Արթուր Յուսուպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Յուսուպով
Артур Юсупов
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Արթուր Ռիմովիչ Յուսուպով
Ազգությունը ռուս
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 1, 1989(1989-09-01)[2] (34 տարեկան)
Ծննդավայր Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 180[1] սմ
Քաշ 73[1] կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան «Ռաստով»
Համար 7
Պատանեկան կարիերա
Ռուսաստան «Զարյա» (Սամարա)
1999-2000 Ռուսաստան «Լոկոմոտիվ»
2000-2005 Ռուսաստան «Յու. Կոնապլյովի անվան ակադեմիա»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2007 Ռուսաստան «Ակադեմիա-Լասդա-Մ» 48 (3)
2008 Ռուսաստան «Տոլյատի» 27 (3)
2009-2015 Ռուսաստան «Դինամո (Մոսկվա)» 97 (6)
2010   Ռուսաստան «Խիմկի» 36 (7)
2015-այժմ Ռուսաստան «Զենիթ ՍՊ» 40 (1)
2017-այժմ  Ռուսաստան «Ռաստով» 11 (1)
Ազգային հավաքական
Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 9 (3)
Ռուսաստան Ռուսաստան (մինչև 20)[3] 10 (2)
2009 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 8 (0)
2011 Ռուսաստան Ռուսաստան Բ 3 (0)
2015-2016 Ռուսաստան Ռուսաստան 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի սեպտեմպերի 24-ի տվյալների:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2016 թվականի մարտի 27-ի տվյալների

Արթուր Ռիմովիչ Յուսուպով (սեպտեմբերի 1, 1989(1989-09-01)[2], Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբի և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Վարձավճարային իրավունքներով նա 2017 թվականից հանդես է գալիս «Ռոստով» ֆուտբոլային ակումբում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Յուսուպովը ֆուտբոլ խաղալ սկսել է Սամարայում՝ տեղի «Զարյա» մանկապատանեկան մարզադպրոցում, իսկ առաջին մարզիչը եղել է Սերգեյ Բելոուսովը[4]։ 10 տարեկան հասակում նա տեղափոխվել է Մոսկվայի Լոկոմոտիվի ֆուտբոլային ակումբի մարզադպրոց։ 12 տարեկան հասակում նա հրավիրվել է Յ. Կոնապլյովի անվան ֆուտբոլային ակադեմիա[5]։

2006-2008 թվականներին հանդես է եկել պրոֆեսիոնալ մակարդակում՝ խաղալով  Յու. Կոնոպլյովի անվան ֆուտբոլային ակադեմիայի «Կռիլյա Սովետով-ՍՕԿ» և «Տոլյատի» ակումբներում։

2008 թվականի դեկտեմբերի 30-ին Յուսուպովը եռամյա պայմանագիր կնքեց Մոսկվայի «Դինամոյի» հետ[6]։ Նոյեմբերի 8-ին «Սպարտակ Նալչիկ» - «Դինամո (Մոսկվա)» հանդիպման ժամանակ նա կատարեց իր դեբյուտը Ռուսաստանի առաջնությունում[7].

2010 թվականին Յուսուպովը վարձակալական հիմունքներով  տեղափոխվել է «Խիմկի» ակումբ[8]։ 2011 թվականին Յուսուպովը երկարաձգել է պայմանագիրը «Դինամոյի» հետ[9][10]։ Սերգեյ Սիլկինի գլխավորության տարիներին Յուսուպովն սկսել է հաճախ հայտնվել հիմնական կազմում՝ գրավելով Տոմիսլավ Դումովիչի տեղը[11][12]։ 2012 թվականին «Դինամոն» կրկին վերակնքել է պայմանագիրը ֆուտբոլիստի հետ[13]։ 2013 և 2014 թվականներին  «Սպարտակը» հետաքրքրվել է խաղացողով[14][15], իսկ 2014 թվականին արդեն «Զենիթը» փորձել է Յուսուպովին գնել 5 մլն եվրոյով[16]։

2015 թվականի մարտի 22-ին «Դինամոյի» գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հայտարարել է, որ Յուսուպովը բանակցում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ[17], քանի որ խաղացողի պայմանագիրը Մոսկվայի ակումբի հետ ավարտվելու էր 2015 թվականի ամռանը։ Հետագայում ТАСС-ը, հղում անելով իր սեփական աղբյուրին, հայտնել է, որ «Զենիթի» և խաղացողի միջև պայմանագիրը կնքվելու է մարտի 25-ին[18] տարեկան € 1,6  միլիոն աշխատավարձով[19] այն դեպքում, երբ «Դինամոն» առաջարկել էր 1,44 միլիոն եվրո[20]։

2015 թվականի հունիսի 5-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Յուսուպովը «Զենիթի» հետ կնքել է չորս տարվա պայմանագիր[21]։ 2015 թվականի հուլիսի 12-ին Յուսուպովը կատարել է իր դեբյուտը Ռուսաստանի Սուպերգավաթի խաղարկությունում։ Իր առաջին գոլը «Զենիթի» կազմում նա խփեց 2016 թվականի մայիսի 2-ին Ռուսաստանի գավաթի եզրափակչում գրավելով Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի դարպասը, որտեղ իր թիմը հաղթեց 4:1 հաշվով։

2017 թվականի հունիսի 22-ին մինչև մրցաշրջանի ավարտը նա վարձավճարով տեղափոխվել է «Ռոստով» ֆուտբոլային ակումբ[22]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավիրվել է Ռուսաստանի երիտասարդական և պատանեկան հավաքական։  2011 թվականի օգոստոսի 19-ին  հրավիրվել էր Ռուսաստանի երկրորդ ազգային հավաքականի ճամբար, մասնակցելու Բելառուսի օլիմպիական հավաքականի դեմ հանդիպմանը[23]։ 2013 թվականի հուլիսի 30-ին ընդգրկվել է ազգային հավաքականի ընդլայնված ցանկում, որ հրավիրվել էր մասնակցելու 2014 թվականի Աշխարհի գավաթի որակավորման փուլի՝ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի դեմ խաղին։ Նա իր դեբյուտը Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում նշեց 2015 թվականի նոյեմբերի 17-ին՝ մասնակցելով Խորվաթիայի հետ ընկերական խաղին։

2016 թվականի հունիսի 6-ին Ռուսաստանի ֆուտբոլի միությունը հայտարարեց, որ Յուսուպովը Ֆրանսիայում անցկացվող Եվրոպայի առաջնության՝ Սերբիայի դեմ խաղում կփոխարինի վնասվածք ստացած Իգոր Դենիսովին։

Ելույթների վիճկագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 15-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրագավաթ Սուպերգավաթ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան «Դինամո (Մոսկվա)» ՌՖՊԼ 2009 1 0 0 0 1 0
2011/12 26 1 4 0 30 1
2012/13 25 2 1 0 3 1 29 3
2013/14 24 2 1 0 25 2
2014/15 21 1 1 0 7 1 29 2
Ընդհանուր 97 6 7 0 10 2 0 0 114 8
  Ռուսաստան «Խիմկի» ՌՖՊԼ 2010 36 7 1 0 37 7
Ընդհանուր 36 7 1 0 0 0 0 0 37 7
Ռուսաստան «Զենիթ» ՌՖՊԼ 2015/16 23 0 4 1 6 0 1 0 34 1
2016/17 17 1 1 0 2 0 1 0 21 1
Ընդհանուր 41 1 5 1 8 0 2 0 56 2
  Ռուսաստան «Ռոստով» ՌՖՊԼ 2017/18 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ամբողջ կարիերա 175 14 13 1 18 2 2 0 208 17

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

22 հունիսի 2016-ի դրությամբ
Ռուսաստան Ռուսաստան
Տարի Խաղեր Գոլեր
2015 1 0
2016 1 0
Ընդհանուր 2 0

Խաղերը Ռուսաստանի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

27 մարտի 2016-ի դրությամբ
Յուսուպովի խաղերը Ռուսաստանի հավաքականում
Ամսաթիվ Հակառակորդ հաշիվ Գոլեր Մրցություն
1 17 նոյեմբերի 2015 Խորվաթիա Խորվաթիա 1:3 - Ընկերական խաղ
2 26 մարտի 2016 Լիտվա Լիտվա 3:0 - Ընկերական խաղ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան «Դինամո» Մոսկվա
  • Ռուսաստանի գավաթի եզրափակչի մասնակից։ 2012
Ռուսաստան «Զենիթ»
  • Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2015/16, 2016/17
  • Ռուսաստանի գավաթ Ռուսաստանի գավաթի մրցանակակիր։ 2016
  • Ռուսաստանի սուպերգավաթ Ռուսաստանի սուպերգավաթի մրցանակակիր։ 2015, 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Профиль на сайте ФК «Химки»(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. http://www.transfermarkt.co.uk/artur-yusupov/nationalmannschaft/spieler/97541/saison/2008
  4. «Профиль на сайте Академии им. Ю. Коноплёва». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  5. «Самарский скорый». Официальный сайт ФК «Химки». 16 июня 2010. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  6. «ИГРОКОМ «ДИНАМО» СТАЛ АРТУР ЮСУПОВ». Официальный сайт ФК «Динамо» (Москва). 30 декабря 2008. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  7. Протокол матча
  8. ««Химки» подписали контракты ещё с тремя игроками». Официальный сайт ФК «Химки». 23 марта 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
  9. Юсупов продлил контракт с «Динамо»
  10. Юсупов: хочу играть только в московском «Динамо»
  11. Силкин: Юсупов просто посильнее Дуймовича
  12. Юсупов: это самый удачный год в моей карьере
  13. Московское «Динамо» заключило новый контракт с Юсуповым
  14. «Спартак» интересуется полузащитником «Динамо» Юсуповым
  15. «Спартак» намерен пополнить состав Юсуповым
  16. «Зенит» пытался приобрести Юсупова год назад за € 5 млн
  17. Черчесов: Юсупов ведёт переговоры с «Зенитом», поэтому не вышел сегодня
  18. «ТАСС:Футболист "Динамо" Артур Юсупов подпишет контракт с "Зенитом" на следующей неделе».
  19. Юсупов подпишет с «Зенитом» четырёхлетний контракт с зарплатой € 1,6 млн в год
  20. «Динамо» предлагало Юсупову трёхлетний контракт с зарплатой в 90 млн рублей
  21. Футболист Артур Юсупов подписал четырёхлетний контракт с «Зенитом»
  22. «Ростов» на год арендует Юсупова
  23. «Тренерский штаб второй сборной России назвал состав на товарищеский матч с олимпийской сборной Белоруссии» (ռուսերեն). RFS.com. 19 августа 2011. Վերցված է 19 августа 2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Յուսուպով» հոդվածին։