцкого
  26. Мамаев переведён в молодёжный состав «Краснодара»
  27. СМИ узнали о нападении футболистов Кокорина и Мамаева на шофера телеведущей
  28. По факту побоев после дорожного конфликта на улице Большая Садовая возбуждено уголовное дело
  29. По поводу инцидента с участием Павла Мамаева
  30. «Краснодар» решил разорвать контракт с Мамаевым
  31. Мамаева и Кокорина вызвали на допрос в полицию после драк
  32. Левкович Павел։ «Мамаеву и Кокорину переквалифицировали уголовное дело на «Хулиганство»» (ռուսերեն)։ Վերցված է 2018-10-14 
  33. «Футболист Павел Мамаев арестован на два месяца»։ РБК։ Վերցված է 2018-10-11 
  34. «Мамаев получил первую передачу после перевода в СИЗО «Бутырка»»։ Новости RT։ 12 октября 2018։ Վերցված է 2018-10-12 
  35. «Источник: Павлу Мамаеву предъявили обвинение в побоях»։ ТАСС։ Վերցված է 2018-10-16 
  36. «Кокорину и Мамаеву предъявили обвинения по статьям "Побои" и "Хулиганство"»։ ТАСС։ Վերցված է 2018-10-19 
  37. «Мамаеву изменили обвинение»։ Росбалт (ռուսերեն)։ Վերցված է 2018-11-15 
  38. Евгений НЕСЫН | Сайт «Комсомольской правды» (2019-02-14)։ «"За себя и за Сашку": Павел Мамаев забил семь голов в футбольном матче в "Бутырке", сыграв за две команды» (ռուսերեն)։ KP.RU - сайт «Комсомольской правды»։ Վերցված է 2019-02-14 
  39. Суд приговорил футболистов Кокорина и Мамаева к реальным срокам