Ճիաթուրա
Քաղաք | |||
---|---|---|---|
Ճիաթուրա | |||
վրաց.՝ ჭიათურა | |||
| |||
![]() Քաղաքի ընդհանուր տեսքը | |||
Երկիր | ![]() | ||
Մխարե | Իմերեթ | ||
Հիմնադրված է | 1879 թ. | ||
Տվյալ կարգավիճակում | 1921 թվականից | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | ▼12 348 մարդ (2022)[1] | ||
Ազգային կազմ | Վրացիներ | ||
Կրոնական կազմ | Վրաց Ուղղափառ եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +995 240 | ||
| |||
Ճիաթուրա (վրաց.՝ ჭიათურა), քաղաք Վրաստանի Իմերեթ երկրամասում։
Բնակչությունը՝ ▼12 348 մարդ (2022)[1]։
Գտնվում է Ղվիրիլա գետի (Ռիոնի գետի վտակ) ձորում և դրա հարակից սարահարթի վրա։ Երկաթուղային ճանապարհով մինչև Թբիլիսի հեռավորությունը կազմում է 220 կմ։ Ճիաթուրայի շրջանները քաղաքի կենտրոնական հատվածի հետ կապված են ուղևորատար ճոպանուղիներով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսական կայսրության տարիներին ժամանակակից Ճիաթուրայի տեղում գտնվող բնակավայրը կոչվում էր Ղվիրիլա՝ ի պատիվ համանուն գետի, որն այժմ անցնում է քաղաքի միջով։ Քաղաքի կարգավիճակը ստացել է 1921 թվականին[2]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանգանի արդյունահանում և հարստացում (Ճիաթուրայի մանգանի հանքավայր), կվարցային ավազի, մարմարի արդյունահանում։ Ճիաթուրայում գործում են սիլիկատային աղյուսի, թեյի և կարի գործարաններ։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում աշխատում են գավառագիտական թանգարանը, Ճիաթուրայի Ա. Ծերեթելիի անվան վրացական թատրոնը, պիոներների պալատը, մշակույթի պալատը։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջարբելի քարանձավեր
- Միջնադարյան ամրոց
- Քաղաքի մոտակայքում, Կացխի գյուղում պահպանվել է գմբեթավոր Մացխովարի տաճարը (X-XI դդ.)։
- Բազմաթիվ գործող ճոպանուղիներ։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Stalin’s Rope Roads Ֆոտոռեպորտաժ Ճիաթուրայից // theatlantic.com, 20.08.2013
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://pop-stat.mashke.org/georgia-cities.htm
- ↑ Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 2. Ангола — Барзас. 1970. 632 стр., илл.: 47 л. илл. и карт.
|
|