Օլեգ Շատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Օլեգ Շատով
ռուս.՝ Олег Александрович Шатов
Rostov-Zenit 2015(2).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Օլեգ Ալեքսանդրովիչ Շատով
Ազգությունը ռուս
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 29, 1990(1990-07-29)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Նիժնի Տագիլ, Ռուսաստան
Հասակ 173 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Զենիթ
Համար 17
Պատանեկան կարիերա
2006 Ռուսաստան Սինարա

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2011 Ռուսաստան Ուրալ 127 (16)
2011-2013 Ռուսաստան Անժի 34 (3)
2013-ներկա Ռուսաստան Զենիթ 98 (18)
Ազգային հավաքական
2013-ներկա Ռուսաստան Ռուսաստան 28 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 30, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 9, 2016

Օլեգ Ալեքսանդրովիչ Շատով (ռուս.՝ Олег Александрович Шатов, հուլիսի 29, 1990(1990-07-29)[1], Նիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Հանդես է գալիս ռուսական «Զենիթի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մարտի 21-ին տասնվեցամյա Օլեգ Շատովը պայմանագիր է կնքել ռուսական «Ուրալ» ֆուտբոլային ակումբի հետ: 2007/08 մրցաշրջանում թիմի կազմում դարձել է Ռուսաստանի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:

2010 թվականի նոյեմբերի 19-ին Շատովը ճանաչվել է թիմի լավագույն ֆուտբոլիստ:

«Անժի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարին Օլեգ Շատովը տեղափոխվել է «Անժի»: Թիմի հետ նա կնքել է 4-ամյա պայմանագիր[2]:

2012 թվականի հուլիսի 26-ին՝ Եվրոպայի լիգայի խաղարկության շրջանակներում կայացած «Գոնվեդա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում Շատովը խփել է իր առաջին միջազգային գոլը ռուսական թիմի կազմում: Շատովը գոլ է խփել նաև պատասխան խաղում:

Ռուսաստանի առաջնությունում իր առաջին գոլը Օլեգ Շատովը խփել է 2012 թվականի օգոստոսի 19-ին՝ «Զենիթի» դեմ խաղում:

«Զենիթ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսի 14-ին «Անժիի» և «Զենիթի» պաշտոնական կայքերը հաստատեցին, որ Օլեգ Շատովը տեղափոխվելու է «Զենիթ»[3]:

Նոր թիմի կազմում իր դեբյուտը Օլեգը նշել է օգոստոսի 24-ին՝ «Դինամոյի» դեմ խաղում[4]: 2014 թվականի փետրվարի 15-ին Շատովը գոլ է խփել «Բորուսիայի» դեմ խաղում: 2014 թվականի օգոստոսի 20-ին՝ «Ստանդարտ»-ի դեմ խաղում Օլեգ Շատովը դարձել է հաղթական գոլի հեղինակ, իսկ գոլային փոխանցումը կատարել է Հալքը:

2015 թվականի օգոստոսի 24-ին Օլեգը դարձել է դուբլի հեղինակ «Ռուբինի» դեմ խաղում:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Շատովը նշել է 2013 թվականի փետրվարի 6-ին՝ Իսլանդիայի ազգային հավաքականի դեմ խաղում:

Հավաքականի կազմում Օլեգը մասնակել է Եվրո 2016-ի խաղերին:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Արդյունք
Խաղ Գոլ Գոլ. փոխանցում Խաղ Գոլ Գոլ. փոխանցում Խաղ Գոլ Գոլ. փոխանցում Խաղ Գոլ Գոլ. փոխանցում
Ուրալ 2007 8 2 2 0 0 0 8 2 2
2008 26 1 1 1 0 0 27 1 1
2009 28 2 6 2 0 0 30 2 6
2010 35 4 3 1 0 0 36 4 3
2011/12 30 7 3 2 0 0 32 7 3
Արդյունք 127 16 15 6 0 0 133 16 15
Անժի 2011/12 8 0 0 0 0 0 8 0 0
2012/13 24 3 0 3 0 0 14 2 2 41 5 2
2013/14 2 0 0 0 0 0 2 0 0
Արդյունք 34 3 0 3 0 0 14 2 2 51 5 2
Զենիթ 2013/14 22 4 2 1 0 0 7 1 0 30 5 2
2014/15 28 4 3 2 1 0 6 0 0 36 6 3
2015/16 27 8 9 4 0 2 7 2 3 38 10 14
2016/17 10 1 6 3 1 1 3 1 0 16 3 7
Արդյունք 87 17 20 10 2 3 23 4 3 120 24 26
Կարիերայի արդյունք 251 37 34 19 2 3 37 6 5 307 45 43

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Ռուսաստան 2013 3 1
2014 10 1
2015 7 0
2016 8 0
Արդյունք 28 2

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի չեմպիոն - 2014/15
  • Ռուսաստանի գավաթակիր - 2015/16
  • Ռուսաստանի սուպերգավաթակիր - 2015, 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Анжи» заключил с Шатовым контракт на 4 года
  3. Олег Шатов перешел в «Зенит». Советский спорт.
  4. «Динамо Москва VS. Зенит 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-08-24։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-27-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]