Փսոու (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Փսոու
աբխ.՝ Ҧсоу, վրաց.՝ სალმე
Կոորդինատներ: 43°25′42″ հս․ լ. 40°01′47″ ավ. ե. / 43.42833° հս․. լ. 40.02972° ավ. ե. / 43.42833; 40.02972
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳագրայի մունիցիպալիտետ
ԲԾՄ550 մ
Բնակչություն1659 մարդ (1989)
Ազգային կազմԷստոնացիներ, Հայեր, Ռուսներ
##Փսոու (գյուղ) (Աբխազիա)
Red pog.png

Սալմե կամ Փսոու ( աբխազ.` Ҧсоу, վրաց.՝ სალმე, էստ․՝ Salme), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում[1], Գագրայից 17 կմ հյուսիս-արևմուտք, Փսոու գետի ձախ ափին: Գտնվում է ծովի մակարդակից 550 մ բարձրության վրա:

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով գյուղն ուներ 1268 բնակիչ[2], հիմնականում էստոնացիներ, հայեր և ռուսներ: 1989 թվականի հաշվառումների համաձայն, գյուղում բնակվում էր 1659 մարդ[3], հիմնականում էստոնացիներ, հայեր, վրացիներ և հույներ[4]: 2015 թվականի դրությամբ, գյուղում բնակվում էին 530 էթնիկ էստոնացիներ, իսկ դպրոցում, մասամբ հնարավորություն կար կրթություն ստանալու նաև էստոներեն լեզվով:

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի, բանջարեղենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ և մեղվաբուծությամբ: Գյուղն ունի ութամյա դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ և բուժկայան:

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջերին, մերձբալթյան Էստլյանդիա նահանգում գտնվող Կուուսալու ծխական համայնքից եկած էստոնացի վերաբնիկները, 1884 թվականին, Աբխազիայի Փսոու-ախաբլա գյուղի մոտ կառուցել են ոչ մեծ անտառահատարան: Արմատախիլ անելով ծառերը և չորացնելով ճահճուտը, նրանք տնկել էին սալորենու այգիներ և զբաղվում էին բանջարեղենի մշակությամբ: 1885 թվականին գյուղը կոչվեց Սալմե: 1992-1993 թվականների վրաց-աբխազական հակամարտության ժամանակ, էստոնացիների մի մասը հայրենադարձվել է Էստոնիա:

Հայերը եկել են Սամսունի շրջակայքի գյուղերից` 1915 թվականին:

1992 թվականին, Աբխազիայի կառավարության որոշմամբ, գյուղը վերանվանվել է Փսոու, համանուն գետի անունով[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png