Կրասնոդար ՖԱ
Կրասնոդար ՖԱ | |||
Ամբողջական անուն | Կրասնոդար ֆուտբոլային ակումբ | ||
---|---|---|---|
Երկիր | Ռուսաստան | ||
Քաղաք | Կրասնոդար | ||
Մարզադաշտ | Կրասնոդար ՖԱ մարզադաշտ | ||
Նախագահ | Սերգեյ Գալիցկի | ||
Մարզիչ | Իգոր Շալիկով | ||
Կայք | [www.fckrasnodar.ru Խաշտոնական կայք]
| ||
|
Կրասնոդար (ռուս.՝ Краснодар), ռուսական ֆուտբոլային ակումբ, Ռուսաստանի դաշնության Կրասնոդար քաղաքում։ Հանդես է գալիս Ռուսաստանի առաջնությունում. Հիմնադրվել է 2008 թվականին, հիմնադրման պաշտոնական օրը նշվում է 2008 թվականի փետրվարի 22-ին, երբ ակումբը պրոֆեսիոնալի կարգավիճակ է ստացել։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբը հիմնադրվել է 2008 թվականին։ Ստեղծման նախաձեռնողը և ակումբի սեփականատերը Սերգեյ Նիկոլայի Գալիցկին է։
2008 թվականի փետրվարին «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը հաջողությամբ լիցենզավորում է անցել Ռուսաստանի Պրոֆեսիոնալ լիգայում և իրավունք ստացել հանդես գալու երկրորդ դիվիզիոնում։ Առաջին պաշտոնական հանդիպումը թիմն անցկացրել է 2008 թվականի ապրիլի 12-ին, Տագանրոգի «Տորպեդո» մարզադաշտում, ոչ ոքի՝ 0:0 խաղալով Կրասնի Սուլինի «Նիկա» ակումբի հետ։ Ակումբի պրոֆեսիոնալ մակարդակում առաջին հաղթանակը կայացել է 2008 թվականի ապրիլի 16-ին, երբ «ցլերը» հաղթեցին Սոչիի «Ժեմչուժինային»։ Թիմում կազմում ընդգրկված էին երիտասարդ ֆուտբոլիստներ։ Մարզիչը Վլադիմիր Վոլչեկն էր՝ ակումբի պատմության մեջ առաջին մարզիչը։
Մրցաշարի արդյունքում ակումբը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, զիջելով «Վոլգարին» և «Բատայսկ-2007»-ին։
Ելք պրեմիեր լիգա
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի դեկտեմբերին ակումբի ղեկավարությունը հայտարարեց սերբ մասնագետ Սլավոլյուբ Մուսլինի հետ պայմանագիր կնքելու մասին։ Մուսլինը մինչ այդ հայտնի էր Մոսկվայի "Լոկոմոտիվի" և "Խիմկիի" հետ կատարած աշխատանքով։ Նա կրասնոդարյան ակումբի հետ ստորագրեց պայմանագիր 1,5+1 սխեմայով։ 2011 թվականի հունվարին ակումբը պայմանագիր կնքեց ՌՖՊԼ-ի փորձառու ֆուտբոլիստներ Անջելկովիչի, Միչկովիչի, Դրինչիչի և Ամուսիլաշվիլու հետ։
Այն բանից հետո, երբ «Սատուրն»-ը и «Ամկար»-ը սեփական նապաձեռնությամբ դուրս եկան ՌՖՊԼ-ից, բանավեճ ծավալվեց նրանց հնարավոր փոխարինողների վերաբերյալ։ Հունվարի 25-ին «Կրասնոդար»-ը պաշտոնապես զբաղեցրեց «Սատուրն»-ի տեղը Պրեմիեր-լիգայում։
Սիմվոլիկա և համազգեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբի գույները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբի հիմնական գույներն են սևը, կանաչը և սպիտակը։
Համազգեստը (մրցաշրջան 2012/13)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տնային — կանաչ մարզաշապիկ՝ կանաչ թևքով, սև կիսատաբատ և կանաչ սռնապաններ։ Ֆուտբոլիստների համարներն ու ազգանունները նշված են սպիտակ գույնով։
- Արտագնա խաղերի - Սպիտակ մարզաշապիկ՝ սև թևքով, սպիտակ շորտեր և սպիտակ սռնապաններ սև շերտերով։ Ֆուտբոլիստների ազգանուններն ու համարները նշված են սև գույնով։
- Պահեստային - սև վերնաշապիկ՝ սև թևքով, սև ու սռնապաններ. Ֆուտբոլիստների ազգանուններն ու անունները գրվում են սպիտակ գույնով։
Փոփոխություններ ձևերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեկորդներ և փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական խաղերում
- Առաջին պաշտոնական հանդիպումը և և վաստակած առաջին միավոր: 12 ապրիլի, 2008 թ, Տագանրոգ։ "Տորպեդո" մարզադաշտ, "ՆԻԿԱ" (Կարմիր Սուլին) — «Կրասնոդար» — 0:0 (0:0).
- Մեկ խաղում խփած առավելագույն գոլերը: 10 ապրիլի, 2016 թվական։ Կրասնոդար։ «Կուբան» մարզադաշտ։ «Կրասնոդար» — «Ուրալ» — 6:0 (2:0), գոլերը՝ Ֆյոդոր Սմոլով, 18 (1:0), 45+2 (2:0), 56 (4:0), 61 (5:0) րոպե.
- 500-րդ գոլը պաշտոնական խաղերում: 24 ապրիլի, 2016 թվական։ Ք. Կրասնոդար, մարզադաշտը՝ «Կրասնոդար» - «Ուֆա» — 4:0 (2:0):
- Դարպասապահի ամենաերկարատև «չոր» սերիան - Ապրիլ, 2016 թվական։ Ստանիսլավ Կրիցյուկ, 452 րոպե։
- Ամենաերկար հաղթական շարքը - 4 խաղ
- Եվրագավաթներում
- Առաջին գոլը եվրագավաթների խաղարկություններում: 17 հուլիսի, 2014, Տալլին, «Ա. Լե Կոկ Արենա» մարզադաշտ։ «Կալև» - «Կրասնոդար» — 0:4 (0:2). Արի, 9-րդ րոպե (0:1)։
- Ամենախոշոր հաղթանակը եվրագավաթների խաղարկություններում: 24 հուլիսի, 2014թ., Կրասնոդար, «Կուբան» մարզադաշտ։ «Կրասնոդար» — «Կալև»— 5:0 (1:0).
- Պրեմիեր լիգա
- Առաջին պաշտոնական հանդիպումը և առաջին միավորը Պրեմիեր լիգայում: 12 մարտի, 2011 թ., Մախաչկալա, «Դինամո» մարզադաշտ։ «Անժի» — «Կրասնոդար» — 0:0 (0:0).
- Առաջին գոլը Պրեմիեր լիգայում: 19 մարտի, 2011, Կրասնոդար, «Կուբան» մարզադաշտ։ «Կրասնոդար» - «Սպարտակ-Նալչիկ» — 2:0 (1:0). Իգոր Պիկուշչակ, 35-րդ րոպե (1:0).
- Ամենախոշոր հաղթանակը Պրեմիեր լիգայում: 10 ապրիլի, 2016 թ., Կրասնոդար, «Կրասնոդար» մարզադաշտ։ «Կրասնոդար» - «Ուրալ» — 6:0 (2:0).
- Ամենախոշոր պարտությունը Պրեմիեր լիգայում։ 28 օգոստոսի, 2011 թ., Սանկտ-Պետերբուրգ, «Պետրովսկի» մարզադաշտ։ «Զենիթ» - «Կրասնոդար» - 5:0 (2:0).
- Առաջին դիվիզիոն
- 100-րդ գոլը Ռուսաստանի առաջնությունում: 14 հոկտեմբերի, 2009 թ., Կրասնոդար։ «Կուբան» մարզադաշտ։ «Կրասնոդար» — «Լուչ-էներգիա» (Վլադիվոստոկ) — 3:1 (1:0): Ալեքսանդր Օլեյնիկ, 53-րդ րոպե (3:0).
- Ամենախոշոր հաղթանակը առաջին դիվիզիոնում: 4 նոյեմբերի, 2009թ., Կրասնոդար, «Կուբան» մարզադաշտ։ «Կրասնոդար» — «Ալանիա» (Վլադիկավկազ) — 5:1 (3:1):
Տիտղոսները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային տիտղոսները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Առաջնություն
- Ռուսաստանի Գավաթ
ՌՖՊԼ-ում ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան | Լիգա | Տեղ | Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | Լավագույն ռմբարկու |
2008 | 2-րդ դիվիզիոն, Հարավային գոտի | 3 | 34 | 22 | 6 | 6 | 60-23 | 72 | Դենիս Դորոժկին (14 գոլ) |
2009 | 1-ին դիվիզիոն | 10 | 38 | 14 | 10 | 14 | 50-47 | 52 | Անդրեյ Միխեեվ (8 գոլ) |
2010 | 1-ին դիվիզիոն | 5 | 38 | 17 | 10 | 11 | 60-44 | 61 | Սպարտակ Գոգնիև (17 գոլ) |
2011/12 | Պրեմիեր-լիգա | 9 | 44 | 16 | 13 | 15 | 58-61 | 61 | Յուրա Մովսիսյան (14 գոլ) |
2012/13 | Պրեմիեր-լիգա | 10 | 30 | 12 | 6 | 12 | 45-39 | 42 | Վանդերսոն (13 գոլ) |
2013/14 | Պրեմիեր-լիգա | 5 | 30 | 15 | 5 | 10 | 46-39 | 50 | Վանդերսոն (9 գոլ) |
2014/15 | Պրեմիեր-լիգա | 3 | 30 | 17 | 9 | 4 | 52-27 | 60 | Մաուրիսիո Պերեյրա (9 գոլ) |
2015/16 | Պրեմիեր-լիգա | 4 | 30 | 16 | 8 | 6 | 54-25 | 56 | Ֆյոդր Սմոլով (20 գոլ) |
Դեբյուտը եվրագավաթներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպայի Լիգա, մրցաշրջան 2014/2015
Կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտավոր կազմը "Կրասնոդարի" համար մրցաշրջանում 2016/2017 |
Հիմնական կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդական կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրասնոդար-2
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրանսֆերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամառ 2016
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկել են
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիրքը | Խաղացող | Նախորդ ակումբը |
---|---|---|
Դարպասապահ | Ստանիսլավ Կրիցյուկ | Բրագա |
Պաշտպան | Նալդո | Սպորտինգ |
Պաշտպան | Ալեքսանդր Մարտինովիչ | Ուրալ |
Պաշտպան | Արթուր Ենջեյչիկ | Լեգիա |
Կիսապաշտպան | Շարլ Կաբորե | Կուբան |
Կիսապաշտպան | Մարատ Իզմայլով | Պորտու |
Կիսապաշտպան | Թոռնիկե Օքրիաշվիլի | Գենկ |
Գնացել են
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիրքը | Խաղացող | Նոր ակումբը |
---|---|---|
Դարպասապահ | Անդրեյ Դիկան | Ավարտել է կարիերան |
Պաշտպան | Նիկոլայ Մարկով | Կուբան |
Պաշտպան | Ստեփան Ստրանդբերգ | Հաննովեր |
Պաշտպան | Ռագնար Սիգուրդսսոն | Ֆուլհեմ |
Հարձակվող | Նիկիտա Բուրմիստրով | Արսենալ (Տուլա) |
Հարձակվող | Նիկոլայ Կումլիչենկո* | Սլովան (Լիբերեց) |
Հարձակվող | Ռուսլան Բոլով* | Ֆակել (Վորոնեժ) |
* Վարձակալության ** Վարձակալության *** Ազատ գործակալ
Ղեկավարությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոն | Անուն |
---|---|
Նախագահ | Սերգեյ Գալիցկի |
Փոխնախագահ | Վալերի Բուբնով |
Գլխավոր տնօրեն | Վլադիմիր Խաշիգ |
Կոմերցիոն տնօրեն | Արամ Ֆունդուկյան |
Ակադեմիայի տնօրեն | |
Գլխավոր տնօրենի տեղակալ | Նուրբիյ Խակունով |
Մարզական տնօրեն | Ալեքսեյ Զինին |
Մարզչական շտաբը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոն | Անուն |
---|---|
Գլխավոր մարզիչ | Իգոր Շալիմով |
Ավագ մարզիչ | Օլեգ Ֆոմենկո |
Թիմի պետ | Ալեքսանդր Երմոխին |
Մարզիչ | Ռուսլան Աջինջալ |
Մարզիչ | Նիկոլաե Ռուսու |
Մարզիչ | Ալեքսանդր Նագորնի |
Դարպասապահների մարզիչ | Դանիել Տուդոր |
Երիտասարդական կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոն | Անուն |
---|---|
Ավագ մարզիչ | Բրանկոն Միրյաչիչ |
Մարզիչ | Յուրի Յուխնևիչ |
Ակադեմիան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիայի որոշ մարզիչներ նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են։
Պաշտոն | Անուն |
---|---|
2002 թվ. ծնվ.-ի մարզիչ | Կոնստանտին Կովալենկո |
տեխնիկայի գծով մարզիչ | Սամյուել Դիդյե Բիանգ |
տեխնիկայի գծով մարզիչ | Պրեդրագ Ռանջելովիչ |
Սելեկցիոներներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոն | Անուն |
---|---|
Սելեկցիոն ծառայության ղեկավար | Մաքսիմ Բուզնիկին |
Սելեկցիոն-մարզիչներ | Եվգենի Բուզնիկին |
Յուրիս Լայզանս |
Ակումբի գվարդիականները
[խմբագրել | խմբագրել կոդը]100 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցանկը։ Հաշվարկված են միայն պաշտոնական մրցաշարերի խաղերը (Ռուսաստանի պրեմիեր լիգա, ՌԴ առաջնություններ, Ռուսաստանի գավաթ, ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգա).
- Արի
- Վանդերսոն
- Յուրի Գազինսկի
- Անդրեաս Գրանկվիստ
- Ժոազինյո
- Վիտալի Կալեշին
- Ալեքսանդր Մարտինովիչ
- Մաուրիսիո Պերեյրա
- Սերգեյ Պետրով
- Վլադիմիր Տատարչուկ
Ֆուտբոլիստներ, որոնք հանդես են եկել խոշոր միջազգային մրցաշարերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշար | Մասնակիցներ |
---|---|
Ասիայի Գավաթ 2015 | Օդիլ Ահմեդով |
Եվրոպայի 2016 | Անդրեաս Գրանկվիստ Արտուր Ենջեյչիկ |
Գլխավոր մարզիչները
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սերգեյ Տաշուևը
-
Սլավոլյուբ Մուսլինը
-
Օլեգ Չիտայում
-
"Բորուսիա" Դ
Ակումբի ռեկորդակիրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Լավագույն ռմբարկուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անցկացրած հանդիպումների թվով ռեկորդակիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Խաղացող | Խաղեր | Հանդես է եկել |
---|---|---|---|
1 | / Ժոաոզինիո | 172 | 2011— |
2 | Վանդերսոն | 137 | 2012— |
3 | Անդրեաս Գրանկվիստ | 120 | 2013— |
4 | Յուրի Գազինսկի | 118 | 2013— |
5 | Վլադիմիր Տատարչուկ | 115 | 2008—2012 |
6 | Ալեքսանդր Մարտինովիչ | 114 | 2010— |
7 | Մաուրիսիո Պերեյրա | 112 | 2013— |
8 | Արի | 110 | 2013— |
9 | Սերգեյ Պետրով | 104 | 2013— |
10 | Վիտալի Կալեշին | 100 | 2013— |
11 | Պավել Մամաև | 98 | 2013— |
Ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկին հայտարարել է, որ բոլոր ֆուտբոլիստները, ովքեր ակումբի կազմում անցկացնում են100 և ավելի խաղ, կպարգևատրվեն Rolex[1] ժամացույցներով. 2016 թվականի հոկտեմբերի դրությամբ նման ժամացույց է նվիրվել անգամ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կրասնոդար-2 (ֆուտբոլային ակումբ)
- "Կրասնոդար" ՖԱ ֆուտբոլիստները
- Մարզադաշտը