Կաղապարի քննարկում:Աբխազիայի հայաբնակ գյուղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նշված գյուղերն այն գյուղերն են, որտեղ նախկինում ապրել և շատերում շարունակում են ապրել հայեր: Այս գյուղերի մեծամասնությունը հիմնադրվել է հայերի կողմից և ժամանակին եղել են հայաշատ: Ինձ զարմացրեց այն փաստը, որ հայկական Վիքիպեդիայում այդ գյուղերի մասին եթե ինչ-որ բան է գրված, ապա մեծամասամբ անտեսված է գյուղի հայկական լինելու փաստը: Հիմնականում օգտվում են վրացական, աբխազական աղբյուրներից, որոնք հասկանալի պատճառներով չեն նշում հայերի մասին: Խնդրում եմ բոլորին, որ եթե գրելու եք այս գյուղերի մասին, ապա օգտվեք հայկական աղբյուրներից նույնպես: Թեկուզ, ամենամատչելի աղբյուրը` հանրագիտարանը, որտեղ չնայած բովանդակության սղությանը, բայց գոնե նշված է, թե երբ և որտեղից են հայերը հայտնվել այդ գյուղերում: Յուրաքանչյուր գյուղի մասին կա առանձին տեղեկություն:

Հնարավոր է, որ ներկայումս այդ գյուղերից շատերի անունները փոխված լինեն, քանի որ աբխազական կառավարությունը փոխում է վրացական բովանդակությամբ անվանումները, բայց լրջորեն պրպտելու արդյունքում կարելի է գտնել գյուղը նոր անունով: Ես, օրինակ գտել եմ համարյա բոլորը: Հավատացեք, հայկական, նույնիսկ Ջավախքի գյուղերի մասին վրացական աղբյուրները հավաստի չեն: Վրացական Վիքիպեդիայում չի նշվում, որ այդ գյուղերում ապրում են հայեր: Օգտվեք հայկական աղբյուրներից:--Որոտ (քննարկում) 19:04, 3 Հունիսի 2017 (UTC)