Ճոպանի ուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ճոպանուղի Կրասնայա Պոլյանայում (Սոչի, Ռուսաստան)
Ճոպանուղի Սալտա քաղաքում, Արգենտինա

Ճոպանի ուղի, ճոպանուղի, տրանսպորտի ձև մարդկանց և իրեր տեղափոխելու համար, որտեղ վագոնների, խցիկների և նստարանների տեղափոխումն իրականացվում է ձգվող պարանի (մալուխի) միջոցով, որոնք ամրակների վրա ձգված են այնպես, որ խցիկները, վագոնիկները գետնի հետ չեն շփվում[1]։

Նեղ իմաստով «ճոպանուղի», հասկանում են որպես երթուղիներ, սակայն ոչ քաղաքային՝ ձգված օդում, իսկ լայն իմաստով ճոպանուղի ասելով հասկանում են բոլոր տրանսպորտային միջոցները, որոնք կապված են պարանի քաշող ուժի հետ։ Վերջինս կարող է նաև լինել միջքաղաքային, ինչպես նաև ոչ փողոցային տես՝ (Ֆունիկուլյոր), այնպես էլ փողոցային (տես՝ գծային տրամվայ և որի իրականացման օրինակ է Սան Ֆրանցիսկոյի գծային տրամվայը)։ Հիմնականում սրանք նեղ իմաստով վերաբերվում են ճանապարհներին, ինչպես նայև ստորգետնյա տրանսպորտին։

Պարզագույն ճոպանուղի մանկական խաղահրապարակում

Ուղևորների տեղափոխությունը ճոպանուղով կարող է հասնել մեկ ժամում մինչև 2000 ուղևոր, իսկ բեռների ծանրությունը մեկ ժամում 10000 տոննա։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճոպանուղու մալուխի սխեման

Ճոպանուղու բարձրության անկյունը կարող է հասնել մինչև 50 °:

Ամենաերկար և բարձր ճոպանուղիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայում էր գտնվում աշխարհում ամենաերկար՝ 96 կմ երկարությամբ ճոպանուղին, Լապլանդից երկաթի հանքաքար էր մատակարարում Բոտնիկական ծոց։ 13,2 կիլոմետր երկարությամբ հատվածը համարվում էր աշխարհի ամենաերկար մարդատար ճանապարհը[2]։

Երկրորդ ամենաերկար արդյունաբերական ճոպանուղին հանդիսանում էր Մոանդան(Գաբոն)[3]։ Ճոպանուղին մանգանային հանքաքար է տեղափոխել հանքավայրից և ունեցել է 76 կմ երկարություն։ Կառուցվել է 1959-1962 թվականներին և ունեցել է 858 աշտարակ և 2800 դույլ։ 155 կմ երկարությամբ մետաղային պարանը անցնում էր 6 հազար անիվների վրայով։ Այն ապամոնտաժվել է 1986 թվականին։

2010 թվականի աշնանը Հայաստանում գործարկվեց Տաթևի թևեր ճոպանուղին, աշխարհի ամենաերկար ճոճանակային ճոպանուղին (5,7 կմ)[4]։

Քաղաքային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վագոնային և խցիկային ճոպանուղին օգտագործվել է նաև որպես քաղաքային տրանսպորտ։ Նրանց թվում են Նիժնի Նովգորոդի, Ռուզվելտ կղզին և Նյու Յորքը միացնող, Պարտլանդական Աեռիալ Թրամ, Սինգապուրի Կաբել Քար, Ngong Ping Skyrail Հոնկոնգում, Մեդելինյան Մետրոկաբելը, Թեմզա-Լոնդոն գետի վրայով անցնող ճոպանուղիները։

Աշխարհի որոշ ճոպանուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Галерея
Ճոպանուղի Նիժնի Նովգորոդ և Բորոմ քաղաքների միջև՝ Եվրոպայի ամենաերկար ճոպանուղին  
Ճոպանուղի Expo 2000 Հաննովեր  
Պյատիգորսկի ճոպանուղին Մաշուկ լեռան գագաթին  
Արևելյան մարկոտեխնիկական ճոպանուղի, Գելենջիկ  
Ճոպանուղի ավստրիական Ալպերում  
Ռուզվելտ կղզու ճոպանուղի, միացնում է Մանհեթենը Ռուզվետ կղզու հետ, Նյու Յորք  
Ճոպանուղի Բարսելոնա  
Տաթևի ճոպանուղի, Հայաստան  
Ճոպանուղի Թեմզա գետի վրա, Լոնդոն  
Ճոպանուղի դեպի «Զիրվիա» հյուրանոցային համալիր  

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրը Ճանապարհի տեսակը, արտադրողը Անվանումը և գտնվելու վայրը Հորիզոնական երկարությունը մ Բարձրության անկումը, մ Կոորդինատներ Պատկեր
Արխիզ երկու ճոպանուղի չորս տեղանոց և գոնդոլային ութ տեղանոց Կարաչայ-Չերքեզիա, Արխիզ 859 մ մինչև 220 մ
Բելոկուրիխա Նստարաններով ճոպանուղի Ցերկովկա լեռան վրա 2403 մ մինչև 550 մ Канатная дорога на смотровую площадку. Белокуриха.jpg
Վլադիկավկազ Ճոճանակավոր ճոպանուղի, իրարից անկախ երկու բաժին, «Գրուզգիպրոշախտ»

(Յուրաքանչյուրը 25 տեղանոց 4 վագոններ, արտադրվել է Թբիլիսիի ավիացիոն գործարանում)

Բացվել է 1980 թվականին

Ճոպանուղի (Վլադիկավկազ) 3000 մ
Գելենջիկ ճոպանուղի «Օլիմպ» Մարկոտխի լեռնաշղթայում Gelendzhik Cableway 2.jpg
ճոպանուղի «Սաֆարի պարկ» Մարկոտխի լեռնաշղթայում
Դոմբայ 1 Կախովի մարդատար նստարաններով ճոպանուղի Մուսսա-Աչիտարա լեռ 860 1600-ից մինչև 1700
2 Կախովի մարդատար նստարաններով ճոպանուղի Մուսսա-Աչիտարա լեռ 1142 1700-ից մինչև 1800
3 Կախովի մարդատար նստարաններով ճոպանուղի Մուսսա-Աչիտարա լեռ 1502 1700-ից մինչև 2260
4 Կախովի մարդատար նստարաններով ճոպանուղի Մուսսա-Աչիտարա լեռ 581 2260-ից մինչև 2500
5 Կախովի մարդատար նստարաններով ճոպանուղի Մուսսա-Աչիտարա լեռ 1700 2500-ից մինչև 3012
Կախովի մարդատար նստարաններով ճոպանուղի (Հարասլավական) Մուսսա-Աչիտարա լեռ
Ճոճանակավոր ճոպանուղի Մուսսա-Աչիտարա լեռ 1590 1590-ից մինչև 2250
Գոնդոլային ճոպանուղի Մուսսա-Աչիտարա լեռ 1810 1590-ից մինչև 2270
Կախովի մարդատար նստարաններով ճոպանուղի Մուսսա-Աչիտարա լեռ 2182 2270-ից մինչև 3035
Կախովի մարդատար նստարաններով ճոպանուղի Մուսսա-Աչիտարա լեռ 661 3035-ից մինչև на 3168
Կազան Գորկու անվան ՄՀԿՊ Կազանկա գետի լողափ
Նստարաններով ճոպանուղի, 3 գիծ, ՍԱԴԿՈ Լեռնադահուկային սպորտային-առողջարանային համալիր «Սվյաժեսկի Խոլմի»
Կիսլովոդսկ Ճոճանակակավոր ճոպանուղի, «Գրուզգիպորշախտ»

(25 տեղանոց երկու վագոն, արտադրվել է Թբիլիսիի ավիացոն գործարանում): Գործարկվել է 1973 թվականին:

«Խրամ Վոզդուխա» կայանից մինչև «Օլիմպիական կոմպլեքս» Փոքր Սեդլո լեռան վրայով 1743 Kislovodsk kanatka.jpg
Կրասնոյարսկ Կախովի երկու նստատեղով ճոպանուղի, ՍԱԴԿՈ Բոբրովի լոգ[5] Կ1 — 1470
Կ2 — 857
Կ1 — 345
Կ2 — 241
Լիստվյանկա ճոպանուղի դեպի դիտարան և «Իստլենդ» լեռնադահուկայնի համալիր 700 165
Մագնիտոգորսկ ճոպանուղի «Մագնիտագորսկ» ԼԴԿ «Մետալլուրգ-Մագնիտագորսկ» (Բաննի լիճ) Банное-6.jpg
Ավստրիական արտադրության գոնդոլային տիպի առաջին արագընթաց ճոպանուղի
Երկու բուգելային ճոպանուղի սլովական արտադրության
Մանժերոկ Չորստեղանի նստարաններով ճոպանուղի Փոքր Սինյուխա լեռ 2389 մ до 633 մ Манжерок с канатной дороги.JPG
Մոսկվա Գոնդոլային տիպի նստարաններով ճոպանուղի Դեպի Վորոբյովի գոռի 720 60 55°42’36"N
37°32’46"E
Moscow Sparrow Hills Cableway asv2019-01 img3.jpg
Նալչիկ Նստարաններով ճոպանուղի Парк Нальчика.JPG
Նիժնի Նովգորոդ, Բոր Վագոնային ճոպանուղի Վոլգա գետ վրա Նիժնի Նովգորոդի ճոպանուղի 3661 62 Nizhny Novgorod aerial tramway. Over lowland near Bor Town.jpg
Օրենբուրգ Ճոպանուղի Եվրոպայից Ասիա
Պենզա Ճոպանուղի Բելինսկի պարկից «Սովրեմեննիկ» կինոհամալիր (չի աշխատում)
Պյատիգորսկ Ճոճանակավոր ճոպանուղի,

(25 տեղանոց երկու վագոն, արտադրվել է Թբիլիսիի ավիացոն գործարանում)

Բացվել է1971 թվականի օգոստոսի 24-ին[6]

Պյատիգորսկի ճոպանուղի, Գագարինի բուլվարից Մաշուկ լեռան գագաթ ≈1000 369 44°2’47"N 43°5’6"E Cableway in Pyatigorsk.jpg
Սվետլոգորսկ Ճոպանուղի Սվետլոգորսկ-2 կայանքից դեպի ծով SvetlogorskRauschen 05-2017 img07 cableway.jpg
Սոչի Ճոճանակավոր ճոպանուղի

(25 տեղանոց երկու վագոն, արտադրվել է Թբիլիսիի ավիացոն գործարանում 2006 թվական)

Բացվել է 1977 թվականին:

Սոչիի դենդրարիում 897 Dendrarium Sochi ropeway.jpg
Ճոճանակավոր ճոպանուղի

(40 տողանոց երկու վագոն, արտադրվել է Խարկով քաղաքում)

«Զարյա» կայանից
Ճոճանակավոր ճոպանուղի

(25 տեղանոց երկու վագոն, արտադրվել է Թբիլիսիի ավիացոն գործարանում)

Բացվել է 1985 թվականին

«Նևա Ինթերնեյշնալ» հանգստյան տնից մինչև ծովափ
Վեց գոնդոլային և նստարաններով ճոպանուղի «Գազպրոմ» տուրիստական կենտրոն (Կրասնայա Պոլյանա գյուղից 8 կմ հեռու) Vladimir Putin 23 February 2008-13.jpg
Հինգ նստարանով ճոպանուղի բուգելային տիպի «Ալպիկա-Սերվիս» լեռնադահուկային համալի

(Կրասնայա Պոլյանա գյուղից 8 կմ հեռու)

Krasnaya Polyana 08.jpg
Գոնդոլային և նստարաններով ճոպանուղի «Լեռնային ճոճանակ» լեռնադահուկային համալի

(Կրասնայա Պոլյանա գյուղի մոտ)

Vladimir Putin 23 February 2008-14.jpg
Գոնդոլային և նստարաններով ճոպանուղի «Ռոզա Խուտոր» լեռնադահուկային համալի

(Կրասնայա Պոլյանա գյուղի մոտ)

Rosa Khutor.jpg
Տերսկոլ Կախովի մարդատար նստարաններով ճոպանուղի «Չեգետ-1»
«Չեգետ2»
«Պարնայա»
Երկու ճոճանակավոր և երկու գոնդոլային ճոպանուղի «Ազաու-Կրուգոզոր» և «Կրուգոզոր-Միր» Էլբրուս
Շերեգեշ Գոնդոլային և նստարանով ճոպանուղի Զելյոնայա լեռան վրա։ Շերեգեշ հանգստյան տուն մինչև 680 մ Горнолыжный-курорт-Шерегеш.jpg
Հարավ-Սախալին Գոնդոլա-նստարանային ճոպանուղի Բոլշևիկ լեռ, «Գորնի վոզդուխ» լեռնասպորտային համալիր 2337 260

Ընդհանուր առմամբ 2010 թվականի դրությամբ Ռուսաստանի եվրոպական մասի 108 հանգստյան վայրերում գործարկվում էին մոտավոր 400 ճոպանուղի, իսկ ասիական մասում 49-ը[7]։ 2012 թվականի բացվել է Նիժնի Նովգորոդի ճոպանուղին, որը ծառայում է միջազգային առաքման համար։

Այ-Պետրի ճոպանուղի, Ղրիմ
Ճոպանուղի դեպի Նարիկալա ամրոց, Թբիլիսի
Կոկ-Տյուբե ճոպանուղի Ալմա Աթայում
Քյոլնի ճոպանուղի
Պիզոլ լեռ բարձրացող բուգելային ճոպանուղի, Սանկտ-Գալլեն շրջան

2016 թվականի նոյեմբերին բացվել է Չեչնիայի բարձրադիր լեռնային Կազենոյ—Ամ լիճ տանող Եվրոպայի ամենաերկար ճոպանուղին։ Ընդհանուր առմամբ կառուցվել է չորս ուղիներ, որոնցից ամենաերկարը 840 մետր է։ Ընդհանուր երկարությունը կազմում է 3 հազար մետր[8][9]։

Ռուսաստանում երրորդ տեղը զբաղեցնում է Էլբրուսի վրա գտնվող ամենաբարձր ճոպանուղին։ Նրա բարձր կետը գտնվում է 3847 մետր բարձրության վրա[10]։

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճոպանուղի Թեմզա գետի վրա, Լոնդոն։

Հոնկոնգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նգոնպինգ 360 ճոպանուղի՝ Տունչունգից Պո Լին վանական համալիր և Մեծ բուդայի արձան։

Վրաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1958 թվականի սկիզբը գործում էր ճոպանուղի դեպի Մթածմինդա պանթեոն, այն ուղևորներին բարձրացնում էր Ռուսթավելիի հրապարակ։ 1990 թվականի հունիսի 1-ին այստեղ տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի նմանատիպ տրանսպորտի ամենածանր աղետը, մահացավ 20 մարդ և 15 վիրավորվեցին, դրանից հետո այն փակվեց։

Գործող ճոպանուղիներ

  • Բաթումի
  • Բորժոմի
  • Գուդաուրի, Բակուրիանի և Մեստիա լեռնադահուկային հանգստյան վայրերում
  • Աբաստումանի ճոպանուղի հանգստյան տունը կապում է աստղադիտարանի հետ
  • Ճիաթուրա ճոպանուղի

Իսրայել[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մասադա ամրոց տանող ճոպանուղի։ Նրա ներքին կայանը ծովի մակարդակից ունի 257 մետր բարձրություն, իսկ վերինը բարձր է 33 մետրով, որը համարվում է աշխարհի ամենացածր ճոպանուղին
  • Հայֆա քաղաքի ճոպանուղի միացնում Ստալա Մարիս շրջանը ծովի վրայուվ
  • Կիրյատ-Շմոնի ճոպանուղի մինչև Մանարա
  • Խերմոն լեռ տանող ճոպանուղի
  • Ռոշ հա Նիկրա լեռ տանող ճոպանուղի

Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խարիդվար քաղաքի Մանասա-դեվա տաճար տանող ճոպանուղի

Ղազախստան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոկ-Տյուբե ճոպանուղի Ալմ-Աթայում Հանրապետական պալատից Կոկ-Տյուբե լեռան դիտարան
  • Չորս գծային ճոպանուղի Չիմբուլակ լեռնադահուկային բազայից Մեդեո կիրճ, Ալմ Աթայի հարևանությամբ
  • Նոր ճոպանուղի Մեդեոից Չիմբուլակ (4,6 կմ հերակրությամբ)
  • Երեք գծային ճոպանուղի Ակ-Բուլակ լեռնադահուկային հանգստյան վայր, Տալգար քաղաքի հարևանությամբ

Լատվիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճոպանուղի Սիգոևլդայից Կրիմուլդա Գաույա գետի մի ափից մյուսը։ Ճանապարհն անցնում է նույն մայրուղու վրա երկու անգամ, իսկ որոշ ժամանակ նրան զուգահեռ։ Չունի միջանկյալ հենարան։ Ամռանը աշխատում է մեկ վագոն կես ժամ տարբերությամբ։ Վագոնից Գաույա վրա իրականացվում է ցատկ 40 մետր բարձրությունից

Պորտուգալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքմենստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճոպանուղի դեպի Կեմերա լեռան Տաղտալի գագաթ

Ուզբեկստան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեռնատար ճոպանուղի «Շարգունսկ» հանքից դեպի Շարգուն քաղաքի գործարան, ունի 21 կմ երկարություն
  • Նստարաններվ ճոպանուղի Բելդրասում (87 երկտեղանի վագուններ), 2250 մետր երկարությամբ

Ուկրաինա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օդեսա
    • Ճոպանուղի դեպի Օտրադա լողափ (Ֆրանսիական բուլվարից մինչև ափ)
  • Խարկով
    • Խարկովի ճոպանուղի Սարժին Յար
  • Դնեպր
  • Կարպատներ
    • Զույգ նստարաներով ճոպանուղի Վիսոկի Վերխ լեռ (2800 մ երեք փուլ)
    • Զույգ նստարաներով ճոպանուղի Բուկովել լեռան հյուսիս-արևմուտքում (1150 մ)
    • Զույգ նստարաներով ճոպանուղի Գեմբա լեռ Զակարպատյան շրջանում
    • Յարեմչե-Բուկովել կառուցվող ճոպանուղի (15 կմ)
  • Լիսիչանսկ
    • Լիսչանսկի ճոպանուղի (16,6 կմ, ապամոնտաժվել է 2010 թվականին)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Канатная дорога / В. И. Капырина // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  2. Nu kan man boka Linbana & boende för 2008 Արխիվացված է Սեպտեմբեր 6, 2010 Wayback Machine-ի միջոցով:
  3. izobretenija — Изобретения, которые потрясут мир | Вой хоть волком, только с толком | Homo porcus или porca humana? | Подводный велосипедист | Канатные дороги | Линии электроп …
  4. «В Армении откроется самая длинная в мире канатная дорога»։ REGNUM։ 13 февраля 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 2010-08-13 
  5. Фанпарк Бобровый лог:: Территория хорошего настроения!
  6. «Календарь государственных праздников Российской федерации, памятных дат и знаменательных событий Ставропольского края на 2011 год»։ Արխիվացված օրիգինալից-ից 2015-01-16-ին։ Վերցված է 2015-01-17 
  7. Н. Полетаева. Сколько в России горнолыжных подъёмников? // Спорт-Экспресс, 8 ноября 2010
  8. ТАСС: Общество — Одна из самых длинных подвесных канатных линий в Европе появится в Чечне
  9. «Четыре зиплайна открыли над озером Кезеной-Ам в Чечне» (ռուսերեն)։ etokavkaz.ru։ Վերցված է 2018-12-20 
  10. Канатная дорога на Эльбрус попала в Книгу рекордов России — Газета. Ru | Новости

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]