Թավիսուփլեբա (գյուղ)
Գյուղ | ||
---|---|---|
Թավիսուփլեբա | ||
աբխ.՝ Йашҭхәа, վրաց.՝ თავისუფლება | ||
Երկիր | Աբխազիայի Հանրապետություն | |
Մունիցիպալիտետ | Սուխումի մունիցիպալիտետ | |
Համայնք | Սուխումի շրջան | |
ԲԾՄ | 120 մ | |
Բնակչություն | 2027 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր, Աբխազներ, Ռուսներ | |
|
Թավիսուփլեբա կամ Յաշթխվա (նաև` Յաշթխուա, նախկինում՝ Սվոբոդա, աբխազերեն՝ Йашҭхәа, վրացերեն՝ თავისუფლება), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 3 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակարդակից 120 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 1081 բնակիչ, հիմնականում հայեր և վրացիներ[1][2]։ 1989 թվականին գյուղում ապրում էր 1842 մարդ[3], հիմնականում հայեր, վրացիներ և աբխազներ[4]։
Թավիսուփլեբայի գյուղական խորհրդին ենթակա գյուղերի բնակչությունը՝ 1989 թվականին.
- Ներքին Յաշթխվա - 3022 մարդ
- Թավիսուփլեբա - 1842 մարդ
- Վերին Յաշթխվա - 454 մարդ
- Գորանա - 104 մարդ[3]
2011 թվականի հաշվառումներով, գյուղական խորհուրդն ուներ 2027 բնակիչ, որից 1739 (85,8%) - հայեր, 172 (8,5%) - աբխազներ, 67 (3,3%) - ռուսներ, 22 (1,1%) - հույներ, 18 (0,9%) - վրացիներ, 2 (0,1%) - ուկրաինացիներ և 7 (0,3%) այլ ազգերի ներկայացուցիչներ[5]։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, թեյի, եգիպտացորենի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ուներ հայկական և վրացական միջնակարգ դպրոցներ, գրադարան և բուժկայան։
Հայերը եկել են Տրապիզոնի շրջակայքի գյուղերից` 1889 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|