Դմիտրի Տորբինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Տորբինսկի
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դմիտրի Եվգենևիչ Տորբինսկի
Ազգությունը Ռուս
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 28, 1984 (39 տարեկան)
Ծննդավայր Նորիլսկ, ՌՍՖՍՀ
ԽՍՀՄ
Հասակ 176 սմ
Քաշ 60 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կրասնոդար
Համար 4
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2007
2005
2008-2013
2013-2014
2014-2015
2015- ն. ժ.
Սպարտակ (Մոսկվա)
Սպարտակ (Չելյաբինսկ)
Լոկոմոտիվ (Մոսկվա)
Ռուբին
Ռոստով
Կրասնոդար
43 (3)
24 (4)
103 (8)
19 (1)
27 (2)
8 (0)
Ազգային հավաքական
2005
2007-2015
Ռուսաստան (մինչև 21)
Ռուսաստան
7 (1)
28 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դմիտրի Եվգենևիչ Տորբինսկի (ապրիլի 28, 1984, Նորիլսկ, Կրասնոյարսկի երկրամաս, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Կրասնոդարի» կիսապաշտպան։ 2006 և 2007 թվականներին եղել է Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 2008 թվականին՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Տորբինսկին Մոսկվայի «Սպարտակի» սան է։ «Կարմրասպիտակավունների» կազմում իր հաջող խաղի շնորհիվ գրավել է մարզիչ Գուս Հիդինկի ուշադրությունը, ով նրան հրավիրվել Ռուսաստանի հավաքական։ 2007 թվականին Դմիտրին հրաժարվել է երկարեցնել պայմանագիրը «Սպարտակի» հետ, քանի որ այդ շրջանում «Սպարտակը» ֆինանսական ճգնաժամում էր։ Տորբինսկիի որոշումը մեծ ռեզոնանս առաջացրեց մամուլում և «Սպարտակի» երկրպագուների շրջանում։ 2008 թվականին նա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով պայմանագիր կնքեց «Լոկոմոտիվի» հետ։ Հաջորդ հինգ խաղաշրջաններում Տորբինսկին ակումբի կազմում խաղաց 100-ից ավելի խաղ։ 2013-14 մրցաշրջանը կիսապաշտպանը անցկացրել է «Ռուբինում», դրանից հետո Կազանի ակումբը խզեց նրա հետ պայմանագիրը։ 2014 թվականին հուլիսի 20-ին Դմիտրին պայմանագիր կնքեց «Ռոստովի» հետ։

2007 թվականից մինչ 2011 թվականը Դմիտրին կանոնավոր կերպով հրավիրվում էր Ռուսաստանի հավաքական։ Նա անցկացրել է 3 խաղ Ռուսաստանի համար հաջող անցկացված 2008 թվականի Եվրոպայի առաջնությունում, իսկ Հոլանդիայի դեմ խաղի ժամանակ խփել է հաղթական գոլ։ Կիսապաշտպանը հավաքականի կազմում անցկացրել է 28 հանդիպում։

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Տորբինսկին ծնվել է 1984 թվականի ապրիլի 28-ին Նորիլսկ քաղաքում։ Ապագա ֆուտբոլիստի ծնողները՝ Տատյանա և Եվգենի Տորբինսկիները, այդտեղ են տեղափոխվել Մոսկվայի մարզից՝ հույս ունենալով գտնել աշխատանք և գումար վաստակել սեփական տուն գնելու համար[1]։ Արդյունքում նրանք աշխատանքի ընդունվեցին քաղաքի խոշորագույն կազմակերպությունում՝ «Նորիլսկի նիկել». Տատյանա Տորբինսկայան աշխատել է որպես ինժեներ, Եվգենի Տորբինսկին՝ որպես շինարար[1]։

Դմիտրին մանկությունից զբաղվել է սպորտով և երաժշտությամբ։ Նա մինի ֆուտբոլով (Նարիլսկում չկային ֆուտբոլով զբաղվելու համար անհրաժեշտ պայմաններ)[1] զբաղվում էր դպրոցում և սպորտային խմբակում[2], իսկ Եվգենին, որը սպորտի սիրահար էր փոքր տարիքից երեխային տանում էր գործարանային թիմի մարզումներին[1]։ Զուգահեռաբար Տորբինսկի կրտսերը լավ էր սովորում երաժշտական դպրոցում։ Ծնողները չէին ցանկանում, որ նա զբաղվի միայն ֆուտբոլով, բայց Դմիտրին նրանց ասեց, որ սպորտը իրեն ավելի հաճելի է[2]։ Եվգենին ավելի վաղ նշել է, որ երբ Դմիտրին 3 տարեկան էր նա ուներ ֆուտբոլային հեռանկար. «Մեզ ունեինք մարզիչ, որը գնդակը ուղարկեց նրա կողմ և ասաց` գնա' գնդակի հետևից։ Մի քանի քայլն էլ բավական էր, որպեսզի մարզիչը որոշի տղաների հետ խաղալու է թե ոչ։ Դիմկան 3 տարի այդպես գնում էր գնդակի հետևից, որը հասկանալի էր դարձնում, որ նա ապագա ֆուտբոլիստ է»[2]։

12 տարեկան հասակում Տորբինսկին գրավեց Մոսկվայի Սպարտակի ղեկավարության ուշադրությունը[1]։ Մոսկվայից նրան կանչում էր հորեղբայր Սերգեյը։ Մարզիչ Եվգենիյ Վորոբյովը նրան առաջին դիտարկումից հետո վերցրեց դպրոց[1]։ Մինի ֆուտբոլի վարպետությունը երևում է իր հասակակիցների դեմ խաղալիս, իսկ եթե որոշ ժամանակ հաճախի մեր դպրոց նույնիսկ այն ֆուտբոլիստը, որը 6 տարեկանից հաճախել է այստեղ նրանից լավ չի խաղա[2]։ Այդպես արդեն 12 տարեկանում Դմիտրին պետք է հեռանար հարազատ քաղաքից։ Նրա հետ միասին Մոսկվա տեղափոխվեցին մայրիկը, հայրիկը և քույրը[2]։

Վորոբև Տորբինսկիի գլխավորությամբ մինի ֆուտբոլիստը դարձավ ֆուտբոլիստ[3]։ «Սպարտակի» դպրոցում Դիմիտրին ձևավորվում է որպես հարձակվող[3]։ Իր ակումբի մարզումներին մասնակցում էր Ալեքսանդր Սամեդովը, որը այդ ժամանակ իր առաջին քայլերն էր անում ֆուտբոլում՝ երեք անգամ հաղթել է Մոսկվայի առաջնությունը, իսկ Տորբինսկին մրցաշրջանում խփել է 10-15 գոլ[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպարտակի» կազմում առաջին տարիները (վարձավճար)[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Տորբինսկին ԿՖԿ-ի առաջնությունում խաղում էր «Սպարտակի» երրորդ կազմում[4]։ Ժամանակ առ ժամանակ երիտասարդ ֆուտբոլիստը խաղադաշտ էր դուրս գալիս, որպեսզի մարզավիճակ ունենա։ Նա 5 խաղ անընդմեջ խաղաց, այն էլ դրանցից 3-ում խաղացել է մեկնարկային րոպեներից։ Մարզումներից մեկի ժամանակ երիտասարդ ֆուտբոլիստը վնասվածք է ստանում՝ վնասում է ծունկը[4]։ Ֆուտբոլիստին վիրահատում են։ Վերականգնվելու համար Տորբինսկիից պահանջվում է կես տարի[4]։

2002 թվականի հոկտեմբերի 5-ին կիսապաշտպանը վերադարձավ խաղադաշտ, դուրս եկավ փոխարինման «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ խաղում, իսկ արդեն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին նորամուտը նշեց «Սպարտակի» հիմնական կազմում։ Դմիտրին խաղի վերջում դեւրս եկավ խաղադաշտ և հասցրեց աչքի ընկնել գոլով[4]։ Վնասվաքների պատճառով «Սպարտակը» պետք է հնարավորություն տար երիտասարդ ֆուտբոլիստներին իրենց դրսևորեն[2]։ Արդեն հոկտեմբերի 22-ին Տորբինսկին իր նորամուտը նշեց Չեմպիոնների Լիգայում, 30 րոպե անցկացնելով «Լիվերպուլի» դեմ տնային խաղում[5]։ Դմիտրին չի եղել ակումբի կազմում, նրան հայտավորել են հենց այդ պահին, օգտագործելով այն կանոնը, որի համաձայն երիտասարդ ֆուտբոլիստները կարող են հայտավորվել[2][2][4]։ Խաղաշրջանի ավարտից հետո նա կրկին 2 անգամ խաղաց երկրի առաջնությունում և 1 անգամ Չեմպիոնների Լիգայում։

Հաջորդ մրցաշրջանում Տորբինսկին պետք է հայտավորվեր «Սպարտակի» հիմնական կազմում[3], սակայն կիսապաշտպանի մուտքը հիմնական կազմ դադարեցվեց։ Փորձնական ամբողջ տարին նա խաղաց ցածր առաջնությունում, միայն խաղաշրջանի վերջում խաղաց ՈՒԵՖԱ-ի գավաթում հիմնական կազմում փորձ ձեռք բերելու համար։ Նա հիմնական կազմում խաղաց մի քանի խաղ առաջնությունում և 2003-04 մրցաշրջանի գավաթում, և մեկ անգամ ՈՒԵՖԱ-ի գավաթում։ Չնայած մեծ ընդմիջմանը, Տորբինսկին «Սպարտակի» երիտասարդների մեջ լավագույնն էր։ Մարզիչ Վլադիմիր Ֆեդոտովը հայտարարեց, որ Դմիտրիին պատրաստվում է հնարավորություն տալ[6], իսկ «Սպորտ-Էքսպրեսս» ամսագրի համաձայն Տորբինսկին մտել է երկրի 30 լավագույն խաղացողների մեջ[7]։

Տորբինսկիի նախապատրաստումը մյուս մրցաշրջանին խանգարվեց առողջական խնդրիների պատճառով։ Սկզբում նա հիվանդության պատճառով բաց թողեց Թուրքիայում անցկացվող հավաքը[8], իսկ արդեն փետրվարին կրկին ունեցել է ծնկի ցավեր[9], բայց այս անգամ մյուս ծնկին։ Ինչպես 2002 թվականին, Դմիտրիին Գերմանիայում վիրահատեցին, և 5 ամիս հետո նոր վերականգնվեց[10]։ Արդյունքում առաջին խաղը մրցաշրջանում նա կարողացել է խաղալ միայն հուլիսին, բայց շուտով նոր վնասվածք ստացավ։ Տորբինսկիի համար 2004 թվականի մրցաշարը ձախողվեց, քանի որ խաղաց միայն[11] Ռուսաստանի գավաթի շրջանակներում անցկացված «Լիպեցկի Մետալուրգի» դեմ խաղում (0:2)։

Վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

(վերանայվել է 2015 թվականի հունիսի 7-ին)

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Սուպերգավաթ Եվրոգավաթ Արդյունքում
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Սպարտակ (Մոսկվա) 2002 3 0 1 0 - - 2 0 6 0
2003 3 0 2 0 - - 1 0 6 0
2004 0 0 1 0 0 0 0 0 1 0
Արդյունքում 6 0 4 0 - - 3 0 13 0
Սպարտակ (Չելյաբինսկ) 2005 24 4 1 0 - - - - 25 4
Արդյունքում 24 4 1 0 - - - - 25 4
Սպարտակ (Մոսկվա) 2006 13 0 6 0 0 0 3 0 22 0
2007 24 3 1 1 1 1 8 0 33 4
Արդյունքում 37 3 7 1 1 1 11 0 56 5
Լոկոմոտիվ (Մոսկվա) 2008 20 3 1 0 1 0 - - 21 3
2009 17 1 1 0 - - - - 18 1
2010 17 0 0 0 - - 2 0 19 0
2011/12 34 1 2 0 - - 5 0 41 1
2012/13 15 3 1 0 - - - - 16 3
Արդյունքում 103 8 5 0 1 0 7 0 116 8
Ռուբին
2013/14 19 1 1 0 - - 9 1 29 2
Արդյուքնում 19 1 1 0 - - 9 1 29 2
Ռաստով
2014/15 27+2 2 0 0 1 0 2 0 32 2
Արյդունքում 27+2 2 0 0 1 0 2 0 30 2
Ամբողջ կարիերայի ընթացքում 216+2 18 18 1 3 1 32 1 271 21

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

(վերանայվել է 2015 թվական թվականի մարտի 31-ին)

Արդյունքում։ 28 հանդիպում / 2 գոլ, 16 հաղթանակ, 7 ոչ ոքի, 5 պարտություն

Նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպարտակ»
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (2)։ 2006, 2007
  • Ռուսաստանի գավաթի մրցանակակիր։ 2003
Ռուսաստանի հավաքական
  • 2008 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի առաջնության 33 լավագույն խաղացողներից մեկն է եղել։ 2007

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Андрей Бодров (2007 թ․ ապրիլի 11). «Дмитрий Торбинский». Советский спорт. Rusteam. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Андрей Баташев (2008 թ․ օգոստոսի 22). «Дмитрий Торбинский: "Справедливость дожидаться не станет"». Спорт-Экспресс. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Алексей Матвеев (2003 թ․ նոյեմբերի 29). «Дмитрий Торбинский: Пришёл в "Спартак" из мини-футбола». Спорт-Экспресс. spartakmoskva.ru. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Александр Вишневский (2003 թ․ փետրվարի 14). «Даже не мечтал сыграть против "Ливерпуля"». Спорт-Экспресс. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  5. «Owen seals Spartak's fate» (անգլերեն). UEFA.com. 2002 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  6. Леонид Трахтенберг (2003 թ․ նոյեմբերի 14). «Владимир Федотов: «Я спокоен, как китаец из старой притчи»». Спорт-Экспресс. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  7. Александр Бобров. «Сборная надежд». Спорт-Экспресс. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին. {{cite web}}: Unknown parameter |dat= ignored (օգնություն)
  8. Алексей Матвеев (2004 թ․ հունվարի 9). «Спартаковцы поселились в "Титанике". Но идти ко дну отнюдь не собираются». Спорт-Экспресс. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  9. Алексей Матвеев (2004 թ․ փետրվարի 11). «Торбинскому предстоит операция». Спорт-Экспресс. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  10. Алексей Матвеев (2004 թ․ մարտի 23). «Чемпионат России. Премьер-лига. 2-й тур». Спорт-Экспресс. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  11. Александр Мартанов (2004 թ․ օգոստոսի 2). «Есть шанс и чаще встречаться с Липецком». Спорт-Экспресс. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]