Ճոպանուղի
Առաջարկվում է այս և Ճոպանի ուղի հոդվածները միացնել իրար: (քննարկում) |

Ճոպանուղի, բեռների և ուղևորների փոխադրման համար նախատեսված կառույց, որում վագոնիկների տեղափոխման համար օգտագործվում է հենարանների միջև ձգված ճոպանը[1]։ Ըստ նշանակման ճոպանները լինում են բեռնատար, մարդատար և համակցված, ըստ կառուցվածքի՝ երկճոպան կամ միաճոպան՝ վագոնիկների օղապտույտ կամ ճոճանակային շարժումով։ Կախովի ճոպանուղիներից բացի մշակվում են նաև վերգետնյա ճոպանուղիներ՝ ճոպանային ամբարձիչներ։ Դրանց օգնությամբ բեռնված ավտոմեքենաները կարելի է փոխադրել մինչև 45° թեքությամբ վայրերով, նավերն անցկացնել ամբարտակների վրայով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 104)։ ![]() |