Քուտիշխա
Գյուղ | |
---|---|
Քուտիշխա | |
վրաց.՝ კუტიშხა | |
Երկիր | ![]() |
Մունիցիպալիտետ | Սուխումի մունիցիպալիտետ |
ԲԾՄ | 110 մ |
Բնակչություն | 1628 մարդ (1989) |
Ազգային կազմ | Հայեր, Վրացիներ, Աբխազներ |
Քուտիշխա (վրաց.` კუტიშხა - Կուտիշխա), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 7 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 110 մ բարձրության վրա։
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 811 մարդ, հիմնականում հայեր, աբխազներ, վրացիներ, նաև ռուսներ[1][2]։ 1989 թվականի հաշվառումների համաձայն, գյուղն ուներ 1628 բնակիչ[3]։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի, բանջարաբոստանային և ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ուներ միջնակարգ դպրոց, ակումբ և բուժկայան։
Հայերը եկել են Օրդուից և շրջակա գյուղերից` 1889 թվականին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |