Բասլաթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Բասլաթա
աբխ.՝ Баслаҭа, վրաց.՝ ბესლეთი
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետՍուխումի մունիցիպալիտետ
ԲԾՄ120 մ
Բնակչություն2290 մարդ (2011)
Ազգային կազմաբխազներ, հայեր, վրացիներ, ռուսներ
Ժամային գոտիUTC+4
Բասլաթա (Աբխազիա)##
Բասլաթա (Աբխազիա)

Բասլաթա (նաև` Բեսլեթի, Բասլա, նախկինում՝ Բեսլետկա, Կարմիր Բեսլետկա, աբխազերեն՝ Баслаҭа, վրաց.՝ ბესლეთი), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 5 կմ հյուսիս-արևելք, Բասլաթա գետի ափին։ Գտնվում է ծովի մակարդակից 120 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 1211 մարդ[1][2], իսկ 1989 թվականին՝ 2198 մարդ[3]։ Համաձայն 2011 թվականի հաշվառումների, գյուղի բնակիչների թիվը կազմել է 2290 մարդ, որոնցից 1230 (53,7%) - աբխազներ, 755 (33,0%) - հայեր, 171 (7,5%) - ռուսներ, 47 (2,1%) - վրացիներ, 35 (1,5%) - հույներ, 13 (0,6%) - ուկրաինացիներ և 39 (1,7%) այլ ազգերի ներկայացուցիչներ[4]։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ, թռչնաբուծությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ուներ ինտերնացիոնալ տարրական դպրոց, գրադարան և բուժկայան։

Հայերը եկել են շրջակա գյուղերից` 1897 թվականին։

Կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն բնակավայրը փաստացի վերահսկող և մասամբ ճանաչված Աբխազիայի Հանրապետության վարչական բաժանման, գտնվում է Սուխումի շրջանում, համաձայն Վրաստանի վարչական բաժանման, գտնվում է Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Սուխումի մունիցիպալիտետում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 409