Jump to content

Սուրամ

Coordinates: 42°1′10″N 43°33′45″E / 42.01944°N 43.56250°E / 42.01944; 43.56250
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սուրամ
վրաց.՝ სურამი
42°1′10″N 43°33′45″E / 42.01944°N 43.56250°E / 42.01944; 43.56250
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՀամայնքԽաշուրի մունիցիպալիտետ և Գորիի գավառ
ԲԾՄ740 մետր
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն7314 մարդ (2023)[1]
Ժամային գոտիUTC+4
Սուրամ (Վրաստան)##
Սուրամ (Վրաստան)

Սուրամ (վրաց.՝ [სურამი] error: {{lang}}: text has italic markup (help)), քաղաքատիպ ավան Վրաստանի Խաշուրի շրջանում։ Գտնվում է Սուրամի լեռնաշղթայի հարավային լանջին։ Երկաթուղագծով միացած է Խաշուրի կայարանին։ Կան ապակե տարաների, գինու և պահածոների գործարաններ։ Արդյունահանվում է քվարց։ Ունի թանգարան, 3 առողջարան։ Այստեղ կանգուն է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին (XIX դար)։ Այն ունի գմբեթավոր բազիլիկի հորինվածք։ Պատերի ստորին մասը շարված է սրբատաշ քարից, իսկ վերին մասը և գմբեթը՝ աղյուսից։ Գմբեթի 12-նիստանի սլացիկ թմբուկի յուրաքանչյուր նիստում կա կամարակապ լուսամուտ։ Արտաքին ճակատների հարդարանքի հիմնական տարրը աղյուսի ձևավոր շարվածքն է։ Եկեղեցու արևմուտքում եռահարկ զանգակատունն է, որի առաջին հարկը զանգվածեղ պատերով աշտարակ է, իսկ երկրորդ հարկը ունի կամարակապ մեծ բացվածքներ և ավարտվում է ութսյուն ռոտոնդայով։ Եկեղեցու ինտերիերը ծածկված է որմնանկարներով։

Սուրամի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (XIX դար) հարավ-արևմուտքից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրամ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 202