Թոռնիկե Օքրիաշվիլի
![]() | |||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 12, 1992 (31 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ռուսթավի, Վրաստան | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 181 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 71 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||||||||
Համար | 49 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Թոռնիկե Օքրիաշվիլի (վրաց.՝ თორნიკე ოქრიაშვილი, փետրվարի 12, 1992, Ռուսթավի, Վրաստան), վրացի ֆուտբոլիստ, «Կրասնոդարի» և Վրաստանի հավաքականի կիսապաշտպան։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Համարվում է Ռուսթավիի «Օլիմպի» ակումբ սանը։ Վրաստանի առաջնության 2008-2009 մրցաշրջանում, Թբիլիսիի «Գագրայի» կազմում անցկացրեց մեկ խաղ։ 2009-2010 մրցաշրջանում առաջնությունում խաղաց 22 խաղ և խփեց 1 գոլ։ Մրցաշրջանի արդյունքներում «Գագրան» զբաղեցրեց վերջին 10-րդ տեղը և հեռացավ Առաջին լիգա։ 2010 թվականի հունիսին փորձարկվելու համար հայտնվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթում»։ Նրանով հետաքրքրվում էին նաև բելգիական «Անդերլեխտը» և Նիդերլանդների, Թուրքիայի ու Գերմանիայի ակումբներ[1]։
2010 թվականի վերջին Դոնեցկի «Շախտյորը» նրան կես տարյա վարձակալության վերցրեց՝ հետո ամբողջովին գնելու իրավունքով[2]։ Ակումբը նրա վարձակալության համար վճարեց 1 միլիոն եվրո։
2011 թվականի հունվարին վարձակալության հանձնվեց «Մարիուպոլի Իլիչյովեցում», որի մարզիչը դարձավ «Շախտյորի» երիտասարդական թիմի նախկին մարզիչ Վալերի Յարեմչենկոն[3]։ Ուկրաինայի Պրեմիեր Լիգայում դեբյուտը կայացավ 2011 թվականի մարտի 4-ին՝ Զապորոժիեյի «Մետալուրգի» դեմ արտագնա խաղում (0-4)[4]։ 2014 թվականի հունվարի 27-ից մինչև 2013-2014 մրցաշրջանի ավարտը վարձակալված է եղել Օդեսսայի «Չերնոմորեցում»[5]։
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի նոյեմբերի 14-ին Օքրիաշվիլին դեբյուտեց Վրաստանի երիտասարդական հավաքականի կազմում՝ խաղալով Իռլանդիայի դեմ տնային խաղում (1-1)[6]։ Նա անցկացրեց ամբողջ խաղը։
2010 թվականի նոյեմբերի 17-ին՝ Սլովենիայի հավաքականի դեմ խաղում, 62-րդ րոպեին Նիկոլոզ Գելաշվիլիի փոխարեն դուրս գալով խաղադաշտ, դեբյուտեց Վրաստանի ազգային հավաքականի կազմում[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Սպորտ Էքսպրես»։ «Զենիթը» ուզում է ձեռք բերել վրացի կիսապաշտպանին» (ռուսերեն)։ Sports.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 13.03.2011
- ↑ ««Շախտյորը» վերցրեց վրացի «վարպետին»» (ռուսերեն)։ «Շախտյոր» Դոնեցկի պաշտոնական կայք։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 13.03.2011
- ↑ «Ակումբի տրանսֆերները» (ռուսերեն)։ «Շախտյոր» Դոնեցկի պաշտոնական կայք։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 13.03.2011
- ↑ ««Իլիչյովցը» շշմեցնում է Զապորոժիեյում» (ռուսերեն)։ Football.ua։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 13.03.2011
- ↑ Թոռնիկե Օքրիաշվիլին գնում է «Չերնոմորեց»
- ↑ «Խաղի արձանագրությունը» (ռուսերեն)։ Чемпионат.ру։ Վերցված է 13.03.2011(չաշխատող հղում)
- ↑ «Խաղի արձանագրությունը» (անգլերեն)։ soccerway.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 13.03.2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում (անգլ.)
- Վիճակագրությունը ՈՒՖՖ-ի կայքում(ուկր.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում (անգլ.)
|
- Ապրող անձինք
- 1992 ծնունդներ
- Փետրվարի 12 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ռուսթավի քաղաքում ծնվածներ
- Վրացի ֆուտբոլիստներ
- Վրաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի խաղացողներ
- Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Գագրայի ֆուտբոլիստներ
- Իլիչյովեցի ֆուտբոլիստներ
- Չերնոմորեց Օդեսսայի ֆուտբոլիստներ
- Գենկի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպեր լիգայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ