Վերին Փշափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Վերին Փշափ
վրաց.՝ ზემო ფშაფი
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳուլրիփշի մունիցիպալիտետ
ԲԾՄ80 մ
Բնակչություն930 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր, Վրացիներ
Վերին Փշափ (Աբխազիա)##
Վերին Փշափ (Աբխազիա)

Վերին Փշափ (վրաց.՝ ზემო ფშაფი ― Զեմո Փշափի), գյուղ Աբխազիայի[1] Գուլրիփշի շրջանում, Գուլրիփշից 3 կմ արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 80 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 552 մարդ, հիմնականում վրացիներ և հայեր[2][3]։

1989 թվականին գյուղում ապրում էր 930 մարդ[4], կրկին հիմնականում հայեր և վրացիներ։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, թեյի, եգիպտացորենի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ուներ ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, մանկապարտեզ և բուժկայան։

Հայերը եկել են շրջակա գյուղերից` 1930 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։