Մեստիա
| բնակավայր | ||
|---|---|---|
| Մեստիա | ||
| მესტია | ||
| 43°02′44″N 42°43′47″E / 43.04556°N 42.72972°E | ||
| Երկիր | ||
| Մխարե | Սամեգրելո-Զեմո Սվանեթ | |
| Մունիցիպալիտետ | Մեստիայի մունիցիպալիտետ | |
| Համայնք | Մեստիայի մունիցիպալիտետ | |
| Այլ անվանումներ | Սետի | |
| Տվյալ կարգավիճակում | 1968 թվականից | |
| ԲԾՄ | 1500 մետր | |
| Պաշտոնական լեզու | վրացերեն | |
| Բնակչություն | 1973 մարդ (2014) | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Հեռախոսային կոդ | +995 410[1] | |
| Փոստային ինդեքս | 3200[2] | |
| Պաշտոնական կայք | mestia.gov.ge(վրաց.) | |
|
| ||
Մեստիա (վրաց.՝ მესტია ), քաղաքատիպ ավան (մինչ 1968 թվականը՝ գյուղ) Վերին Սվանեթում, Սամեգրելո-Զեմո Սվանեթ մխարեի Մեստիայի մունիցիպալիտետի կենտրոնն է։ Տեղակայված է Մեծ Կովկասի հարավային լանջին, Զուգդիդի քաղաքից 128 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից 1500 մ է։ Բնակչությունը՝ 1973 մարդ (2014)։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած իր փոքր չափսերին՝ Մեստիա գյուղը (հնագույն անվանումը՝ Սետի) հարյուրամյակներ շարունակ եղել է լեռնային Սվանեթի մշակութային և կրոնական կենտրոնը։ Մեստիայում պահպանվել են միջնադարյան մի քանի տասնյակ սվանական քարաշեն տներ՝ եկեղեցի (10-13-րդ դարեր), այդ թվում Մացխվարի (Սպասա), Տարնգզել և այլն։ Մեստիայի շրջանի միջնադարյան բազմաթիվ եկեղեցիներ և ամրություններ ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Գյուղում է գտնվում պատմա-ազգագրական թանգարան, որտեղ պահվում են եզակի խորհրդանիշներ և ձեռագրեր, տուն-թանգարան և Մեստիայում ծնված, հայտնի ալպինիստ Միխեիլ Խերգիանիի կիսանդրին (հենց այստեղ էլ թաղված է)։
Մեստիան լեռնային տուրիզմի և ալպինիզմի կենտրոն է․ այստեղից է սկսվում վերելքը Ուշբա, Ջանգի թաու, Շխարա և այլ լեռնագագաթներ։ 2010 թվականի դեկտեմբերի 1-ին բացվել է լեռնադահուկային հանգստավայր[3]։
2010 թվականի դեկտեմբերին Մեստիայում բացվել է Թամար թագուհու անվամբ օդանավակայան[4]։
