Ռուսթավ (վրաց.՝ რუსთავი), քաղաք Վրաստանի հարավային մասում, Կուր գետի ափերին, 25 կիլոմետր հեռավորության վրա Թբիլիսիից։ Բնակչությունը՝ ▲132 333 մարդ (2023)[1]։
Հայկական աղբյուրներում քաղաքը երբեմն կոչվում էր Ոստան քաղաք[3]։
Ըստ լեգենդի՝ հին Ռուսթավ քաղաքը հիմնադրել է վրացիների նախահայր Քարթլոսի այրին և ի սկզբանե Բոստան Քալաքի անվանում է ստացել[4]։ Քաղաքի հիմնադրման իրական թվականը անհայտ է, սակայն արդեն մ.թ. IV - V դարերում այստեղ կար բերդ, տաճար և ոռոգիչ ջրանցքներ։ Քաղաքը ապրել է իր ծաղկման շրջանը Թամար թագուհու օրոք։ Մոտավորապես 1236 թվականին քաղաքը ամբողջությամբ ավերել են մոնղոլները[5]։
Նոր քաղաքը հիմնադրված է եղել 1948 թվականին հին Ռուսթավի սկզբնական վայրի մոտ, քանի որ կառուցվում էր խոշոր մետաղագործական գործարան[5]։
Ըստ 1989 թվականի Համախորհրդային մարդահաշվի տվյալներին Ռուսթավ քաղաքում բնակվում էր 158 661 մարդ[6]։ Ըստ 2014 թվականի մարդահաշվին քաղաքում ապրում էր միայն 125 103 մարդ[7]։