Ալախաձ (գյուղ)
Գյուղ | ||
---|---|---|
աբխ.՝ Алаҳаӡы | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մունիցիպալիտետ | Գագրայի մունիցիպալիտետ | |
Պաշտոնական լեզու | աբխազերեն և ռուսերեն | |
Ազգային կազմ | Հայեր, Աբխազներ, Ռուսներ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Ալախաձի (նաև` Ալախաձե, աբխ.՝ Алаҳаӡы, վրաց.՝ ალახაძი), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում, Բզիբ գետի ափին, Գագրայից 15 կմ հարավ-արևելք։ Գտնվում է Սև ծովի ափին, ծովի մակարդակից 40 մ բարձրության վրա։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1959 թվականի հաշվառումներով, գյուղում բնակվում էր 2874 մարդ` մեծամասնությունը հայեր[1][2]։ 1968 թվականի տվյալներով` գյուղում բնակվում էր 4138 մարդ` հայեր և վրացիներ, իսկ 1989 թվականին` 4277 մարդ[3], կրկին հայեր և վրացիներ[4][5]։
2011 թվականի տվյալներով, գյուղն ուներ 2876 բնակիչ, որից 1308 (45,5%) - հայեր, 894 (31,1%) - աբխազներ, 376 (13,1%) - ռուսներ, 185 (6,4%) - վրացիներ, 33 (1,1%) - ուկրաինացիներ և 14 (0,5%) - հույներ[6][7]։
Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Խորհրդային տարիներին գյուղում կար թռչնաբուծարան։
Հայերը եկել են Սամսունից և շրջակա գյուղերից` 1913 թվականին։
Անվան ստուգաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի անվանումն ունի աբխազական ծագում։ Ալախաձիխ, ալախա` թուզ, թզենի և աձիխ` աղբյուր, այսինքն «թզենու մոտի աղբյուրը»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Гагрский район 1959 г. Сёла и преобладающая национальности
- ↑ Этнокарта Абхазской АССР 1959
- ↑ Всесоюзная перепись населения 1989. Абхазская АССР
- ↑ Коряков Ю. Б. Атлас кавказских языков / РАН. Ин-т языкознания. — Москва: Пилигрим, 2006. — 76 с.: карты.
- ↑ Этноязыковые карты Абхазии в 1989. Коряков Ю.Б.
- ↑ Перепись населения Абхазии 2011. Гагрский район
- ↑ Abkhazia Ethnic-comm 2011
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 134)։ ![]() |