Ամբրոլաուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ամբրոլաուր
վրաց.՝ ამბროლაური
Դրոշ Զինանշան

ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեՌաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի
Հիմնադրված էXVII դար թ.
Առաջին հիշատակում17-րդ դար
Տվյալ կարգավիճակում1966 թվականից
Մակերես16,85 կմ²
ԲԾՄ550±1 մետր
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն2047[1] մարդ (2014)
Ազգային կազմՎրացիներ
Կրոնական կազմՎրաց Ուղղափառ եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ995 439
Փոստային դասիչ0400
Պաշտոնական կայքambrolauri.ge
Ամբրոլաուր (Վրաստան)##
Ամբրոլաուր (Վրաստան)

Ամբրոլաուր (վրաց.՝ ამბროლაური), քաղաք Վրաստանի Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի երկրամասում։ Այդ երկրամասի (կամ մարզի) և Ամբրոլաուրի շրջանի վարչական կենտրոնն է։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1966 թվականին։ 2014 թվականին բնակավայրինշնորհվել է ինքնակառավարվող քաղաքի կարգավիճակ[2]։ Գտնվում է Ռիոն գետի ափին, ծովի մակերևույթից մոտավորապես 550 մետր բարձրության վրա։ Զբաղեցնում է 1.6 km2.[3] տարածք։ Բնակչությունը՝ 2001 մարդ (2023)[4]։

Քաղաքում զարգացած է սննդի արդյունաբերությունը, այդ թվում՝ գինու արտադրությունը։ Կա նաև կարի ֆաբրիկա։ Ամբրոլաուրից ոչ հեռու գտնվող Շաորի լճի ափերին ստեղծվել է հանգստի և առողջարանային գոտի, որը շարունակում է զարգանալ[5]։ 2017 թ. հունվարին շահագործման է հանձնվել օդանավակայանը, որը նախատեսված է փոքր (մինչև 20 ուղևոր տեղափոխող) ինքնաթիռների համար և միաժամանակ կարող է սպասարկել շուրջ 50 մարդու[6]։ Ամբրոլաուրն ունի գեղարվեստի հարուստ թանգարան[7], թատրոն...

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ քաղաքի ներկայիս տարածքում բնակավայր գոյություն է ունեցել առնվազն վաղ միջնադարյան ժամանակներից։ Ենթադրվում է, որ մերձակայքում գտնվող Նիկործմինդա վանքի արձանագրություններից մեկում հիշատակված Մետեխարա գյուղը եղել է հենց Ամբրոլաուրի տեղում[8]։ Իսկ Ամբրոլաուր տեղանունը վկայված է 17-րդ դարից (այդ շրջանում բնակավայրը եղել է Իմերեթի արքաների նստավայրերից մեկը. մերձակայքում արքայական ամրոցն էր վեր խոյանում)։ 1934-1937 թթ. բնակավայրը կրել է Ենուկիձե անվանումը՝ ի պատիվ խորհրդային կուսակցական գործիչ Ա. Ս. Ենուկիձեի[9]։ Բայց երբ վերջինիս 1937 թվականին որպես տրոցկիստի գնդակահարել են, բնակավայրին վերադարձրել են իր պատմական անվանումը[10]։

Քաղաքը զգալի չափով վնասվել է 1991 թվականի Ռաճա-Ջավյան ուժգին երկրաշարժից[11]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբրոլաուրի բնակչության թվաքանակի փոփոխությունները[12].

Տարին Բնակչությունը
1979 2639
1989 2935
2002 2541
2009 2500
2010 2333
2011 2400
2013 2408
2014 2047

Անվանի ամբրոլաուրցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանուչար Մաչաիձե (ծնվ. 1949) — ֆուտբոլիստ, Թբիլիսիի «Դինամո» թիմի և ԽՍՀՄ հավաքականի կիսապաշտպան
  • Գոչա Մաչաիձե (ծնվ. 1950) — ֆուտբոլիստ, Թբիլիսիի «Դինամո» թիմի և ԽՍՀՄ հավաքականի պաշտպան

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
  2. «ქალაქ ამბროლაურის მუნიციპალიტეტი [Municipality of the City of Ambrolauri]». მუნიციპალიტეტების რეესტრი [Registry of Municipalities] (Georgian). National Agency of Civil Registry. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «თვითმმართველი ქალაქები [Self-governing cities]». National Association of Local Self-Governments of Georgia. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  4. https://www.geostat.ge/en/modules/categories/41/population
  5. «Moscow-based Georgian Businessman to Build a Hotel on the Shaori Lake». Caucasus Business Week. 2015 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  6. «Georgia welcomes airport in western Racha region». Agenda.ge. 2017 թ․ հունվարի 14. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  7. «Ambrolauri Fine Art Museum». Georgian Museums. Ministry of Culture and Monuments Protection of Georgia, ICOM National Committee in Georgia, Georgian Museums Association, Culturological Research Association. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  8. Gamkrelidze, Gela; և այլք:, eds. (2013). «ამბროლაური (Ambrolauri)». ქართლის ცხოვრების ტოპოარქეოლოგიური ლექსიკონი [A Topoarchaeological dictionary of Kartlis tskhovreba (The history of Georgia)] (PDF) (Georgian) (1st ed.). Tbilisi: Center of Archaeology, National Museum of Georgia. էջ 30. ISBN 978-9941-15-896-4.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Исторические материалы/О переименовании Амбролаурского района в Енукидзинский район и с. Амбролаури в город Енукидзе». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  10. Хронос/Авель Сафронович Енукидзе
  11. Землетрясения в СССР в 1991 году. Сборник научных трудов
  12. Population Statistics for Countries, Administrative Areas, Cities and Agglomerations – Interactive Maps and Charts