Ամբարիխուցա
Արտաքին տեսք
| գյուղ | ||
|---|---|---|
| Ամբարիխուցա | ||
| 43°06′02″N 40°54′35″E / 43.10056°N 40.90972°E | ||
| Երկիր | ||
| Մունիցիպալիտետ | Սուխումի մունիցիպալիտետ | |
| Համայնք | Սուխումի շրջան և Սուխումի շրջան | |
| ԲԾՄ | 700 մ | |
| Բնակչություն | 531 մարդ (1989) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
|
| ||
Ամբարիխուցա (նախկինում՝ Փերջանկա, աբխազերեն՝ Амбарыхәыҵа, վրացերեն՝ ამბარიხუწა), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Գումիստա գետի աջ ափին, Սուխումից 23 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակարդակից 700 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 651 բնակիչ, հիմնականում հայեր[1][2], իսկ 1970 թվականին, գյուղի բնակչության թիվը 863 էր։ 1989 թվականին գյուղում ապրում էր 531 մարդ` կրկին հայեր[3]։
Բնակչությունն զբաղվում է ծխախոտի և մերձարևադարձային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։ Հացահատիկային կուլտուրաներից մշակում են եգիպտացորեն։ Գյուղն ուներ տարրական և ութամյա դպրոց, ակումբ, գրադարան և բուժկայան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 278)։ |
| ||||||||||||||||||||||||||||||
