Լեչկոպ
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Լեչկոպ | ||
վրաց.՝ ლეჩქოფი
| ||
| 43°00′30″N 40°57′18″E / 43.00833°N 40.95500°E | ||
| Երկիր | ||
| Մունիցիպալիտետ | Սուխումի մունիցիպալիտետ | |
| Համայնք | Սուխումի շրջան | |
| ԲԾՄ | 30 մ | |
| Բնակչություն | 1079 մարդ (1989) | |
| Ազգային կազմ | Հայեր, Վրացիներ, Աբխազներ | |
|
| ||
Լեչկոպ (Լացկուապ, վրացերեն՝ ლეჩქოფი - Լեչքոփի), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Գումիստա գետի ձախ ափին, Սուխումից 8 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 30 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով գյուղն ուներ 1436 բնակիչ, հիմնականում հայեր, աբխազներ, վրացիներ, նաև ռուսներ[1][2]։ 1989 թվականի հաշվառումների համաձայն, գյուղն ուներ 1079 բնակիչ[3]։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ուներ հայկական ութամյա դպրոց։
Լեչկոպը հիմնադրել են Սամսունից, Օրդուից և Տրապիզոնից եկած հայերը` 1889 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 570)։ |
| ||||||||||||||||||||||||||||||
