Սթիվ Ֆրեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դինամոից)
Սթիվ Ֆրեյն (Դինամո)
Dynamo
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 17, 1982 (41 տարեկան)
ԾննդավայրԲրեդֆորդ, Ուեսթ Յորքշիր, Անգլիա
ՔաղաքացիությունԱնգլիա Անգլիա
Մասնագիտությունմոգ, հրաշագործ
Գործունեություն2002–ներկա
Կայքdynamoworld.com
Ստորագրություն
Изображение автографа
 Steven Frayne Վիքիպահեստում

Սթիվեն Ֆրեյն (Steven Frayne), առավել հայտնի է որպես Դինամո (Dynamo), դեկտեմբերի 17, 1982(1982-12-17), Բրեդֆորդ, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի մոգ, իլյուզիոնիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 17-ին[1]։ Մանուկ տարիներն անցկացրել է Բրեդֆորդի ամենաաղքատ թաղամասերից մեկում։ Դպրոցում հաճախ վեճերի է մասնակցել, հատկապես՝ ավագ դասարանցիների հետ։ Որպեսզի ինչ-որ կերպ ավարտի նման վեճերը, տղան սկսել է ֆոկուսներ ցույց տալ՝ սևեռելով այլ տղաների ուշադրությունը իր հնարքների վրա, որոնք նա սովորել էր արդեն 11 տարի և որոնք արդեն անսովոր էին և տարօրինակ։

Իլյուզիոնիզմի առաջին դասերը տղան անցել է պապիկի մոտ, որը թոռնիկին սովորեցրել է հետաքրքիր հնարքներ և մեթոդներ։ Պապը Դինամոյի ներշնչման աղբյուրն էր և իրական կուռքը։

Շոու[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվեն Ֆրեյնի մասնակցությամբ հեռարձակվել են մի շարք հեռուստա- և վիդեոնախագծեր։

  1. Համացանցում հրաշագործների մասին տարածված ամենահայտնի հաղորդումը՝ Dynamo։ Magician Impossible / Դինամո. անհավանական իլյուզիոնիստ։ Մեկ սերիայի 44 րոպեները, որտեղ իլյուզիոնիստը ցույց է տալիս ամենաանհավանական ֆոկուսները։ Ցուցադրվում է Discovery Channel հեռուստաալիքով։ Որոշ հայտնի անձինք իրենց մասնակցությունն են ունեցել հեռուստատեսային շոուում։
  2. Dynamo’s Underground Magic, 51 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմ, որտեղ մանրամասն կեպով ցուցադրվում են թղթախաղերով ֆոկուսները, դրամների անհետանալը և այլն։ Դիտումից հետո կա հավանականություն, որ շատերը կկարողանան կրկնել այդ հնարքները ինքնուրույն։
  3. Dynamo’s Estate of Mind
  4. Dynamo’s Concrete Playground։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Celebrity answers with Dynamo». 6336.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվ Ֆրեյն» հոդվածին։