Գուլրիփշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքատիպ ավան
Գուլրիփշ
աբխ.՝ Гәылрыҧшь, վրաց.՝ გულრიფში
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳուլրիփշի մունիցիպալիտետ
ԲԾՄ20 մ
Կլիմայի տեսակխոնավ մերձարևադարձային
Բնակչություն3910 մարդ (2011)
Ազգային կազմաբխազներ, հայեր, ռուսներ, վրացիներ
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ7000[1]
Ավտոմոբիլային կոդABH
Գուլրիփշ (Աբխազիա)##
Գուլրիփշ (Աբխազիա)

Գուլրիփշ (աբխազերեն՝ Гәылрыҧшь, վրաց.՝ გულრიფში), քաղաքատիպ ավան Աբխազիայի Գուլրիփշի շրջանում։ Հանդիսանում է նշված շրջանի վարչական կենտրոնը։ Հեռավորությունը Սուխումից` 12 կմ դեպի հարավ-արևելք։ Գտնվում է Սև ծովի Սուխումի ծովախորշի ափին, ծովի մակարդակից 20 մ բարձրության վրա։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1975 թվականը կոչվել է Ներքին Գուլրիփշ և նույն թվականին ստացել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ։ Այն վարչական, կրթական, մշակութային և առողջապահական (առողջարաններ, հանգստյան տներ) կարևորագույն կենտրոն է։ Զարգացած է զբոսաշրջությունը։

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուլրիփշն ունի խոնավ մերձարևադարձային կլիմա, ձմռանը տաք է, ամռանը` շոգ։ Տարեկան միջին ջերմաստիճանը` 14,5 °C, հունվարին միջին ջերմաստիճանը` 6,2 °C, հուլիսին` 22,9°C: Առավելագույն ցածր ջերմաստիճանը` –12 °C, առավելագույն բարձրը` 41 °C: Տարեկան տեղումների քանակը` 1410 մմ, օդի հարաբերական խոնավությունը` 72%։ Տարեկան արևային օրերի տևողությունը` 2100 ժամ։ Կլիման ունի բուժիչ նշանակություն` հատկապես թոքերի տուբերկուլոզի դեպքում։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի տվյալներով, Գուլրիփշում բնակվում էր 10697 մարդ[2], որից 38,4% վրացիներ, 36,4% ռուսներ, 9,6% հայեր, 4,1% աբխազներ։ 1990-ական թվականների ռազմական գործողություններից հետո, բնակչությունը խիստ կրճատվել է։ Ըստ 2011 թվականի հաշվառումների, Գուլրիփշի բնակչության թիվը կազմել է 3910 մարդ, որոնցից 1735 (44,4%) - աբխազներ, 1058 (27,1%) - ռուսներ, 638 (16,3%) - հայեր, 202 (5,2%) - վրացիներ, 96 (2,5%) - ուկրաինացիներ, 36 (0,9%) - հույներ և այլն[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]